Միացիր մեզ ստեղծել ոգեշնչող գրադարան Նահապետավանում․ վայր համայնքի, սովորելու և աճելու համար
Մնացել է 74 օր
Նպատակ: 16,289.59 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Nor Hayq
35,600 AMD
⭐️ Նաիրա Մնդլյան
4,625 AMD
Աջակիցներ
⭐️ Նաիրա Մնդլյան
5 օր առաջ⭐️ Nor Hayq
17 օր առաջՊատկերացրեք գունեղ տարածք Նահապետավանում՝ Հայաստանի Շիրակի մարզի փոքրիկ գյուղում, որտեղ երիտասարդ մտքերը գրքերի միջոցով բացահայտում են նոր աշխարհներ, զարգանում է ստեղծագործականությունը, և համայնքային կապերն ավելի են ամրապնդվում: «Գրադարակ» ՀԿ-ն իրականություն է դարձնում այս երազանքը՝ կառուցելով իր 9-րդ գրադարանը, որն առաջինն է Շիրակում: Այս նախագիծը ավելին է, քան պարզապես գրադարան. Այն համայնքում հնարավորությունների հարթակ է երեխաների, երիտասարդների և ընտանիքների համար, ովքեր արժանի են կրթական և համայնքային ռեսուրսների ավելի մեծ հասանելիության:
Այս նախագիծը հատկապես հոգեհարազատ է մեզ: Այն սկսվել է 2021 թվականին, մեր ամենաերկարատև ձեռնարկումն է և հանդիպել է զգալի մարտահրավերների, հատկապես ֆինանսական: Այս գրադարանը հույս և առաջընթաց է ներկայացնում ոչ միայն Նահապետավանի, այլ Հայաստանի ապակենտրոնացման մեր ավելի լայն տեսլականի համար, որտեղ յուրաքանչյուր գյուղ կարող է ծաղկել:
Ձեր աջակցությամբ մենք նպատակ ունենք ավարտին հասցնել գրադարանի կառուցումն ու կահավորումը 2025 թ․ գարնանը։ Ձեր ներդրումը կօգնի մեզ այս վայրը կյանքի կոչել՝ ուժեղացնելով Նահապետավանին, որ աճի, սովորի և երազի։
2018 թվականից Գրադարակը գրադարանների տեսքով վերափոխում է Հայաստանի գյուղական համայնքները։ Մեր եզակի մոտեցումը գրադարանը պատկերացնում է որպես կենսունակ համայնքային կենտրոն՝ հյուրընկալ տարածք, որտեղ մարդիկ կարող են հավաքվել, սովորել, կիսվել և աճել միասին: Ութ գրադարանով, որ արդեն գործում են, իսկ իններորդը` ճանապարհին, մենք ներգրավել ենք ավելի քան 1200 ակտիվ ընթերցողների և հյուրընկալել ենք բազմաթիվ կրթական միջոցառումներ ու նախագծեր: Միասին այս գրադարանները ունեն ավելի քան 5000 գիրք՝ սպասարկելով 22 համայնքների և ապահովելով ներառական տարածքներ բոլոր տարիքի, սեռի և ծագման մարդկանց համար: Մեր աշխատանքը հնարավոր է դարձել այնպիսի կարևոր գործընկերների աջակցության շնորհիվ, ինչպիսիք են ՀԲԸՄ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Հայ կրթական հիմնադրամը, COAF-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում և ԱՄՔՈՐ Հայաստան Հիմնադրամ:
Շատ գյուղերում, ներառյալ Նահապետավանում, բացակայում են «երրորդ տարածքները»՝ դպրոցից կամ աշխատանքից և տնից դուրս գտնվող վայրեր, որտեղ երեխաները, երիտասարդները և մեծահասակները կարող են հավաքվել, կրթվել և աճել: Սա դատարկություն է ստեղծում համայնքային կյանքում․ առանց կրթական և մշակութային հանգույցների, որոնք կօգնեն խթանել ստեղծագործականությունը, համագործակցությունն ու ներառականությունը։
Նահապետավանում միակ գրադարանը դպրոցական հաստատության փոքր սենյակ է, որն օգտագործվում է հիմնականում դասագրքերի բաժանման համար: Այն փակ է մնում տարվա մեծ մասը՝ համայնքում նշանակալից դեր չունենալով: Հասանելի, հյուրընկալ տարածքների այս բացակայությունը երեխաներին և երիտասարդներին զրկում է ոչ ֆորմալ կրթության, ինքնաբացահայտման և ազատ հաղորդակցության հնարավորություններից: Առանց նման միջավայրերի, համայնքը բախվում է լճացման, սահմանափակ հեռանկարների և կրթության վրա դրված արժեքի նվազման խնդիրներին, ինչը երեխաներին զրկում է իրենց ներուժի բացահայտման հնարավորությունից և սահմանափակում նրանց ձգտումները դեպի պայծառ ապագա:
Տե՛ս Նահապետավանի Գրադարանի ամբողջական նախագիծը ՍՆԽ ստուդիաների կողմից արված։
«Գրադարակը» լուծում է հայկական գյուղերում «երրորդ տեղերի» բացակայությանւ խնդիրը՝ ստեղծելով ժամանակակից գրադարաններ, որոնք գրքերով լի ֆիզիկական տարածքներից ավելին են: Այս գրադարանները կենսունակ, բազմաֆունկցիոնալ կենտրոններ են, որոնք նախատեսված են ոչ ֆորմալ կրթության, անձնական աճի և համայնքի ներգրավվածությունը խթանելու համար: Դրանք դառնում են իրական «երրորդ տեղեր», որտեղ բոլոր տարիքի մարդիկ կարող են հավաքվել, շփվել և սովորել դպրոցի կամ տան սահմաններից դուրս:
Մեր գրադարաններն առաջարկում են բարձրորակ գրքեր և կրթական ռեսուրսներ՝ միաժամանակ զարգացնելով հետաքրքրասիրության, ստեղծարարության և կապեր ստեղծելու մշակույթը: Յուրաքանչյուր գրադարան ծառայում է որպես երիտասարդական կենտրոն, ուսումնական կենտրոն և համայնքային տարածք՝ հյուրընկալելով սեմինարներ, վարպետության դասեր և միջհամայնքային այցելություններ, որոնք երիտասարդներին զինում են 21-րդ դարի հիմնական հմտություններով:
Ունենալով ավելի քան 1100 ակտիվ օգտատեր յոթ գրադարան՝ Գրադարակն արդեն նշանակալից ազդեցություն է թողել գրագիտության բարձրացման, ինքնավստահության ձևավորման և համայնքային կապերի ամրապնդման վրա: Երբ Նահապետավանի գրադարանը բացվի, մենք կսկսենք ավելի շատ նախաձեռնություններ իրականացնել, այդ թվում՝
Անդրադառնալով համայնքային սահմանափակ տարածքների խնդրին` Գրադարակի գրադարանները տալիս են կայուն լուծումներ, որոնք հզորացնում են անհատներին և հզորացնում գյուղական համայնքները:
Նվիրաբերելով՝ Դուք օգնում եք ստեղծել մի վայր, որտեղ Նահապետավանի երեխաներն ու համայնքի անդամները կարող են հավաքվել, սովորել և երազել: Եղե՛ք Շիրակի մարզում հույսի, գիտելիքի և միասնության փարոս հանդիսացող գրադարան կառուցելու մի մասը: Միացե՛ք մեզ Նահապետավանի համար ավելի պայծառ ապագա կերտելու համար․ մեկ գիրք, մեկ խաղ, մեկ երեխա:
Ռուսաստանից և ռուսաստանյան քարտերով նվիրաբերություն կատարելու համար կարող եք օգտագործել հետևյալ Սբերբանկի հաշիվը․
Հաշվետեր՝ Արուսյակ Զեյնալյան
Քարտային հաշվի համար՝ 2202 2026 8007 0517
Սիրով կսպասենք Ձեր արձագանքին։ Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, խնդրում եմ գրեք մեզ․
Էլ․հասցե: gradaraklibraries@gmail.com
Հեռախոսահամար: +374 77 01 18 14
Հետևեք մեզ սոցիալական մեդիաներում
Շնորհակալություն Գրադարակի գրադարան կառուցելու հարցում Ձեր աջակցության հետաքրքրության համար և ընթերցանության հանդեպ սիրո, մեծ երազանքների և համայնքում դրական փոփոխություններ բերելու զարգացման համար։ Միասին մենք կարող ենք այն դարձնել իրականություն։
Միացիր մեզ ստեղծել ոգեշնչող գրադարան Նահապետավանում․ վայր համայնքի, սովորելու և աճելու համար
Մնացել է 74 օր
Նպատակ: 16,289.59 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Nor Hayq
35,600 AMD
⭐️ Նաիրա Մնդլյան
4,625 AMD
Աջակիցներ
⭐️ Նաիրա Մնդլյան
5 օր առաջ⭐️ Nor Hayq
17 օր առաջ