fb-pixel
Project

32,766 AMD

 | Նպատակ 8,079,400 AMD
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

«Ոսկե Վազի» Տուն

Հին արմատներ, նոր պտուղներ

Ելենա Պերես

32,766

0.41 %

Մնացել է 85 օր

Նպատակ: 8,079,400 AMD

1

Նպատակ:8,079,400 AMD

Տանիքի վերականգնում արևային էլեկտրաէներգիայի համակարգի տեղադրման համար. Ներառում է հին տանիքի ապամոնտաժում, տանիքի ֆերմայի կառուցվածքի տեղադրում, տանիքի ծածկույթի տեղադրում, հեղեղատարների տեղադրում, անձրևաջրերի հավաքման համակարգի տեղադրում, ֆասադային աշխատանքներ։

2

Նպատակ:14,039,400 AMD

Արևային վահանակների տեղադրում. Երբ ավարտենք մեր տանիքի վերանորոգումը, մենք անմիջապես կսկսենք տեղադրել արևային էներգիայի համակարգ՝ մեր տունը հնարավորինս կանաչ դարձնելու համար:

3

Նպատակ:15,211,800 AMD

Տան գինեգործարանի վերանորոգում. Մենք կկարողանանք սկսել այս փուլը արևային էլեկտրակայանի տեղադրման ավարտից անմիջապես հետո:

4

Նպատակ:18,735,700 AMD

Էներգախնայող ապակեպատման տեղադրում։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ NELLI MKRTCHYAN

10,000 AMD

⭐️ Satenik Asilyan

10,000 AMD

Աջակիցներ

Անանուն աջակից

24 օր առաջ
20 USD

⭐️ NELLI MKRTCHYAN

2 ամիս առաջ
10,000 AMD

Անանուն աջակից

3 ամիս առաջ
5,000 AMD

⭐️ Satenik Asilyan

3 ամիս առաջ
10,000 AMD

Պարգևներ

reward
Յուրաքանչյուր նվիրատուի համար շնորհակալական անվանական ժապավեն ծառի վրա.
Նվիրաբերել 1,000 AMD
Յուրաքանչյուր նվիրատուի անունը կգրվի պայծառ ատլասե ժապավենի վրա և կկապվի մեր այգու հին ծառի ճյուղերին: Եթե ժապավենը արևից գունաթափվի ժամանակի ընթացքում, մենք այն կփոխարինենք նորով՝ հավերժացնելու մեր երախտագիտությունը ձեզ: Ձեր անունով շնորհակալական ժապավենի լուսանկարը կուղարկվի էլեկտրոնային փոստով:
reward
Մինչև $50 նվիրատվություններ Շնորհակալական նամակ
Նվիրաբերել 20,000 AMD
Անհատականացված շնորհակալական նամակ՝ ուղարկված էլեկտրոնային փոստով: Հիշատակում սոցիալական ցանցերում. Ձեր անվան հիշատակում մեր սոցիալական ցանցերի էջերում՝ ի նշան երախտագիտության ձեր ներդրման համար:
reward
մինչև $100 նվիրատվություններ - Բացառիկ լուսանկարներ
Նվիրաբերել 30,000 AMD
Բացառիկ լուսանկարներ Մուտք դեպի վերականգնման գործընթացի և ծրագրի թարմացումների բացառիக լուսանկարների պատկերասրահ: "Անկյունաքար" հուշանվեր. Ստացեք քար կամ ժայռի կտոր, որի վրա կառուցված է մեր տունը: Մեր հողամասի ժայռը շինանյութի աղբյուր է դարձել մեր գյուղի շատ շենքերի համար, ներառյալ մշակույթի տունը, պոլիկլինիկան և վարչական շենքը: Այս քարերից կառուցված բոլոր տները շատ ամուր են: Դուք կարող եք պահպանել այս քարը որպես հուշանվեր կամ տեղադրել այն ձեր տան պատի մեջ կառուցման ժամանակ՝ որպես ամրության և կայունության խորհրդանիշ: Շնորհակալական նամակ. Անհատականացված շնորհակալական նամակ՝ ուղարկված էլեկտրոնային փոստով: Հիշատակում սոցիալական ցանցերում. Ձեր անվան հիշատակում մեր սոցիալական ցանցերի էջերում՝ ի նշան երախտագիտության ձեր ներդրման համար:
reward
մինչև $250 նվիրատվություններ Անձնական վիրտուալ շրջայց Հրավեր վիրտուալ շրջայցի տան և այգու շուրջ՝ իր
Նվիրաբերել 90,000 AMD
Անձնական վիրտուալ շրջայց Հրավեր վիրտուալ շրջայցի տան և այգու շուրջ՝ իրական ժամանակում հարցեր տալու հնարավորությամբ: Բացառիկ լուսանկարներ Մուտք դեպի վերականգնման գործընթացի և ծրագրի թարմացումների բացառիկ լուսանկարների պատկերասրահ: "Անկյունաքար" հուշանվեր (նկարագրությունը նույնն է, ինչ նախորդ կետում) Շնորհակալական նամակ. Անհատականացված շնորհակալական նամակ՝ ուղարկված էլեկտրոնային փոստով: Հիշատակում սոցիալական ցանցերում. Ձեր անվան հիշատակում մեր սոցիալական ցանցերի էջերում՝ ի նշան երախտագիտության ձեր ներդրման համար:
reward
մինչև $500 նվիրատվություններ Անձնական շնորհակալական բացիկ Շնորհակալական բացիկ մեր տան պատկ
Նվիրաբերել 150,000 AMD
Անձնական շնորհակալական բացիկ Շնորհակալական բացիկ մեր տան պատկերով, հատուկ Ձեզ համար նկարված մեր դուստր Եվայի կողմից, ուղարկված Ձեր փոստային հասցեին: Ձեր անունը պատվո պատի վրա Ձեր անունը կտեղադրվի գինեգործարանի պատվո պատի վրա: Անձնական վիրտուալ շրջայց Հրավեր վիրտուալ շրջայցի տան և այգու շուրջ՝ իրական ժամանակում հարցեր տալու հնարավորությամբ: Բացառիկ լուսանկարներ Մուտք դեպի վերականգնման գործընթացի և ծրագրի թարմացումների բացառիկ լուսանկարների պատկերասրահ: "Անկյունաքար" հուշանվեր (նկարագրությունը նույնն է, ինչ նախորդ կետերում) Շնորհակալական նամակ. Անհատականացված շնորհակալական նամակ՝ ուղարկված էլեկտրոնային փոստով: Հիշատակում սոցիալական ցանցերում. Ձեր անվան հիշատակում մեր սոցիալական ցանցերի էջերում՝ ի նշան երախտագիտության ձեր ներդրման համար:

Մենք՝ Դանիելը և Ելենան ենք։

Երկար տարիներ ճանապարհորդելով և ապրելով աշխարհի տարբեր անկյուններում` մենք ընտրել ենք Հայաստանը, որպես վայր, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, մեծացնել մեր երեխաներին և կյանքի կոչել մեր երազանքները և գաղափարախոսությունը` դարձնելով այս աշխարհը մի քիչ ավելի լավը։ 

Մեր նախագիծը լքված գյուղական տան վերականգնման ճանապարհն է` վերականգնել ընտանեկան գինեգործությունը և սոցիալական տարածության ստեղծումը, որտեղ անցկացվելու են հանդիպումներ, դասախոսություններ և վարպետության դասեր տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար։

Նախագծի նպատակները․

Նախագծի նպատակները․

✅ Հայկական գյուղի ճարտարապետական և մշակութային ժառանգության պահպանումը

✅ Ընտանեկան գինեգործության ավանդույթների պահպանումը

✅ Հայկական գյուղի գրավչության բարձրացումը ապրելու և ներդրում անելու համար

✅ Գյուղի էկոլոգիայի լավացում և կայուն զարգացում

Հայկական գյուղի ժառանգության պահպանում

Հայկական գյուղերի հինավուրց տները պատմության վկաներն են։ Դրանք ունեն յուրահատուկ ճարտարապետական և մշակութային արժեք։ Չնայած դրանց ժամանակակից կյանքի համար հարմարավետությանը և որակյալ շինարարությանը՝ այդ տները հաճախ մնում են աննկատ և չգնահատված։ Դրանք գրավիչ չեն համարվում ձեռքբերման և վերանորոգման համար։ Աստիճանաբար դրանք քանդվում են, և շուտով Հայաստանի մշակութային այս շերտը կարող է վերանալ անհետ։

Բայց դեռ ուշ չէ հասարակության ուշադրությունը հրավիրելու նման տների վրա և ցուցադրելու դրանց թաքնված ներուժը։

Եվ դրանում մեզ պետք է ձեր օգնությունը։

Ընտանեկան գինեգործության ավանդույթների պահպանումը

Ժամանակին այս տան նկուղում գինեգործարան է եղել։ Մինչև 20-րդ դարի 90-ական թվականները այնտեղ տնական գինի է արտադրվել հին կարասներում, որոնք ավելի քան 100 տարեկան են և ավանակներով բերվել են Էրզրումից անցյալ դարասկզբին։

Մենք գտել ենք մի մարդու, ով ժամանակին գինի է պատրաստել այս հիասքանչ կարասներում։ Եվ նա կիսվել է մեզ հետ պատրաստման բոլոր նրբություններով և գաղտնիքներով։

Մենք ցանկանում ենք ամբողջությամբ վերականգնել այդ գինեգործարանը և պատրաստել ավանդական հայկական գինի՝ մեր հյուրերին ցուցադրելով գործընթացի բոլոր նրբությունները։

Հայկական գյուղի գրավչությունը՝ ապրելու և ներդրում անելու համար

Մենք ձգտում ենք մեր օրինակով ցույց տալ հայկական գյուղի գրավչությունը՝ ապրելու, ներդրումներ անելու և բիզնեսով զբաղվելու համար։ 

Facebook, Instagram և ВКонтакте սոցիալական ցանցերում լուսաբանելու և հեռարձակելու ենք տան և գինեգործարանի վերականգնման բոլոր փուլերը, ինչպես նաև գյուղում մեր ընտանիքի կյանքից տարբեր դրվագներ։ Վարելու ենք նաև թեմատիկ ալիքներ Youtube-ում և Telegram-ում, որոնք միասին կապահովեն թիրախային լսարանի լայն շրջանակ։

Կպատմենք նաև Հայաստանի գյուղական շրջանների ներդրումային ներուժի մասին՝ էկոբիզնես, ագրոտուրիզմ, գյուղատնտեսական ձեռնարկություններ, վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրություն և այլն։

Գյուղի էկոլոգիայի լավացում և կայուն զարգացում

Մենք հավատարիմ ենք կայուն զարգացման գաղափարախոսությանը մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Տան վերականգնման ժամանակ մենք օգտագործում ենք էկոլոգիապես մաքուր շինարարական մեթոդներ։ Տունը հագեցած կլինի էներգաարդյունավետ պատուհաններով, արևային էլեկտրակայանով, ոռոգման համար անձրևաջրերի հավաքման համակարգով և պարարտանյութի հավաքման ու մշակման համակարգով։

Տանը ստեղծվելու է տարածք հյուրերի և տեղի բնակչության հետ հանդիպումներ և միջոցոռումներ անցկացնելու համար՝ բնապահպանության, վերամշակվող նյութերի կրկնակի օգտագորման և գյուղի աղբահանության մասին միջոցառոըմներ և վարպետության դասեր։

Ապրիլի 20-ին մենք արդեն կազմակերպել ենք աղբահանության առաջին միջոցառումը Շաղվարդ գետի ափին, որին մասնակցել է 60-ից ավելի մարդ։

Մեր հողատարածքում կստեղծենք բույսերի տնկարան, որը հետագայում կօգտագործվի մեր գյուղի կանաչապատման համար։

Ակնկալվող արդյունքները՝

Հայկական գյուղի մշակութային և ճարտարապետական ժառանգության պաշտպանություն.

. Հայկական գյուղի մշակութային ու ճարտարապետական ​​ինքնության պահպանում, ամրապնդում և տեղի բնակիչների ինքնագիտակցության ու հպարտության զգացողության բարձրացում։

. Պատմական բնակելի տների վերականգնում և պահպանում ու դրանց հարմարեցում ժամանակակից կյանքին, մշակութային և ճարտարապետական ​​ժառանգության պահպանման օրինակների ստեղծում:

Հայկական գյուղի գրավչության բարձրացում կյանքի և ներդրման համար. 

. Տեղի հաստատությունների, ծառայությունների և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ավելացում,ենթակառուցվածքների և տեղական բիզնեսի զարգացման խթանում, տեղի բնակիչների կենսամակարդակի բարելավում։

. Գյուղում նոր բնակիչների և տուրիստների թվի աճ որպես տան գնորդներ և վարձակալներ, էկոնոմիկայի ակտիվության աճ,կյանքի որակի լավացում և ծառայությունների հասանելիություն:

Գյուղի հին տների իրացվելիության բարձրացում.

. Բնակարանային արժեքի և բնակիչների բարեկեցության ընդհանուր մակարդակի բարձրացում, ներդրումների ներգրավում և զբոսաշրջության զարգացում։

. Վերանորոգվող տների քանակի ավելացում ՝ որոնք արդեն 50 տարուց ավել հնության են, սեփականատերերի և վարձակալների թվաքանակի հոսքի շատացում և գյուղական բնակչության եկամուների աճ:

Հայկական գյուղի էկոլոգիայի վիճակի բարելավում․

. Կյանքի որակի լավացում, աղտոտվածության աստիճանի նվազեցում, շրջակա միջավայրի նկատմամբ իրազեկվածության և պատասխանատվության բարձրացում: Գյուղը կդառնա էլ ավելի բարեկեցիկ և գրավիչ տեղացիների և զբոսաշրջիկների համար:

. Բնակչության բնապահպանական իրազեկության բարձրացում, էկոհամակարգերի վերականգնում, թափոնների քանակի և աղտոտվածության նվազեցում։

Օգնեք մեզ հասնել վերոնշյալ արդյունքներին հնարավորինս շուտ: Դարձեք այս պատմության մի մասնիկը:

Մենք գնահատում ենք յուրաքանչյուր նվիրատվություն, անկախ դրա չափից և նախատեսում ենք մեր շնորհակալությունը հայտնել բոլորին, ովքեր որոշում են իրենց ներդրումն ունենալ մեր նախագծում:

Կախված Ձեր ներդրման չափից, մենք կհայտնենք մեր երախտագիտությունը և կհանձնենք հիշարժան նվերներ մեզանից:

1.Տեղական արտադրության անվանական հուշանվերներ՝

Ձեռագործ մոմեր՝ պատրաստված բնական մեղրամոմից,

Անուշաբույր հայկական խոտաբույսերով թեյի պարկիկներ,

Ավանդ��կան սուջուխ և չրեր՝ հուշանվերային փաթեթավորմամբ։

Բոլոր հուշանվերները կլինեն անվանական և կներառեն երախտագիտության հաղորդագրություններ։

2.Մեր գինեգործարանից արտադրանք ՝

Երբ գինեգործարանը վերականգնվի, մենք կկարողանանք ներդրողներին առաջարկել բացառիկ հասանելիություն մեր տանն արտադրվող գինու առաջին խմբաքանակին: Սա կլինի սահմանափակ քանակությամբ գինի, որի վրա կլինի հատուկ պիտակավորում նվիրված նախագծին:

3.Անվանական շնորհակալագրեր ՝

Խոշոր ներդրողների անունները կներառենք գինեգործարանում առանձնացված հատուկ պատի վրա, որը տեսանելի կլինի բոլոր այցելուներին:

4.Մասնակցություն միջոցառումներին ՝

Ներդրողներին կառաջարկենք անվճար կամ զեղչով մասնակցություն ապագա միջոցառումներին, ինչպիսիք են վերապատրաստման դասընթացները , դասախոսությունները, որոնք դուք նախատեսում եք անցկացնել տանը։

5.Առցանց վերապատրաստումներ և վեբինարներ՝

Մենք կազմակերպում ենք ներդրողների համար բացառիկ առցանց հանդիպումներ վերակառուցման ընթացքի վերաբերյալ, կկիսվենք տան և գինոգործարանի պատմությամբ։

6. Անձնական այցելության հնարավորություն՝

Խոշոր ներդրողները կկարողանան անձամբ այցելել տունը վերակառուցումից հետո՝ տեսնելու իրենց ներդրման արդյունքները։ 

ԲՅՈՒՋԵ 

Մեր նախագիծը բաժանված է մի քանի փուլերի, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է առանձին ֆինանսավորում։

Նախագծի բյուջեի հետ կարելի է ծանոթանալ այստեղ։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հարց. 

Ի՞նչ պատմամշակութային նշանակություն ունի ձեր տունը։

Պատասխան.

Մեր տունը հանդիսանում է պատմական օբյեկտ, որն արտացոլում է հայ ժողովրդի մշակույթը և ավանդույթները, հայկական ճարտարապետությունը։ Այն կառուցվել է անցած դարի կեսերին և հայակական ավանդական գյուղական ճարտարապետության մնացած հազվադեպ օրինակներից է։

Հարց.

Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում տունը վերականգնելու և պահպանելու ուղղությամբ։

Պատասխան.

Տունը վերականգնելու համար մենք իրականացնում ենք համալիր աշխատանք, որը ներառում է քարե պատերի, տանիքի, պատուհանների և դռների վերականգնում, ինչպես նաև ներքին տարածքների թարմացում՝ էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործմամբ։

Հարց.

Ինչպե՞ս է ծրագիրը ազդում տեղի համայնքի և տարածարջանի բնապահպանության վրա։

Պատասխան.

Մեր ծրագիրը միջոցառումների անցկացմամբ նպաստում է համայնքի հզորացմանը, կանաչապատմանը, աշխատատեղերի ստեղծմանը և տեղական տնտեսության զարգացմանը։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք տարածաշրջանի բնապահպանական վիճակի բարելավման գործում։

Հարց.

Ինչպե՞ս կարելի է աջակցել Ձեր նախագծին, բացի ֆինանսական ներդրումներից։

Պատասխան.

Բացի ֆինանսական ներդրումից, Դուք կարող եք մեզ աջակցել նախագծի մասին տեղեկատվություն տարածելով սոցիալական ցանցերում, մասնակցելով մեր միջոցառումներին և կիսվելով ձեր հմտություններով և փորձով։

Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

32,766 AMD

 | Նպատակ 8,079,400 AMD
Ակտիվ
|
Համայնքային զարգացում

«Ոսկե Վազի» Տուն

Հին արմատներ, նոր պտուղներ

Ելենա Պերես

32,766

0.41 %

Մնացել է 85 օր

Նպատակ: 8,079,400 AMD

1

Նպատակ:8,079,400 AMD

Տանիքի վերականգնում արևային էլեկտրաէներգիայի համակարգի տեղադրման համար. Ներառում է հին տանիքի ապամոնտաժում, տանիքի ֆերմայի կառուցվածքի տեղադրում, տանիքի ծածկույթի տեղադրում, հեղեղատարների տեղադրում, անձրևաջրերի հավաքման համակարգի տեղադրում, ֆասադային աշխատանքներ։

2

Նպատակ:14,039,400 AMD

Արևային վահանակների տեղադրում. Երբ ավարտենք մեր տանիքի վերանորոգումը, մենք անմիջապես կսկսենք տեղադրել արևային էներգիայի համակարգ՝ մեր տունը հնարավորինս կանաչ դարձնելու համար:

3

Նպատակ:15,211,800 AMD

Տան գինեգործարանի վերանորոգում. Մենք կկարողանանք սկսել այս փուլը արևային էլեկտրակայանի տեղադրման ավարտից անմիջապես հետո:

4

Նպատակ:18,735,700 AMD

Էներգախնայող ապակեպատման տեղադրում։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ NELLI MKRTCHYAN

10,000 AMD

⭐️ Satenik Asilyan

10,000 AMD

Աջակիցներ

Անանուն աջակից

24 օր առաջ
20 USD

⭐️ NELLI MKRTCHYAN

2 ամիս առաջ
10,000 AMD

Անանուն աջակից

3 ամիս առաջ
5,000 AMD

⭐️ Satenik Asilyan

3 ամիս առաջ
10,000 AMD

Պարգևներ

reward
Յուրաքանչյուր նվիրատուի համար շնորհակալական անվանական ժապավեն ծառի վրա.
Նվիրաբերել 1,000 AMD
Յուրաքանչյուր նվիրատուի անունը կգրվի պայծառ ատլասե ժապավենի վրա և կկապվի մեր այգու հին ծառի ճյուղերին: Եթե ժապավենը արևից գունաթափվի ժամանակի ընթացքում, մենք այն կփոխարինենք նորով՝ հավերժացնելու մեր երախտագիտությունը ձեզ: Ձեր անունով շնորհակալական ժապավենի լուսանկարը կուղարկվի էլեկտրոնային փոստով:
reward
Մինչև $50 նվիրատվություններ Շնորհակալական նամակ
Նվիրաբերել 20,000 AMD
Անհատականացված շնորհակալական նամակ՝ ուղարկված էլեկտրոնային փոստով: Հիշատակում սոցիալական ցանցերում. Ձեր անվան հիշատակում մեր սոցիալական ցանցերի էջերում՝ ի նշան երախտագիտության ձեր ներդրման համար:
reward
մինչև $100 նվիրատվություններ - Բացառիկ լուսանկարներ
Նվիրաբերել 30,000 AMD
Բացառիկ լուսանկարներ Մուտք դեպի վերականգնման գործընթացի և ծրագրի թարմացումների բացառիக լուսանկարների պատկերասրահ: "Անկյունաքար" հուշանվեր. Ստացեք քար կամ ժայռի կտոր, որի վրա կառուցված է մեր տունը: Մեր հողամասի ժայռը շինանյութի աղբյուր է դարձել մեր գյուղի շատ շենքերի համար, ներառյալ մշակույթի տունը, պոլիկլինիկան և վարչական շենքը: Այս քարերից կառուցված բոլոր տները շատ ամուր են: Դուք կարող եք պահպանել այս քարը որպես հուշանվեր կամ տեղադրել այն ձեր տան պատի մեջ կառուցման ժամանակ՝ որպես ամրության և կայունության խորհրդանիշ: Շնորհակալական նամակ. Անհատականացված շնորհակալական նամակ՝ ուղարկված էլեկտրոնային փոստ��վ: Հիշատակում սոցիալական ցանցերում. Ձեր անվան հիշատակում մեր սոցիալական ցանցերի էջերում՝ ի նշան երախտագիտության ձեր ներդրման համար: