Հաջորդը՝ Սինգապուր
Նպատակ: 11,030.69 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Anonymous donor
3,106,775 AMD
⭐️ Խաչիկ Նազարյան
500,000 AMD
⭐️ Karen Azatyan
50,000 AMD
⭐️ Davit Hovsepyan
19,127 AMD
⭐️ Gayane Mkrtchyan
3,000 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
7 ամիս առաջ⭐️ Gayane Mkrtchyan
7 ամիս առաջԱնանուն աջակից
7 ամիս առաջ⭐️ Davit Hovsepyan
7 ամիս առաջԱնանուն աջակից
8 ամիս առաջՀենց այսպես էլ իմացան բոլորը, որ մենք հաղթել ենք, իսկ հաջորդ կանգառը Սինգապուրն է՝ «Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի» եզրափակիչ փուլը։
Ուզում ենք ներկայացնել մեր նորարարական գաղափարը, որպեսզի դուք էլ տեսնեք և հասկանաք թե ինչպես մրցանակակիր դարձանք։
Նախագծի արդիականությունը, նորույթը յուրօրինակությունը.
Գազատար խողովակների գազի արտահոսքի հայտնաբերման ռոբոտը մեր օրերում ունի մեծ պահանջարկ՝ հաշվի առնելով անվտանգության, բնապահպանական եւ տնտեսական խնդիրները:
Ռոբոտի աշխատանքը և նրա հիմնական գործառույթները դիտելու համար անցեք այս հղումով՝ https://www.facebook.com/share/v/17K3rHZy3U/։
Նախագծի նպատակն է ստեղծել տեխնոլոգիա, որը կպարզեցնի մոնիթորինգի գործընթացը եւ կնվազեցնի ռիսկերը ու մարդկային գործոնը։ Գազի արտահոսքը հաճախակի հանդիպող երեւույթ է բնակարաններում,արդյունաբերական եւ հասարակական շենքերում: Ավանդական հայտնաբերման մեթոդները, ինչպիսիք են` ձեռքով ստուգումները, թանկարժեք ինֆրակարմիր տեսախցիկների կիրառում եւ մշտական սենսորային ցանցերը, պահանջում են շատ ժամանակ ու ռեսուրսներ: Նախագիծը յուրօրինակ է նրանով, որ համադրում է ռոբոտատեխնիկայի եւ սենսորային համակարգերի կիրառումը` ապահովելով վտանգավոր իրավիճակների արագ եւ արդյունավետ հայտնաբերում:
Ռոբոտը տեղաշարժվում է երեք շարժիչների միջոցով՝ կառավարելով ուղղությունը եւ կայունությունը։ Գազի տվիչները տեղադրված են կենտրոնական եւ կողային հատվածներում՝ առավել արդյունավետ վերահսկողության համար։ Կառուցվածքը նախագծված է այնպես, որ հարմար լինի խողովակների վրա շարժվելու համար։ Գազի արտահոսքի դեպքում ռոբոտը կանգ է առնում, միացնում ձայնային ազդանշան եւ ուղարկում հաղորդագրություն օպերատորին GPS համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս իրական ժամանակում գտնվել եւ արձագանքել վթարներին:
⚙️Նորարարական նախագծի իրականացմամբ լուծվելիք խնդիրները եւ նպատակը. Բնակելի, արդյունաբերական եւ կոմունալ գազատարներում արտահոսքերը լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի եւ անվտանգության համար:
Խիտ բնակեցված վայրերում արտահոսքերի ուշ հայտնաբերման հետեւանքները կարող են
լինել.`
Մեր մշակած շարժական ռոբոտային համակարգը նախատեսված է խողովակաշարերում գազի արտահոսքերը ինքնավար կերպով հայտնաբերելու համար, հատկապես դժվար հասանելի տարածքներում:
Նախագիծը ուղղված է գազատար համակարգերի հուսալի վերահսկման ապահովմանը։ Այն հնարավորություն է տալիս արագ արձագանքել հնարավոր անսարքություններին, նվազեցնել մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգները:
Հիմնական առանձնահատկությունները.
Նորարարական նախագծի տեխնիկական, տնտեսական եւ սոցիալական առավելությունները.
Տեխնիկական`
Սոցիալակա��`
Առաջարկություններ նորարարական նախագծի հետագա իրագործման համար.
Ձեռնարկում ենք ռոբոտին համալրել արեւային պանելներով, ապահովելու անընդհատ էներգամատակարարում առանց արտաքին աղբյուրներից կախվածության:
🔋Նախատիպի կատարելագործում.
Թիմի կազմում ընդգրկված են.
Արարատ Բայանդուրյան -14 տարեկան, Իջեւանի «Իրական դպրոց», 1-ին կուրս
Գրիգոր Խոջայան - 13 տարեկան, Դպրաբակի միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
Մանե Հակոբյան - 14 տարեկան, Այգուտի միջնակարգ դպրոց 9-րդ դասարան
Վահե Գաբրիելյան - 14 տարեկան, Երեւանի N131 դպրոց, 9-րդ դասարան
Խմբավար մարզիչ - Շահեն Արաբաչյան
Քոնթեստս Լաբ / Contests Lab, շնորհակալություն Հայաստանը մրցույթին մասնակից դարձնելու և օլիմպիադայի ազգային փուլը անցկացնելու համար։
Ու-ռռռ-աաա!!!
«Արմաթ» թիմ - Արծաթ՝ Սինգապուրում կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի (WRO) եզրափակչում «Ապագայի նորարարներ» անվանակարգ
🔸 Արարատ Բայանդուրյան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🔸 Գրիգոր Խոջայան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🔸 Վահե Գաբրիելյան - (Երևանի N131 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🧑🏫 Մարզիչ-խմբավար՝ Շահեն Արաբաչյան
Շնորհակալություն թիմի գործընկերներին, հովանավորներին,
աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեր արմաթցիների հետ էին։
WRO-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Քոնթեստս Լաբ:
Արմաթը ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագիրն է։ Իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Մենք ներկայացրել ենք մեր ռոբոտը ԴիջիԹեք 2025-ում! 🤖✨
Այն արժեքավոր փորձ էր՝ պատմելու մեր նախագծի մասին, բարձրացնելու հանրության իրազեկվածությունը և այցելուների հետ քննարկելու ռոբոտի տեխնիկական առանձնահատկությունները։ 💬💡
Ստացանք կարծիքներ, խորհուրդներ և գաղափարներ հետագա կատարելագործումների համար։ 🙌
«Արմաթ» թիմ - Արծաթ՝ Սինգապուրում կայացած Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի (WRO) եզրափակչում «Ապագայի նորարարներ» անվանակարգ
🔸 Արարատ Բայանդուրյան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🔸 Գրիգոր Խոջայան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🔸 Վահե Գաբրիելյան - (Երևանի N131 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)
🧑🏫 Մարզիչ-խմբավար՝ Շահեն Արաբաչյան
Շնորհակալություն թիմի գործընկերներին, հովանավորներին,
աջակիցներին և բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեր արմաթցիների հետ էին։
Բոլոր նվիրաբերությունները իրականացվել են անմիջապես ԱՏՁՄ հաշվեհամարին, ուստի հաշվետվությունը այս հարթակում չի հրապարակվի։
Շնորհակալություն!
Հաջորդը՝ Սինգապուր
Նպատակ: 11,030.69 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Anonymous donor
3,106,775 AMD
⭐️ Խաչիկ Նազարյան
500,000 AMD
⭐️ Karen Azatyan
50,000 AMD
⭐️ Davit Hovsepyan
19,127 AMD
⭐️ Gayane Mkrtchyan
3,000 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
7 ամիս առաջ⭐️ Gayane Mkrtchyan
7 ամիս առաջԱնանուն աջակից
7 ամիս առաջ⭐️ Davit Hovsepyan
7 ամիս առաջԱնանուն աջակից
8 ամիս առաջ