Վերստեղծելով կյանքը Հայաստանում
Մնացել է 3 օր
Նպատակ: 180,259.06 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Aprine and friends
6,390,249 AMD
⭐️ Yesai and Maria Mazmanian donation
1,480,000 AMD
⭐️ "«Էլիտ Գրուպ» " ընկերությունների խումբ
1,000,000 AMD
⭐️ "Anonymous " Anonymous
1,000,000 AMD
⭐️ Anonymous donor
645,529 AMD
Աջակիցներ
⭐️ Anonymous donor
4 ամիս առաջԱնանուն աջակից
6 ամիս առաջDianne Rees
8 ամիս առաջMaria Gevorgyan
տարի առաջՀարություն Հոխանյան
տարի առաջ2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո, որոնք հանգեցրել են Արցախի ժամանակավոր կորստի, իրենց տներից բռնի տեղահանվածների մեծ մասը դարձել է անօթևան Հայաստանում։ Սեփական օթևան ունենալը արցախցիների ամենամեծ խնդիրն է դարձել:
Չափազանց բարձր վարձավճարներն անհնարին են դարձնում Հայաստանում նոր կյանք պլանավորելը։
Շատերը, ցավոք, նախընտրում են հեռանալ Հայաստանից հիմնականում բնակարանային դժվարությունների պատճառով։
Այս ծրագիրը նպատակ ունի Հայաստանում մշտական օթևան՝ տուն նվիրել Արցախի Հաղորտի գյուղի տասը ընտանիքներին:
Սա կմիավորի Հաղորտի համայնքը, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել Արցախի հարուստ ավանդույթները, մշակույթն ու բարբառը: Սա, անշուշտ, կնպաստի նաև արցախցիների մեծ մասի կրած կորստի և հուսահատության դեմ պայքարին:
Հաղորտցիները լավ հողագործներ են և աշխատասեր մարդիկ։ Երբ բնակարանային հարցը լուծվի, նրանք մեծ դեր կխաղան իրենց նոր համայնքի զարգացման գործում:
Թեև բնակարանը հիմնական խնդիրն է, այն կարող է նաև լինել հիմնական լուծումը:
Եվ չնայած այս նախագիծը չի կարող օգնել բոլորին, սակայն մի քանի ընտանիք կարող է մշտական կացարան ստանալ և ապահով զգալ Մայր Հայաստանում:
Կառավարության կողմից արցախցիներին պատշաճ բնակարաններով ապահովելու ուղղությամբ քայլերի բացակայությունը բերում է բազմաթիվ կասկածներ և անորոշություններ: Մարդիկ սկսում են մտածել Հայաստանից հեռանալու մասին:
Հայաստանում արցախահայության ներկայության կորուստը կլինի երկրորդ և ամենաանդառնալի կորուստը մեր նորագույն պատմության մեջ։
Ես Արփինե Մարտիրոսյանն եմ։ Ծնվել և մեծացել եմ Երևանում ՝ Հայաստանում։
Այժմ ապրում եմ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա։
Ակտիվորեն ներգրավված եմ եղել Շվեդիայում Արցախի և Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերում։
Ավելի քան 6 տարի Ստոկհոլմում ղեկավարել եմ հայկական կիրակնօրյա դպրոց՝ սովորեցնելով հայ երեխաներին Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը:
Իմ առաջին ծրագիրը Հաղորտի համայնքի հետ եղել է 2017 թվականին: Այն ժամանակ ես կազմակերպեցի դրամահավաք Հաղորտիի համար մշակութային կենտրոն կառուցելու համար, և այն մեծ հաջողություն ունեցավ: Հհամագործակցությունը Հաղորտի գյուղի հետ շարունակվել է տարբեր նախագծերում։
Ես ինձ հոգեպես և բարոյապես կապված եմ զգում այս համայնքի և ժողովրդի հետ և այդ ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ես որոշել եմ անել ամեն հնարավոր բան, որպեսզի օգնեմ Հաղորտցիներին հաղթահարել մեր նորագույն պատմության ամենամութ էջը:
Օգնեք ինձ՝ օգնել նրանց:
Ծրագրի բյուջեն ՝ այստեղ
Մենք ուսումնասիրում ենք տան այս մոդելը նախագծի համար:
Նախագծային տարբերակը, անշուշտ, կփոխվի գործընթացի ընթացքում, բայց մենք այն կպահենք այս մեկին մոտ:
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Ստոկհոլմում հաջողությամբ կազմակերպվեց բարեգործական ընթրիք՝ աճուրդային վաճառքով,որի ողջ հասույթը հատկացվելու է այս ծրագրին:
Վերստեղծելով կյանքը Հայաստանում
Մնացել է 3 օր
Նպատակ: 180,259.06 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Aprine and friends
6,390,249 AMD
⭐️ Yesai and Maria Mazmanian donation
1,480,000 AMD
⭐️ "«Էլիտ Գրուպ» " ընկերությունների խումբ
1,000,000 AMD
⭐️ "Anonymous " Anonymous
1,000,000 AMD
⭐️ Anonymous donor
645,529 AMD
Աջակիցներ
⭐️ Anonymous donor
4 ամիս առաջԱնանուն աջակից
6 ամիս առաջDianne Rees
8 ամիս առաջMaria Gevorgyan
տարի առաջՀարություն Հոխանյան
տարի առաջ