Աջակցեք անվճար բժշկական օգնությանը Սյունիքի հեռավոր գյուղերում. ձեր նվիրատվությունը փոփոխություն կբերի
Մնացել է 348 օր
Նպատակ: 71,405.30 USD
ԿԱՐՃ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գյուղերում առողջապահության հասանելիությունը սահմանափակ է․ շատերը առանց տարրական բժշկական օգնության են։ «Սանտե Արմենի»-ն այդ բացը լրացնում է զարգացնելով շարժական միավորների ��ռկայությունը հեռավոր գյուղերում՝ մատուցելով անմիջական անվճար բժշկական խորհրդատվություն։ Ձեր աջակցությունը թույլ կտա շարունակել կարիքում հայտնված մարդկանց օգնության ապահովումը։
ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Շարժական միավորները կենսական բժշկական օգնություն ենտրամադրում անբավարար սպասարկվող բնակչությանը՝ բարելավելով այնանհատների առողջությունն ու բարեկեցությունը, որոնց այլ պարագայումհասանելի չէր լինի պրոֆեսիոնալ բուժօգնությունը։ Այս միավորների ընդլայնումն արդեն ցույց է տվել տպավորիչ արդյունքներ՝ ապահովելով բժշկական աջակցություն Սյունիքի հեռավոր շրջաններում ապրող հարյուրավոր մարդկանց։
ԽՆԴԻՐ
Հայաստանի գյուղերում առողջապահությունը սահմանափակ է։ Բուժման կարիք ունեցող շատ մարդիկ երկար տարիներ բժշկական խորհրդատվություն չեն ստացել։
Դրա պատճառները հետևյալ երկու հիմնական գործոններ են՝
● Մայրաքաղաքից դուրս՝ հատկապես հեռավոր գյուղերում, առողջապահական ենթակառուցվածքները չունեն մարդկային ռեսուրսներ ու որակյալ սարքավորումներ։
● Գյուղերի բնակիչների ֆինանսական սահմանափակ աղբյուրները թույլ չեն տալիս նրանց գնալ խորհրդատվություն ստանալու։
Գյուղերի հեռու լինելը մայրաքաղաքի առողջապահական համակարգից ավելի է խորացնում առկա սոցիալական անհավասարությունները։
ԼՈՒԾՈՒՄ
Տեղական բժշկական և հումանիտար կառույցների հետ գործակցությամբ ստեղծվել են շարժական միավորներ՝ ամեն մեկը կազմվածմի բժիշկից ով աշխատում է գյուղերում աշխատող բուժքույրերի հետ։ Միավորի նպատակն է հնարավորինս մոտ լինել բնակչությանը և ապահովել նրանց բժշկական խնամքով, ինչպես նաև ախտորոշել քրոնիկ հիվանդություններ, վերահսկել այդ հիվանդներին կամ ուղեկցել նրանց դեպի համապատասխան բժշկական կառույցներ, ապահովել երեխաների խնամքը կամ տեղափոխել նրանց մանկաբուժական կենտրոններ, ապահովել անկողնային բուժառուների (պատերազմում վիրավորվածներ, տարեցներ, ֆիզիկապես կամ մտավորապես խեղված մարդիկ) բժշկական վերահսկողությունը։ Բժշկական միավորը կազմված է փորձառու բժիշկներից և բուժքույրերից՝ վերապատրաստված, սարքավորումներով ապահովված և ուղեկցվող «Սանտե Արմենիի» բժիշտների կողմից։
Քաջատեղյակ լինելով առողջապահական հասանելիության անհավասարությանը՝ «Սանտե Արմենի»-ն եկավ այն եզրակացության, որ կենսական կարևորություն ունի շարժական միավորների ներդրումը, որոնք կկարողանան այցելել գյուղերի բնակչությանը անվճար բժշկական տարրական խորհրդատվություն տրամադրելու և ապահովելու վերահսկողություն ու ուղղորորդում՝ համակարգործակցելով մարզային հիվանդանոցային կառույցների հետ։
Քանի որ «Սանտե Արմենի»-ն իր գործունեության հիմնական մասը կենտրոնացրել է Սյունիքի մարզում, այստեղ էլ հիմնվեց ընդհանուր բժշկականառաջին շարժական միավորը։ 2021 թվականից ի վեր «Սանտե Արմենի»-իառաջին շարժական միավորը այցելում է Գորիսի շրջակայքի ինը գյուղերը՝
Միավորում աշխատում է բժիշկ, որին տրամադրված է մեքենա բժշկական սարքավորումներով, ինչպես օրինակ ուլտրաձայնային սկաներ, բժշկական անալիզների փոքր լաբորատորիա և էլեկտրական սրտագրիչ, որոնք բժշկին թույլ են տալիս կատարել բուժառուի խորացված զննությունններ։
Միավորի բժիշկը սերտորեն համագործակցում է գյուղերի բուժքույրերի հետ։ Բուժքույրերը կազմակերպում են խորհրդատվություններ ու օգնում են բժշկին, իսկ դա հնարավորություն է տալիս ավելի լավ տեղակայվել՝ ամրապնդելով բուժօգնության շարունակականությունը և տեղացիների կողմից բժշկական միավորի ընդունման խթանումը։
ԽՈՒՄԲ
Այս նախաձեռնության հետևում կանգնած խումբը կազմված է նվիրված կամավոր բժշկական մասնագետներից և տեղացի բժիշկներից, որոնք անխոջ աշխատում են ապահովելու բուժօգնություն առողջապահությունից զուրկ գյուղերին։ Միավորի բժիշկը սերտորեն համագործակցում է գյուղերի բուժքույրերի հետ։ Բուժքույրերը կազմակերպում են խորհրդատվություններ և օգնում են բժշկին, իսկ դա հնարավորություն է տալիս ավելի լավ տեղակայվել՝ ամրապնդելով բուժօգնության շարունակականությունը և տեղացիների կողմից բժշկական միավորի ընդունման խթանումը։
Համագործակցային այս մոտեցումը ամրացնում է նախաձեռնության ներգործությունը՝ երաշխավորելով, որ կայուն և լավ ինտեգրված առողջապահությունը հասնի համայնքին։
ԲՅՈՒՋԵ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
● Ինչի՞ համար է օգտագործվելու իմ նվիրատվությունը։
Ձեր նվիրատվությունը աջակցելու է բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, Գորիսի շարժական միավորում հաստիք ունենալուն և հեռավոր գյուղեր հասնելու տրանսպորտի ծախսերին։
● Որքա՞ն է ամսական մեկ շարժական միավորի համար խորհրդատվությունների միջին թիվը:
Մեկ շարժական միավորի համար խորհրդատվությունների ամսական միջին թիվը 149 է։
● Բուժառուների քանի՞ տոկոսն է արական, քանիսը՝ իգական սեռի։
Բուժառուների 25%-ը արական սեռի է, 75%-ը՝ իգական։
● Բուժառուների քանի՞ տոկոսն է անչափահաս, քանիսը՝ չափահաս։
Բուժառուների 3%- ը անչափահաս է, 97%-ը՝ չափահաս։
● Բուժառուների քանի՞ տոկոսն ունի արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ կամ քրոնիկական հիվանդություն։
Բուժառուների 53%-ը ունի արյան բարձր ճնշում, 38%-ը՝ շաքարախտ, 75 %-ը՝ քրոնիկական հիվանդություն։
ԿԱՐԵՎՈՐ Է
Աջակցել այս կենսական նախաձեռնությանը՝ բժշկական խնամք հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն։ Ամեն նվիրատվություն օգնում է բարելավել առողջապահությունը Հայաստանի հեռավոր համայնքներում և պայքարել անհավասարության դեմ, որ մարդկանց թույլ չի տալիս ստանալ իրենց արժանի խնամք։
Աջակցեք անվճար բժշկական օգնությանը Սյունիքի հեռավոր գյուղերում. ձեր նվիրատվությունը փոփոխություն կբերի
Մնացել է 348 օր
Նպատակ: 71,405.30 USD