Project

164,500 AMD

 | Նպատակ 478,000 AMD
Ակտիվ
|
Կրթություն

Էկոկրթարանի շարժական լաբորատորիա

Աջակցի՛ր առաջին էկոկրթական շարժական լաբորատորիային

Էկոկրթարան/Ecoschool

164,500

34.41 %

Մնացել է 7 օր

Նպատակ: 478,000 AMD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ 10:30 Club

90,000 AMD

⭐️ Նելլի Եղոյան

28,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

27,000 AMD

⭐️ Տաթևիկ Մանուկյան

6,000 AMD

⭐️ Lilit Guroghlyan

4,000 AMD

Աջակիցներ

⭐️ 10:30 Club

25 օր առաջ
90,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

2 ամիս առաջ
10,000 AMD

⭐️ Տաթևիկ Մանուկյան

2 ամիս առաջ
6,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

3 ամիս առաջ
10,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

3 ամիս առաջ
7,000 AMD

Էկոկրթարանի հեղինակային, նորարարական կրթական ծրագրերը ծանոթացնում են բնության հետ և օգնում կատարել առաջին, փոքրիկ քայլերը գիտության ճանապարհին։

Միացի՜ր էկոկրթարանին՝ միասին բացահայտենք բնությունն ու գիտությունը ․․․


Բնությունը ճանաչելու լավագույն տարբերակը՝ բնության մեջ բնությունն ուսումնասիրելն է։

Ինչքան էլ գեղազարդ ու պատկերավոր նկարագրված լինի բնությունը դասագրքերում, միևնույնն է՝ բնության մասին լավագույն և արդյունավետ գիտելիք ստանալու եղանակը՝ բնության մեջ բնությունն ուսումնասիրելն է:

Ճանաչե՜նք, որ պահպանե՜նք ․․․

Այս նպատակով որոշվեց ստեղծել Էկոկրթարանի շարժական լաբորատորիան։

Առաջին մանրադիտակը գնվել է սեփական միջոցներով։ Այն փոքր խոշորացում ունի և մոնոկուլյար է։ Հատկապես ամենափոքրիկների համար, մոնոկուլյար մանրադիտակով աշխատելը դժվար է ու հոգնեցնող ․ անհրաժեշտ է անընդհատ մեկ աչքը փակ պահել։


Աշխատարանի ընթացքում մասնակիցներից շատերը ստիպված են սպասել իրենց հերթին միակ մանրադիտակով աշխատելու համար։

Եղանակային փոփոխությունները վտանգում են ծրագրի ընթացքը։Անսպասելի անձրևի պատճառով ծրագիրը համառորեն չընդհատելու համար՝ մանրադիտակը թրջվելուց ստիպված էինք պաշտպանել անձրևանոցով։

Անտառում մանրադիտակը ուղիղ և անշարժ դնելու համար պետք է հարթ տարածք ունենալ։

Կարիք կա՝

  • նոր ու ավելի հզոր մանրադիտակի,
  • ճամփորդական սեղան-աթոռների,
  • անձրևապաշտպան ծածկի


Աջակցի՜ր՝ հայտնվելու բնության և գիտության կախարդական աշխարհում։


ԼՈՒԾՈՒՄ

  • Ավելի մեծ խոշորացում ունեցող, բինոկուլյար մանրադիտակի օգնությամբ հնարավոր կլինի բազմազան ուսումնասիրություններ կատարել՝ հեշտությամբ օգտագործելով այն։
  • Թեկուզ մեկ անձրևապաշտպան ծածկը կապահովագրի եղանակի անակնկալ փոփոխություններից։
  • Ճամփորդական սեղան-աթոռների օգնությամբ բնության մեջ հնարավոր է ստեղծել աշխատանքային տարածք։
  • Շարժական լաբորատորիայի համալրման շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ աշխատել մեծաքանակ խմբերի հետ։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Շարժական լաբորատորիայի միջոցով իրականացվող ծրագրերի մասնակիցներն են նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաները, ուսանողները և ընդհանրապես բոլոր բնասերները՝ առանց տարիքային սահմանափակման։

Առաջիկա գարնան, ամռան, աշնան ամիսներին նախատեսվում է ամսական 40 երեխայի անվճար մասնակցություն` ներառելով Արցախից բռնի տեղահանված երեխաներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց քույր-եղբայրներին, սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին։

Էկոկրթարանի շարժական լաբորատորիան գործարկվել է 2023թ․ նոյեմբեր ամսին։ Չնայած ուշ աշնանը շարժական լաբորատորիայի մեկ մանրադիտակի օգնությամբ հնարավոր եղավ հաջողությամբ անցկացնել հեղինակային «Ծառերը մանրադիտակի տակ» էկոկրթական ծրագիրը։ Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց, և բազմաթիվ հայտեր ստացանք մասնակցության համար։

Չնայած մեկնարկային փուլին՝ շուրջ հարյուր երեխա հասցրեց մասնակցել, շատերն էլ նախնական ամրագրմամբ անհամբեր սպասում են գարնանը։

Միացի՜ր՝ միասին ճանապարհորդենք գիտության աշխարհում։

ԹԻՄ

Նելլի Եղոյան՝ կրթական նախագծերի հեղինակ և նախաձեռնող,

էկոկրթարանի հիմնադիր

Էկոկրթարանը ֆեյսբուքում

Էկոկրթարանի մասին լրատվամիջոցներում՝

Զարթուցիչ, Լուրեր


ԲՅՈՒՋԵ

Անհրաժեշտ է ընդամենը 478 000 դրամ:

Աջակցի՜ր էկոկրթարանին և տո՜ւր հնարավորություն երեխաներին հայտնվելու բնության և գիտության կախարդական աշխարհում․․․


Այս նախագիծն աջակցում է`

Կայուն Զարգացման Նպատակներին

164,500 AMD

 | Նպատակ 478,000 AMD
Ակտիվ
|
Կրթություն

Էկոկրթարանի շարժական լաբորատորիա

Աջակցի՛ր առաջին էկոկրթական շարժական լաբորատորիային

Էկոկրթարան/Ecoschool

164,500

34.41 %

Մնացել է 7 օր

Նպատակ: 478,000 AMD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ 10:30 Club

90,000 AMD

⭐️ Նելլի Եղոյան

28,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

27,000 AMD

⭐️ Տաթևիկ Մանուկյան

6,000 AMD

⭐️ Lilit Guroghlyan

4,000 AMD

Աջակիցներ

⭐️ 10:30 Club

25 օր առաջ
90,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

2 ամիս առաջ
10,000 AMD

⭐️ Տաթևիկ Մանուկյան

2 ամիս առաջ
6,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

3 ամիս առաջ
10,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

3 ամիս առաջ
7,000 AMD