Անվճար էլեկտրաէներգիա Մարտունու շրջանի 5 դպրոցներին
Նպատակ: 20,549.53 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
Աջակիցներ
Davit Mkrtchyan
տարի առաջNarine Hartyunyan
տարի առաջԱնդրանիկ Հ
տարի առաջYervand Martirosyan
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջԻսկ ծանր կենսական պայմաններին գումարվեց նաև էլեկտրամատակարարման սահմանափակումը, բայց մենք ԿԱՐՈ՛Ղ ԵՆՔ ՓՈԽԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ։
Աջակցելով նախագծին՝ կլուծենք անվճար էլեկտրաէներգիայի հարցը Քերթում, Սպիտակաշենում, Բերդաշենում, Ճարտարում և Մարտունիում։
Էներգիայի սպառումը լուրջ խնդիր է ոչ միայն Արցախի բնակչության, այլև պետության, համայնքների ու տնտեսության համար։
Այս խնդրի առաջ է կանգնած նաև Մարտունու շրջանի 5 դպրոց։ Հոսանքի հաճախակի տատանումների և ջեռուցման խնդիրերի հարցը լուծելու համար պետք է դպրոցների տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային կայաններ։
Նախագծի իրականացման արդյունքում դպրոցներն ու հարակից հանրային կառույցները կունենան ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ։
Արցախում հոսանքի հաճախակի անջատումներից տուժում են նաև դպրոցականները։
Արդյունքում՝ դասերը մի կերպ անցկացվում են մութ ու ցուրտ դասարաններում՝ երեխաների մոտ նվազեցնելով սովորելու հանդեպ հետաքրքությունը, կամ էլ կրճատվում են դասաժամերը։
Հոսանքի բացակայությունը, եղանակային վատ պայմանները չեն կանգնեցնում երեխաներին։
Դժվարին պայմաններում սովորելուց բացի՝ երեխաները կամովի աջակցում են դպրոցի կաթսայատան անխափան աշխատանքն ապահովելուն։ Բացի այդ, փայտի օգտագործումը բնապահպանական լուրջ բացասական հետևանքներ ունի։
Մենք կարող ենք փոխել իրականությունն ու երեխաներին ազատել այն բոլոր հոգսերից, որոնք ակամայից կան, և որոնց հարցում երեխաները չեն կարող անտարբեր լինել։
Պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի բնակավայրերը ռմբակոծվում էին օրական մի քանի քանի անգամ։ Արդյունքում ոչնչացվեց Մարտունու էներգետիկ ենթակառուցվածքը։
Պատերազմից անցել է 2 տարի, բայց մինչև օրս հովհարային անջատումներ են լինում, և խնդիրն առկախված է։
Մարտունու շրջանի 5 դպրոցներն են`
Մարտունու երիտասարդական կենտրոնը ստեղծվել է՝ որպես Մարտունի քաղաքի երիտասարդներին համախմբելու վայր։
Իսկ արդեն 2020թ․ երիտասարդները հիմնեցին «Հավասար հնարավորություն» ՀԿ-ը, որի նպատակը Մարտունու շրջանի բնակավայրերի սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և հանրային կյանքի ակտիվացումն է։ Երիտասարդները վստահ են, որ Արցախի բոլոր անկյուններում բոլորի համար հավասար հնարավորություններ են ստեղծվելու։
«Վյուն»-ը նախագծերի և արշավների կառավարման գործակալություն է, որը զբաղվում է «��րևային դպրոցներ Արցախում» նախագծի հանրայնացմամբ և տարածմամբ։
«GS energy» ընկերությունը կառուցել է 17 արևային կայան` ընդհանուր 180 կՎտ դրվածքային հզորությամբ, տեղադրել 35 ջրատաքացուցիչ և կատարել բազմաթիվ էլեկտրաֆիկացման աշխատանքներ։
Դպրոցներից 4-ում նախատեսվում է տեղադրել ցանցային (on-grid) համակարգեր։ Դրանք մարտկոցի կարիք չունեն, քանի որ աշխատում են էլեկտրական ցանցին համակցված:
Դպրոցներից մեկում նախատեսվում է տեղադրել հիբրիդ արևային ինվերտոր, որն, ի տարբերություն ցանցայինի, միացված չէ էլեկտրական ցանցին և աշխատում է դրանից անկախ։ Այն կապահովի տվյալ դպրոցի և գյուղի էներգետիկ անկախությունը:
Արևային ֆոտովոլտային կայանները կարտադրեն տարեկան ավելի քան 93 հազար կՎտ էներգիա։
Նախագծի բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Արևային Արցախ» ծրագրի նպատակը ամբողջ Արցախն արևային էներգիայով ապահովելն է, արևային էներգիա արտադրելն ու սպառելը, ինչը կնպաստի Արցախի էներգետիկ անկախությանը, ինչպես նաև համայնքային տարբեր խնդիրների լուծմանը։
Այս ծրագրի շրջանակներում իրականացվող երկրորդ նախագիծը «Արևային դպրոցներ Արցախում»-ն է, իսկ առաջին ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Արևային դպրոցներ Արցախում» նախագծի սիրելի՜ աջակից,
Ճիշտ է, Մարտունու դպրոցներն արևային կայաններով ջերմացնելու մեր ջանքերն իրենց նպատակին չհասան, բայց նախագծին արված նվիրաբերությունները դեռ կջերմացնե՜ն Մարտունեցիների սրտերը:
Նախագծի հեղինակ «Հավասար հնարավորություն» ՀԿ-ն գումարն ուղղղում է բռնի տեղահանված Մարտունեցիների առաջնային կարիքների բավարարմանը՝ իհարկե հաշվետու լինելով բոլոր աջակիցներին։
Շնորհակա՜լ ենք Ձեր հոգատարության համար։
Շուրջ 1 մլն, պատկերացրե՜ք, 1 մլն դրամ հավաքվեց՝ գիտնական Հրանտ Խաչատրյանի ծննդյան առթիվ, որ Արցախի Մարտունու շրջանի 5 դպրոցների տանիքներին արևային կայաններ տեղադրվեն, իսկ երեխաներն ունենան ԱՆԽԱՓԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։
Մենք էլ որոշեցինք նախագծի միակ պարգևը՝ նկարչուհի Սուսաննա Հարությունյանի պայծառ գեղանկարը, նվիրել, հենց, Հրանտ Խաչատրյանին՝ այսչափ կարևոր ներդրում ունենալու համար։
🎉Լավ լուր այս ծանր օրերին.
Երեկ հավաքեցինք 1-ին դպրոցի գումարը, և շուտով Քերթ գյուղի դպրոցում կտեղադրվի 1-ին արևային կայանը։
😞 Թեև նորից վտանգվում է երեխաների կրթությունն ու Արցախում դադարում են գործել գազով ջեռուցվող բոլոր դպրոցները, ԲԱՅՑ ‼
Արևային կայաններ տեղադրելով՝ դպրոցներում և հարակից տարածքներում կապահովենք մշտապես անկախ և անվճար լույս և ջեռուցում։
Շարունակեք լինել երեխաների կողքին՝ նվիրաբերելով 📌Սպիտակաշենի, 📌Բերդաշենի, 📌Ճարտարի և 📌Մարտունու դպրոցների համար։
Անվճար էլեկտրաէներգիա Մարտունու շրջանի 5 դպրոցներին
Նպատակ: 20,549.53 USD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
Աջակիցներ
Davit Mkrtchyan
տարի առաջNarine Hartyunyan
տարի առաջԱնդրանիկ Հ
տարի առաջYervand Martirosyan
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջ