Կառուցիր տուն, կառուցիր հույս
Նպատակ: 13,029.66 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Արեգ Հովհաննիսյան
295,000 AMD
⭐️ Valod Shaverdian
194,165 AMD
⭐️ Hovnan Shahbazyan
150,000 AMD
⭐️ Narbeh Shirvanian
116,499 AMD
⭐️ Zareh Aghajanian
116,499 AMD
Աջակիցներ
NARINE AZIZYAN
6 ամիս առաջRuzanna Grigoryan
6 ամիս առաջԱնանուն աջակից
6 ամիս առաջLILIT PARAVYAN
6 ամիս առաջMarine Minasyan
6 ամիս առաջՄովսիսյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է հողաշեն, կիսաքանդ պատերով տանը, որտեղ բացակայում են անգամ տարրական հարմարությունները՝ սանհանգույցն ու խոհանոցը։ Իրենց ողջ կյանքի ընթացքում այս ընտանիքի անդամները բախվել են աներևակայելի մարտահրավերների և չնայած այդ դժվարություններին, նրանք երբեք չեն դադարել հավատալ, որ կկարողանան ապահովել իրենց երեխաների համար ավելի լավ ապագա։ Այս արշավի շնորհիվ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ավարտին հասցնել նրանց կիսակառույց տան շինարարությունը և նվիրել նրանց կյանքի նոր էջ՝ արժանապատիվ ու հարմարավետ պայմաններում։
Այս ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում։ Կարինեն՝ ընտանիքի ուժեղ ու հոգատար ավագը, միայնակ մեծացրել է իր որդուն՝ Էդմոնդին, ով ի ծնե հաշմանդամություն ունի։ Նա որդեգրել է նաև իր եղբորորդուն՝ Գևորգին, եղբոր մահից հետո։ Էդմոնդն ամուսնացած է և ունի երեք փոքրիկ երեխա՝ չորս, երկու և մեկ տարեկան: Քանի որ երեխաները դեռ փոքր են, նրանց մայրը՝ Վալյան, զբաղվում է երեխաների խնամքով, իսկ 7 հոգանոց ընտանիքի հոգսերն հոգալու ամբողջ բեռն իր վրա է վերցրել Կարինեն՝ ընտանիքի միակ կերակրողը: Եվ անգամ այս պարագայում նա շարունակում է ժպտալ, քրտնաջան աշխատել և պայքարել թոռներին արժանապատիվ կյանքով ապահովելու համար։
2000թ․-ին ընտանիքն սկսել է նոր տուն կառուցել, սակայն առողջական խնդիրներն ու ֆինանսական դժվարությունները թույլ չեն տվել ավարտին հասցնել շինարարությունը, բայց անկախ բոլոր մարտահրավերներից, Մովսիսյանների ընտանիքը շարունակում է հուսալ, որ մի օր ապրելու է իր ապահով ու տաք տանը:
Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն ընտրել է Մովսիսյանների ընտանիքը՝ որպես շահառու: Անհրաժեշտ է միայն 5 մլն դրամ հավաքվի, որից հետո կսկսվի Մովսիսյանների կիսակառույց նոր շինության շինարարական աշխատանքների վերջին փուլը, և հաշված ամիսներ անց կարող եք ներկա գտնվել իրենց տան բացման արարողությանն ու տնօրհնեքին։
Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը ամերիկյան «Ֆուլեր Սենթր Ֆոր Հաուսինգի» պաշտոնական գործընկերն է, որն հիմնադրվել է 2005թ.-ի գարնանը: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ՀԿ-ն գրանցվել է 2008թ-ին: Այն հասարակական բարեգործական կազմակերպություն է, որը խթանում է Հայաստանի Հանրապետության համայնքային զարգացմանը՝ աջակցելով պարզ, պատշաճ և մատչելի տներ կառուցելուն, վերանորոգելուն: Գևորգ Գասպարյանը, որպես կազմակերպության կամավոր, նախաձեռնել է այս արշավը՝ նպատակ ունենալով աջակցել Մովսիսյանների ընտանիքին:
Ծրագրի բյուջեին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Սիրելի ընկերներ,
Ներկայացնում ենք հունիս ամսվա հաշվետվությունը։
Մովսիսյանների ընտանիքն արդեն ավարտում է տան ներքին հարդարման աշխատանքները։ Հաջորդ ամիս նախատեսվում է տեղադրել ջեռուցման համակարգը։
Շնորհակալ ենք ձեր աջակցության և վստահության համար։
Կառուցիր տուն, կառուցիր հույս
Նպատակ: 13,029.66 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Արեգ Հովհաննիսյան
295,000 AMD
⭐️ Valod Shaverdian
194,165 AMD
⭐️ Hovnan Shahbazyan
150,000 AMD
⭐️ Narbeh Shirvanian
116,499 AMD
⭐️ Zareh Aghajanian
116,499 AMD
Աջակիցներ
NARINE AZIZYAN
6 ամիս առաջRuzanna Grigoryan
6 ամիս առաջԱնանուն աջակից
6 ամիս առաջLILIT PARAVYAN
6 ամիս առաջMarine Minasyan
6 ամիս առաջ