Վերականգնելով Պատմությունը
Մնացել է 97 օր
Նպատակ: 3,181.31 USD
1
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Vladimir Sofyan
16,000 AMD
⭐️ Lusine Melkonyan
10,000 AMD
⭐️ Tsoleen Sarian
10,000 AMD
⭐️ Erika Badalyan
4,149 AMD
⭐️ Nairi Areg
1,000 AMD
Աջակիցներ
⭐️ Lusine Melkonyan
օր առաջԱնանուն աջակից
14 օր առաջ⭐️ Vladimir Sofyan
18 օր առաջ⭐️ Erika Badalyan
21 օր առաջ⭐️ Nairi Areg
24 օր առաջԱյս պատմության մտահաղացումն առաջացավ ինձ մոտ 2016թ-ի <<Ապրիլյան Քառօրյա>> պատերազմի դեպքերից ազդված լինելով։ Ես շատ մեծ պարտականություն զգացի այն բոլոր տղաների հանդեպ, ովքեր սահմանին զոհվեցին պաշտպանելու իմ և ինձ պես շատերի անդորն ու հանգիստ ապրելու իրավունքը մեր երկրում։ Չէի կարողանում հանդուրժել այն փաստը, որ սա լինելու է հերթական մեր զոհերը սահմանին և բոլորն իրենց սովորոկան կյանքին անցնելով՝ մոռանալու են տղաներին ու անցնեն առաջ։ Դրա համար էլ Թատերական Ինստիտիտուտի տարիներին միասին ուսանած իմ ընկերոջ՝ նկարիչ Անդրանիկ Ասատրյանին առաջարկեցի ստեղծել այս պատմությունը,որպես նախաբան մեր հետագա համգարցակցության հիմքի համար։ Համաձայնությունը ստանալուց հետո անցանք ստեղծման աշխատանքներին։ Մեզ միացած ևս մի ընկերոջ հետ, որը որպես պրոդյուսեր էր մեր թմի համար կարգվել, գործն ավրտելոից հետո, սկսեցինք այցելել <<Հենակետ 116>>-ում զոհված տղաների ծնողներին,որպեսզի ստանանք նրանց համաձայությունը, քանի որ նրանց դեմքերը նույնպես օգտագործվելու էր այս գործի մեջ, նաև ուզում էինք հասկանալ՝ արդյոք նրանց դուր կգա մեր աշխատանքը։ Ստանալով նրանց հաստատումն ու համաձայնությունը՝ նախաձեռնեցինք շարունակել ստեղծագործության աշխատանքները և կատարելով վերջնական ուղղումները, սկսեցինք հովանավորներ գտնելու պրոցեսը ,որն էլ բերց մեզ reArmenia, բազմաթիվ դռներ փակելուց հետո։
Այսպիսով <<Հենակետ 116>>-ը ստեղծվել է ցույց տալու և վառ պահելու մեր հերոս տղաների հիշողությունն ու սխրանքները,որպեսզի նոր սերունդը ճանաչի նրանց, ինչպես նաև մեր զինվորներն ու
հասարակ քաղաքացիները իմանան և հիշեն, որ ոչ մի սխրանք չի մոռացվում: Այստեղ մենք ներկայացնում ենք "Հենակետ 116"-ի ժամանակագրության պատմությունը և ցույց ենք տալիս, թե ինչպես էր տեղի ունեցել 2016 թվականի քառօրյա պատերազմը այդ հենակետում: Հենակետի զինվորներն էին Ռ. Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Տիգրան Պապանյանը և այլ քաջ զինվորներ, ովքեր կռվել են հայրենիքի համար և հերոսաբար զոհվել: Մենք կարծում ենք, որ այս դժվարին օրերին ավելի քան կարևոր է հիշեցնել մեր երիտասարդ սերնդին և հասարակությանը մեր զինվորների անկոտրում ու հայրենասիրական ոգու և նրանց՝ հայրենիքի համար մղած պայքարի մասին, որպեսզի մեր ոգին մնա ամուր, և մենք միշտ մեր հույսը դնենք մեր ունակ ուժի վրա՝ մեր երկրի պաշտպանության
հարցում, իհարկե, հաշվի առնելով օտարերկրյա օգնությունը:
Ծրագրի հաջողությունը մեզ պարզ դարձավ, երբ դեռ նոր ստեղծել էինք
կոմիքսը ու մեր որոշ ընկերներ, սոցիալական հարթակից անծանոթ մարդիկ իմանլուվ,
որ այն մեր զինվորների մասին է, միանգամից ցանկություն էին հայտնել մեզ
գումար տրամադրել, իսկ մենք մեր հերթին հասցրել ենք անգամ տեսնել զոհված տղաների ՝
Ռ.Աբաջյանի և Ա. Ուրֆանյանի ծնողներին և նրանք նույնպես գոհ են եղել ու
պատրաստակամություն էին հայտնել մեզ օգնելու ու քաջալերել են,որ շարունակենք այս գործը։ Այս ամենը մեզ հասկացնել տվեց, որ այս տեսակ բանի կարիք կա և դրա համար վճարողներ
կան և օգնելու պատրաստակամություն հայտնողներ էլ կան ուստի այստեղ <<համոզել>> ասվածի կարիքը վերանում է: Ինչպես նաև ապրիլյան ու տարբեր տարիների պատերազմների մասնակից տղաներ ենք մենք տեսնում մեր իրականությունում և նրանց մասին պատմությունները ցանկանալու են
գնել ու տեսնել , որովհետև սա հիշեցնելու է իրենց այդ դեպքերի մասին ։
Շահառուները մեր հասարակության անդամներն են՝ ուսուցիչները, ծնողները, զինվորները, բոլորը: Գնելով այս գիրքը և ցույց տալով այն իրենց երեխաներին կամ կարդալով այն՝ նրանք կկարողանան հասկանալ, թե որքան դժվարությամբ է մեր ազատության պաշտպանությունը կատարվում և որքան կարևոր է մեր բանակը մեր գոյության համար: Սա կլինի այն փաստի ապացույցը, որ մենք երբեք չենք մոռացել մեր հերոսներին և նրանց պայքարը մեր երկրի համար: Եվ սա կօգնի հավելյալ մեծ հարգանք ունենալ զինվորների ու զինվորականության հանդեպ:
Այս օրերին մենք բախվում ենք այնպիսի իրավիճակի, երբ մեր ժողովուրդը մտածում է, որ ցանկացած
պահի մեր սահմաններին կարող են լարվածություններ լինել: Մենք պետք է ցույց տանք մեր հաղթանակները և թե ինչպես ենք պայքարել թշնամու դեմ՝ պահպանելու համար մեր ազգի հայրենասիրական ոգին: Ուստի անհրաժեշտ է պահպանել ապագա սերունդը
դեգրադացիայից և չկորցնել այդ ուժեղ հայրենասիրական ոգին:Այս հերոսների օրինակով մեր երեխաները կամ ազգակիցները տեսնելու են, թե ինչ քիչ քանակությամբ մենք կարողանում ենք հզոր պայքարներ տանել , երբ այն անում ենք միասնական ուժով:
Այս ամսագիրը այն օրինակներից մեկն է, որն օգնում է հիշել մեր հերոսներին և նրանց օրինակով սովորեցնում է մեր երիտասարդներին լինել ուժեղ դժվարությունների առջև: Այժմ ավելի քան երբևէ մենք պետք է սովորեցնենք մեր երիտասարդ սերնդին, որ մենք պետք է հոգ տանենք մեր հողի մասին և
պաշտպանենք այն, ուր էլ որ լինենք:
Իրականացման փուլերից առաջինը տպագրության համար անհրաժեշտ ֆինանս հավաքելն է: Եթե կարողանանք ստանալ 1 235 400 ՀՀ դրամ ֆինանսավորում, սա բավարար կլինի մեզ համար՝ սկսելու տպագրության գործընթացը, քանի որ մնացած ամեն ինչ մենք ունենք կամ արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություն : Երկրորդ փուլն արդեն շնորհանդեսի կազմակերպումն է ,որի համար էլ SMM քարոզարշավն է աշխատելու և տեղեկացնելու է օրվա ու տեղի մասին :
Մեր թիմը բաղկացած է երկու հոգուց՝ Արսեն Չաչոյան՝ հեղինակ և պատմվածքի սցենարիստ,
Անդրանիկ Ասատրյան՝ նկարիչ (Shedu Comics) : Ես ՝ Արսեն Չաչոյանս, դերասանական և արտիստական գործունեությամբ եմ զբաղվում, ինչպես նաև զբաղվում եմ Վին Չուն Կունգ Ֆու մարտարվեստով և որպես կրստեր ինստրուկտր մարզում եմ <<Total Defense Academy>>-ում: Խաղացել եմ տարբեր ֆիլմերում, սերիալներում և թատրոններում :
Անդրանիկ Ասատրյանը գեղանկարիչ,կոմիքս նկարիչ է և աշխատել տարբեր պրոեկտների վրա ,որից ամենահայտնին է << Վիշապը>> կոմիքսը, սակայն նրա լավագույն գործերը դեռ սպասում են իրենց տպագրմանն ու լույս աշխարհ գալուն:
Մենք տպագրել ենք այս գրքի առաջին օրինակը
մեր ընկերների օգնությամբ, որոնց հետ մենք պլանավորում ենք շարունակել աշխատանքը և
սկսել այս ամսագրի տպագրությունը, եթե հավաքվեց բավարար գումար դրա համար:
Դրամահավաքի բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ .
1.Հաճախ տրվող հարցերից է. << Որտեղից կարող ենք ձեռք բերել >>։
Տպագրելուց և շնորհանդեսից հետո անմիջապես համագործակցելու ենք գրախանութների հետ և հնարավոր կլինի արդեն ձեռք բերել գրախանութներից։
2․ Հաճախ տրվող հարցերից․ << Դպրոցներին պատրաստվու՞մ եք տրամադրել>>։
Պատրաստվում ենք տրամադրել ոչ միայն դպրոցներին այլև մանկատներին, զորամասերին, բոլոր ձեռք բերել ցանկացող կառեիյցներին և ցանկանում ենք, որ հասնի սփյուռքի մեր հայրենակիցներին։
3․ Հաճախ տրվող հարցերից․ << Կա՞ արդյոք արդեն գրախանութներում>>։
Ինչպես արդեն նշեցի կհայտնվի , երբ տպագրման համար նախատեսված ծախսը հավաքվեց և շնորհանդեսից հետո տրամադրվեց գրախանութներին։ Կարծում եմ շնորհանդեսի օրվանից նույնպես հնարավոր կլինի ձփեռք բերել ։
Վերականգնելով Պատմությունը
Մնացել է 97 օր
Նպատակ: 3,181.31 USD
1
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Vladimir Sofyan
16,000 AMD
⭐️ Lusine Melkonyan
10,000 AMD
⭐️ Tsoleen Sarian
10,000 AMD
⭐️ Erika Badalyan
4,149 AMD
⭐️ Nairi Areg
1,000 AMD
Աջակիցներ
⭐️ Lusine Melkonyan
օր առաջԱնանուն աջակից
14 օր առաջ⭐️ Vladimir Sofyan
18 օր առաջ⭐️ Erika Badalyan
21 օր առաջ⭐️ Nairi Areg
24 օր առաջ