Գաբրիելլան բոլորիս աջակցության կարիքն ունի
Նպատակ: 249,787.55 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Health Fund for Children of Armenia
18,000,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
15,000,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
12,514,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
12,000,000 AMD
⭐️ Գաբրիելլայի ընտանիքի կողմից
12,000,000 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջGayane Mkrtchyan
տարի առաջ⭐️ Health Fund for Children of Armenia
տարի առաջԱննա Հովհաննիսյանի կողմից կազմակերպված դրամահավաք
տարի առաջՍիրելի բարեկամներ, նկարում պատկերված հրաշք աղջնակին՝ 4-ամյա Գաբիին, վստահ ենք՝ բոլորդ եք ճանաչում։ Նրա մոտ 2023 թ. օգոստոսին բժիշկները հայտնաբերել էին բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել էին երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Երեխան Հայաստանում ստացել էր քիմիոթերապիայի 4 կուրս, այնուհետ՝ հազարավոր մարդկանց օգնությամբ մեկնել Բարսելոնա շատ բարդ վիրահատության: Վերջինս բարեհաջող իրականացվել է, և երեխան ներկայումս իրեն լավ է զգում: Շնորհակալ ենք բոլորիդ մեծ աջակցության համար:
Գաբիի լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է իրականացնել ճառագայթային բուժում և իմունոթերապիա, որի ընդհանուր արժեքը կազմում է 499.000 եվրո: Այս փուլում բուժման համար անհրաժեշտ է նվազագույնը 220.000 եվրո՝ շուրջ 97.000.000 դրամ, որից 12.000.000 մլն դրամը փոխանցվելու է երեխայի ծնողների կողմից: Երեխայի բուժման համար մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 85.000.000 դրամ: Գումարի մնացած մասը ներգրավելու համար բանակցում ենք Կատալոնիայի առողջապահության նախարարության և իսպանական ֆոնդերի հետ:
Գաբին շատ խիզախ ու ժպտերես աղջնակ է։ Բարսելոնայում իրականցված ծանր վիրահատությունից հետո նա էլ ավելի մեծ հավատով է սպասում իր լիարժեք ապաքինմանը:
Սիրելի ընկերներ, բուժման համար անհրաժեշտ գումարը շատ մեծ է, սակայն վստահ ենք, որ բոլորիդ օգնությամբ հաջողելու ենք, միասին պետք է անենք անհնարինը, որ Գաբին ապրի: Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով
Ինչպես նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen)
IDram - 650616815 (ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է)
Sberbank -5228600578682280 (ստացող՝ Елена Гагиковна)
PayPal - ruzan.meliqyolchyan@gmail.com
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Գաբրիելլա Իսկանդարյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158
Bizum +34 613 312060 (IBAN: ES74-0049-1755-7121-1005-6778, SWIFT- BSCHESMM ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է)
Revolut: @ruzy
Zelle: +1 929 800 7201
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://bit.ly/47eLWIU
Շնորհակալություն ենք հայտնում «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Հայաստանում հասանելի երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։
Նախորդ դրամահավաքի արդյունքների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
Սիրելի ընկերներ,
Գաբիի 21 ժամ տևած ծանր վիրահատությունը շատ լավ է անցել: 🥰
Սա ևս մեկ շատ կարևոր քայլ էր երեխայի ապաքինման գործում:🌟
Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին մեծ սրտացավության ու հոգատարության համար: 💙
Գաբիի վերաբերյալ ֆանտաստիկ նորություն ունենք:
Սիրելի ընկերներ, ձեր բոլորի օգնությամբ մեր սիրելի Գաբին հնարավորություն ստացավ բուժվելու Բարսելոնայի լավագույն կլինիկաներից մեկում: Երեխայի վիրահատության ու բուժման վրա ծախսվեց ընդհանուր շուրջ 137 մլն դրամ, և պետք է մեծ ուրախությամբ տեղեկացնեմ, որ ունենք բավականին լավ դրական դինամիկա:
Քանի որ երեխայի բուժումը բավականին երկարատև է և ապագայում անհրաժեշտ էր լինելու անհամեմատ ավելի մեծ գումար, երեխայի ծնողների հետ միասին մեր հիմնադրամի թիմով փորձում էինք գտնել այնպիսի լուծում, որ հնարավոր կլիներ ապահովել երեխայի երկարաժամկետ ու չընդհատվող բուժումը։
Բավականին մեծ դժվարություններից հետո մեզ հաջողվեց գտնել հնարավոր լավագույն լուծումը: Մի շարք գործընկերների աջակցությամբ երեխային ուղարկել ենք Նյու Յորք, որտեղ Գաբին պետք է բուժում ստանա ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներից մեկում՝ Memorial Sloan Kettering-ում, ավելին՝ տեղում տարբեր գործընկերների աջակցությամբ երեխան շարունակական բուժման հնարավորություն կստանա։
Սիրելի բարեկամներ,
Ներկայացնում ենք Ձեր աջակցությամբ իրականացված «Օգնենք Գաբրիելլային հաղթահարել քաղցկեղը» նախագծի երկրորդ փուլի ֆինանսական հաշվետվությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գաբին մեկնել է Բարսելոնա՝ ստանալու անհրաժեշտ բուժումը։
Հաշվետվության հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի բոլոր աջակիցներին։
Գաբրիելլան բոլորիս աջակցության կարիքն ունի
Նպատակ: 249,787.55 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Health Fund for Children of Armenia
18,000,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
15,000,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
12,514,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
12,000,000 AMD
⭐️ Գաբրիելլայի ընտանիքի կողմից
12,000,000 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջGayane Mkrtchyan
տարի առաջ⭐️ Health Fund for Children of Armenia
տարի առաջԱննա Հովհաննիսյանի կողմից կազմակերպված դրամահավաք
տարի առաջ