43.86 USD

 | Նպատակ 21,350.58 USD
Ակտիվ
|
Կրթություն

ԱԶԱՏԵԿԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կրթական հնարավորություններ հեռավոր գյուղի երեխաների համար

Դիանա Հովակիմյան / Վայոց Ձորի Զարգացման «ՀՈՒՅՍ-98» ՀԿ

43.86

0.21 %

Մնացել է 62 օր

Նպատակ: 21,350.58 USD

Աջակիցներ

Mher Mkrtchyan

ամիս առաջ
10,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
2,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
5,000 AMD

ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Միացե՛ք մեզ՝ վերակենդանացնելու Ազատեկի մշակութային կենտրոնը, ծրագիր, որի նպատակն է խթանել կրթական աճը և համայնքի ներգրավվածությունը:

Մեր նպատակն է վերանորոգել Մշակույթի կենտրոնը՝ տեղի գրադարանը վերաբացելու և համայնքի երիտասարդների համար անգլերենի դասընթացներ և մշակութային ծրագրեր առաջարկող Ամերիկյան ակումբ հիմնելու համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է հավաքագրել 8,3 միլիոն դրամ մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը։

Ձեր աջակցությունը կապահովի որակյալ կրթական հնարավորությունների հասանելիություն, կօգնի պայքարել գյուղի հայաթափման դեմ և հզորացնել մեր համայնքի ապագա առաջնորդներին: Միասին մենք կարող ենք ստեղծել ուսման և մշակութային փոխանակման կենսունակ հանգույց Ազատեկում:

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Այս ծրագիրը մեծ ազդեցություն կունենա մեր գյուղի վրա՝ ապահովելով կրթական հնարավորություններ գյուղի երիտասարդների համար։ Ծրագրի հիմնական շահառուներն են Ազատեկի և մոտակա ավելի փոքր գյուղի 100-ից ավելի երեխաներ և երիտասարդներ: Շատերը երազում են գերազանց բարձրագույն կրթություն ստանալ և գիտելիքն ու փորձը ներդնել Ազատեկի զարգացմանը։

Այս նախագիծն իրականացնելով՝ մենք ներդրում ենք կատարում մեր գյուղի և հասարակության ապագայի մեջ: Կրթված երեխաներն ավելի մեծ հավանականությամբ դառնալու են իրենց համայնքի ակտիվ և ներգրավված անդամներ՝ նպաստելով տնտեսական զարգացմանը և սոցիալական համախմբվածությանը:

Ավելին, ստեղծելով կրթական հնարավորություններ տեղական մակարդակում, մենք օգնում ենք կասեցնել գյուղերի հայաթափման և միգրացիայի ալիքը: Երբ ընտանիքներն իրենց երեխաների համար որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն իրենց գյուղում, ավելի հավանական է, որ կմնան և ներդրումներ կկատարեն համայնքի ապագայում:

ԽՆԴԻՐ

Ազատեկ գյուղում բնակիչները զգալի մարտահրավերների են բախվում կրթության և մշակութային հարստացման սահմանափակ հնարավորությունների պատճառով: Մասնավորապես, առկա է անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերի ակնհայտ բացակայություն, ինչը համայնքի անդամներին զրկում է այսօրվա փոխկապակցված աշխարհում հաղորդակցության և առաջընթացի համար անհրաժեշտ կարևոր հմտություններից: Ավելին, գյուղի երեխաները չունեն ժամանցի և անհրաժեշտ կրթական ռեսուրսների հասանելիություն, ինչը հանգեցնում է աճի հնարավորությունների բացակայությանը և խոչընդոտում համայնքի զարգացմանը։

Վերականգնելով մեր Մշակույթի կենտրոնը և ստեղծելով կրթական հնարավորություններ հենց գյուղում՝ մենք քանդում ենք այս խոչընդոտները և ճանապարհ հարթում դեպի ավելի պայծառ ապագա:

ԼՈՒԾՈՒՄ

Մենք առաջարկում ենք վերանորոգել Մշակույթի կենտրոնի ճակատային հատվախը, տանիքը, ուսումնական տարածքը և գրադարանի հատվածը՝ կրթական և մշակութային գործունեության համար ժամանակակից, մատչելի կենտրոն ստեղծելու համար: Ամերիկյան ակումբի ստեղծումը կառաջարկի անգլերենի դասընթացներ, ամերիկագիտության և այլն:


  1. Վերանորոգման ծրագիրը կմեկնարկի Մշակույթի կենտրոնի ճակատի և տանիքի վերականգնմամբ՝ կառուցվածքային ամբողջականությունն ապահովելու համար:
  2. Միաժամանակ, ուսումնական տարածքը և գրադարանի բաժինը կվերանորոգվեն՝ սեմինարների, աշխատաժողովների և կրթական միջոցառումների իրականացման համար:
  3. Դրան հաջորդելու է Ամերիկյան ակումբի ստեղծումը՝ տրամադրելով հատուկ տարածք անգլերենի դասընթացների և մշակութային ծրագրերի համար։

Համայնքային համագործակցության միջոցով մենք կիրականացնենք այս վերանորոգումները և ծրագրերը՝ մեր երիտասարդության համար բարեկեցիկ միջավայր ապահովելու համար:

ԹԻՄ

Ես Դիանա Հովակիմյանն եմ՝ ամերիկագիտության և ռուսագիտության մասնագետ։ Հայրենադարձի իմ ճանապարհը, որն ավարտվել է Հայաստան տեղափոխվելու որոշմամբ, իմ մեջ սերմանել է պատասխանատվության խոր զգացում իմ Հայրենիքի և ազգի հանդեպ:

Արդեն երկու տարի դասավանդում եմ Ազատեկի միջնակարգ դպրոցում։ Այս տարիների ընթացքում իսկական կապ եմ ստեղծել իմ աշակերտների հետ՝ ներդրում կատարելով նրանց կրթության մեջ և ոգեշնչված եմ՝ տեսնելով նրանց հաջողության հասնելու ճանանապարհը։

Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու Ազատեկի մշակութային կենտրոնի վերակենդանացման տեսլականը: Տեղական համայնքի անմնացորդ աջակցությամբ ես իմ ողջ գիտելիքներն ու փորձը ներդնում եմ այս գործին:

Խորապես հավատում եմ, որ հավաքական գործողությունները, որոնք սնվում են մեր երկրի և մեր ազգի ապահով ապագայի հանդեպ իրական սիրով և նվիրվածությամբ այստեղ՝ Հայաստանում, դրական փոփոխությունների բանալին են: Հավատում եմ, որ միասին մենք կարող ենք գործել՝ դեպի ավելի ուժեղ և ավելի միասնական Հայաստան:

ԲՅՈՒՋԵ

Նախագծի բյուջեն կարող եք տեսնել այստեղ։

43.86 USD

 | Նպատակ 21,350.58 USD
Ակտիվ
|
Կրթություն

ԱԶԱՏԵԿԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կրթական հնարավորություններ հեռավոր գյուղի երեխաների համար

Դիանա Հովակիմյան / Վայոց Ձորի Զարգացման «ՀՈՒՅՍ-98» ՀԿ

43.86

0.21 %

Մնացել է 62 օր

Նպատակ: 21,350.58 USD

Աջակիցներ

Mher Mkrtchyan

ամիս առաջ
10,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
2,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
5,000 AMD