Գիտության ապագան՝ խելացի, ճշգրիտ և կայուն
Նպատակ: 60,256.33 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ ՀՀ Գիտության Կոմիտե
6,500,000 AMD
⭐️ FAST ADVANCE Grant
5,795,250 AMD
⭐️ SASTIC NGO
2,750,000 AMD
⭐️ Smart Click
500,000 AMD
⭐️ Armen Kherlopian
500,000 AMD
Աջակիցներ
⭐️ ՀՀ Գիտության Կոմիտե
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջAram Adourian
2 տարի առաջ⭐️ FAST ADVANCE Grant
2 տարի առաջԳիտաֆանտաստիկայից մինչև իրականություն, ժամանակակից գիտությունը ճանապարհ է հարթում ապագա հետաքրքիր ժամանակների համար: Եվ այդ ապագան գալիս է ավելի արագ, քան դուք կարծում եք՝ շնորհիվ բիոինֆորմատիկայի:
Ծանոթացեք՝ բիոինֆորմատիկա. կենդանի էակների ուսումնասիրություն՝ համակցված համակարգիչների կողմից տվյալների մշակման արագության և ճշգրտության հետ: Այն, ինչը գիտնականներին տարիներ կպահանջվեր բացահայտելու համար, այժմ կարող է ավելի արագ և խելացի մշակվել գերհամակարգիչների/սուպերհամակարգիչների հզորության շնորհիվ:
Կենսաինֆորմատիկան դարձել է ժամանակակից գիտության անբաժանելի մասը՝ հանգեցնելով անհատականացված բժշկության, հիվանդությունների բուժման, դեղերի հայտնաբերման և կատարելագործված գյուղատնտեսության մեջ զարմանալի առաջընթացների հասնելուն:
Ճշգրիտ բժշկություն
Բժշկության մեջ ախտորոշիչ/դիագնոստիկ և մոլեկուլային գործիքների մշակմամբ գիտնականներն այժմ կարող են ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր անհատի յուրահատուկ գենետիկական կառուցվածքը: Այս գենետիկական տեղեկատվությունը կարող է այնուհետև վերլուծվել կենսաինֆորմատիկայի միջոցով՝ մշակելու նպատակային և անհատականացված բժշկական միջամտություններ՝ հիվանդությունները կանխելու և վերականգնումն արագացնելու համար:
Դեղագործություն և դեղերի հայտնաբերում
Հիվանդությունների և խանգարումների դեմ դեղերի և պատվաստանյութերի մշակումը երկարատև գործընթաց է, որը պահանջում է տարիներ տևող հետազոտություններ:
Կենսաինֆորմատիկան արագացնում է այս գործընթացը՝ կիրառելով հաշվողական հզորություն դեղամիջոցի հավանական թեկնածուների կանխատեսման համար՝ վերլուծելով, թե ինչպես է միացությունը աշխատելու:
Կենսաինֆորմատիկան կարող է օգնել բարելավել սննդի անվտանգությունը, որակը և քանակը:
Կլիմայի փոփոխության հետ կապված, կենսաինֆորմատիկան կարող է նաև կարևոր գործիք լինել գյուղատնտեսությունը ծայրահեղ պայմանների և վնասատուների նկատմամբ առավել ճկուն և դիմացկուն դարձնելու նոր ուղիներ գտնելու համար:
Վերջին տասնամյակում գիտական առաջընթացը բիոինֆորմատիկայի շնորհիվ երկրաչափական պրոգրեսիայով է զարգանում, քանի որ գիտնականների կողմից ձեռք բերված կենսաբանական տվյալները և գիտելիքները կարող են հրապարակայնորեն տարածվել և հասանելի լինել ամբողջ աշխարհում:
Հայաստանը՝ գենոմիկայի մեծ ներուժ ունեցող երկիր
Կենսաբանական տվյալները ամենուր են: Դրանք հսկայական են, բազմազան, հում ու չկարգավորված / չդասակարգված։ Բայց դրանք ճիշտ մշակելու և նպատակային օգտագործման համար անհրաժեշտ են ճիշտ գործիքներ և համապատասխան որակավորմամբ մարդիկ։
Հայաստանի կենսաբազմազանությունը դեռևս չբացահայտված տարածք է, որը լի է այսօր աշխարհի առջև ծառացած խնդիրների հնարավոր լուծումներով՝ սկսած կլիմայի փոփոխությունից մինչև սննդի պակաս և սարսափելի համաճարակներ:
Հսկայական և բարդ տվյալների հետ բիոինֆորմատիկայի արագությունը, ի վերջո, կախված է հզոր ենթակառուցվածքից: Հաշվողական ենթակառուցվածքը հիմնականում կազմված է ֆիզիկական և ծրագրային մասերից, որոնք միասին աշխատում են, որպեսզի հնարավորինս արագ կատարվեն բարդ գործողություններ: Պատկերացրեք բջջային հեռախոս, որտեղ բացված են բազմաթիվ հավելվածներ և հազարավոր լուսանկարներ կան ներսում. հեռախոսը ավելի քիչ հավանական է, որ ինչ-որ պահի փչանա, եթե այն ունի հսկայական հիշողության պահեստ (ինչպես սարքում, այնպես էլ ամպի մեջ):
ABI-ն այժմ միավորել է ուժերը Հայաստանի IMB և IIAP ինստիտուտների հետ՝ հաշվողական ռեսուրսներ տրամադրելու համար: Այնուամենայնիվ, քանի որ հետազոտողների և ուսանողների թիվը շարունակում է աճել, այդ ռեսուրսները հասել են իրենց առավելագույն սահմանին:
Հիշողության մեծ ծավալներով և հաշվողական հզորությամբ նոր ենթակառուցվածքը կաջակցի ABI-ի առաքելությանը` ստեղծելու անգերազանցելի հնարավորություններ ուսանողների, հետազոտողների և բիոինֆորմատիկների համար։
Սա կհանգեցնի ավելի լավ կրթության, ավելի լավ հետազոտությունների, ավելի լավ տնտեսության և, ի վերջո, ավելի լավ ապագայի:
Առաջարկվող ենթակառուցվածքը կծառայի գիտական և կրթական նպատակների համար՝ շուրջ 20 գիտնականների և ավ��լի քան 40 ուսանողներին աշխատելու հնարավորություն կտա նախնական շրջանում։ Այն գործարկելու համար մեզ հարկավոր է ձեռք բերել սարքավորումների համակարգ 128 միացումներով, 48 TB հիշողությամբ սկավառակ, և 1TB RAM հիշողությամբ՝ հետագայում այն ավելացնելու հնարավորությամբ։
Մենք կենսաինֆորմատիկայի մասնագետների թիմ ենք, որն աշխատում է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտում: Մենք ունենք մոտ 20 մասնագետ, որոնցից ոմանք ունեն ավելի քան 20 տարվա փորձ այս ոլորտում: Այս տարի մեզ հաջողվեց կրթել և ներգրավել ևս 12 երիտասարդ հետազոտողի: Մեր գոյության առաջին տարում մենք քառապատկեցինք կենսաինֆորմատիկայի հետազոտողների թիվը Հայաստանում, գործարք կնքեցինք արդյունաբերության ոլորտի 3 գործընկերների հետ՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, և հրապարակեցինք 6 գիտական հոդված։ Այս ամենը հնարավոր է եղել Հայաստանի և արտերկրի ավելի քան 50 մասնագետի ջանքերի ներդրման շնորհիվ։ Դու է՛լ միացիր մեզ ու օգնի՛ր հասնել էլ ավելի մեծ բարձունքների։
Սերվերի տեղադրման, ծրագրային ապահովումների ամբողջացման գործընթացն ավարտված է, և մենք ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմն ակտիվորեն օգտագործում է մեր նոր համակարգը՝ ուսումնասիրելով գենոմային բիոինֆորմատիկայում նորարարության նրա ներուժը:
Ուրախ ենք հայտնել, որ մեր նախագծին նվիրաբերություններ ենք ստացել նաև Flagship Pioneerin-ից և ՀՀ Գիտության Կոմիտեից։
Այսպիսով մենք նաև ազդարարում ենք մեր նախագծի ամփոփման և հաջող ավարտի մասին։
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին մեր հաշվողական ենթակառուցվածքի ձեռքբերման գործում իրենց ներդրում ունենալու ու մեզ աջակցելու համար։
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր դրամահավաքը ստացել է 15 000$ FAST ADVANCE դրամաշնորհից: Մենք շատ ուրախ ենք այս առիթով և անչափ շնորհակալ:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ռազմավարական ներդրումային համայնքը (SASTIC) նույնպես միացել է մեր նախագծին և ներդրում կատարել 2․7 միլիոն դրամի չափով: Շնորհակալություն SASTIC թիմին այս առատաձեռն աջակցության համար:
Soft Papyrus-ը` հիգիենայի ապրանքներ արտադրող հայկական ընկերություն, քայլ է արել դեպի առողջ ապագա՝ նվիրատվություն կատարելով.
Մեկ այլ փայլուն հիմնադրամ՝ HFC Armenia-ն, միացել է մեր արշավին և նվիրատվություն է կատարել՝ աջակցելու մեր երեխաների առողջ ապագային։
SmartClick AI-ը միացել է մեր արշավին և նշանակալից նվիրատվություն կատարելու համար՝ աջակցելու Հայաստանում գիտական առաջընթացը խթանելու մեր նպատակին:
Ծրագրի առաջընթացի ըթացիկ վեցերորդ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի առաջընթացի ըթացիկ հինգերորդ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի առաջընթացի ըթացիկ չորրորդ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի առաջընթացի ըթացիկ երրորդ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Այստեղ կարող եք տեսնել նախագծի ընթացիկ հաշվետվությունը։
Մենք ոգևորված ենք կիսվելու հիանալի լուրով, որ մեր «Genome Bioinformatics Computing Infrastructure for Armenia» արշավը reArmenia հարթակում հասել է իր հաջող ավարտին: Եվ ահա մեր նոր սերվերը արդեն Հայաստանում է՝ որպես մեր հաշվողական ենթակառուցվածքի մի մաս, որը հնարավորություն կտա Հայաստանում հետազոտողներին, ուսանողներին, գիտնականներին և նորարարներին:
Այստեղ կարող եք տեսնել նախագծի ընթացիկ հաշվետվությունը։
Գիտության ապագան՝ խելացի, ճշգրիտ և կայուն
Նպատակ: 60,256.33 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ ՀՀ Գիտության Կոմիտե
6,500,000 AMD
⭐️ FAST ADVANCE Grant
5,795,250 AMD
⭐️ SASTIC NGO
2,750,000 AMD
⭐️ Smart Click
500,000 AMD
⭐️ Armen Kherlopian
500,000 AMD
Աջակիցներ
⭐️ ՀՀ Գիտության Կոմիտե
տարի առաջԱնանուն աջակից
տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջAram Adourian
2 տարի առաջ⭐️ FAST ADVANCE Grant
2 տարի առաջ