Project

246.36 USD

 | Նպատակ 1,158.81 USD
Ակտիվ
|
Սոցիալական ապահովություն

Հեքիաթային օր պարգևենք հատուկ կարիքներ ունեցող 100 երեխաների

Յուրաքանչյուր ժպիտ՝ մեր լավագույն նվերն է

"Լուսաստղ" ԲՀԿ

246.36

21.26 %

Մնացել է 7 օր

Նպատակ: 1,158.81 USD

1

Նպատակ:1,158.81 USD

Գնել անվանական նվերներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, որոնք կտրամադրեն միջոցառման ընթացքում ։ 1 երեխայի համար նախատեսված է 4․500 ՀՀ դրամ։

2

Նպատակ:1,416.32 USD

Ներառում է Ձմեռ պապի և հեքիաթային հերոսների ծառայության, հյուրասիրության վճարը։

3

Նպատակ:2,575.13 USD

Միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ գումարն է 1 000 000 ՀՀ դրամ, որի մեջ ներառվում է երեխաների անվանական նվերները, զվարճալի ժամանցը և հյուրասիրությունը։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Steven Greenberg

13,979 AMD

⭐️ Mane Mirzoyan

10,000 AMD

⭐️ Lilit Hayrapetyan

5,000 AMD

⭐️ Meruzhan Unanyan

5,000 AMD

⭐️ Vahan Avetyan

5,000 AMD

Աջակիցներ

Merine Muradyan

5 օր առաջ
3,000 AMD

Անանուն աջակից

6 օր առաջ
10,000 AMD

Հեղինե Գյուլնազարյան

7 օր առաջ
2,000 AMD

Անանուն աջակից

9 օր առաջ
20 USD

Տաթևիկ Գագինյան

9 օր առաջ
1,000 AMD

Նոր տարին լավագույն առիթն է՝ պարգևելու ժպիտ և ուրախություն այն երեխաներին, ովքեր արժանի են տոնական մթնոլորտի և ուշադրության։ Նախատեսվող մջոցառումը նպատակ ունի լուսավորել՝ հատուկ կարիքներ ունեցող 100 երեխաների առօրյան, տալ սիրո, ուշադրության և կարևորված լինելու զգացում։

Եկեք՜ համախմբվենք և պարգևենք տոնական ուրախություն հատուկ կարիքներ ունեցող լոռեցի և արցախցի երեխաներին։

Միասին նպաստենք երեխաների հոգեբանական և հուզական բարեկեցությանը։

Միասին աջակցենք երեխաների ինքնագնահատականի բարձրացմանը՝ ստեղծելով անմոռանալի հիշողություններ։ Տոնական ժպիտներն անգին են և երկար կմնան նրանց սրտերում։

Նախատեսվող միջոցառում՝

  • Նոր տարվա տոնական ներկայացում, Ձմեռ Պապիկի և Ձյունանուշի հանդիպում։
  • Խաղային ինտերակտիվ ծրագրեր, որոնք ներառում են բոլոր երեխաներին։
  • Անվանական նվերների հանձնման արարողություն, հատուկ ընտրված նվերներ՝ հաշվի առնելով երեխաների հետաքրքրությունները։

Ազդեցություն

  • Հավասար հնարավորությունների ապահովում
  • Միջոցառման արդյունքում կկտրվի սոցիալական մեկուսացման շղթան, որը հաճախ առկա է հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքում։
  • Երեխաները կզգան, որ նրանք նույնպես կարող են լիարժեք մասնակցել հանրային միջոցառումներին։
  • Երեխաները կզգան ուշադրություն, սեր և արժևորում, ինչը կհանգեցնի ինքնավստահության բարձրացման։
  • Տոնական մթնոլորտը կփոխի երեխաների առօրյան՝ դարձնելով այն ավելի ուրախ և վառ։
  • Նվերների ստացումը և տոնական խաղերին մասնակցությունը կօգնի հաղթահարել անհանգստությունը և զգալ դրական էմոցիաներ։

Արդյունքում միջոցառումը չի սահմանափակվի մեկ օրով, այլ կվերածվի երկարաժամկետ ազդեցության՝ երեխաների, նրանց ընտանիքների և ամբողջ համայնքի համար՝ նպաստելով ավելի ներառական և մարդասիրական հասարակության ձևավորմանը։ 🌟

Միացեք մեզ և դարձեք հրաշքի մի մասը՝ պարգևելով սեր, ջերմություն և ժպիտ այս երեխաներին։ Տոնենք միասին, լուսավորենք նրանց կյանքը։ 😊

Խնդիր

Հատուկ կարիքներ ունեցող երեխաները հաճախ զրկված են հավասար հնարավորություններից՝ լիարժեք մասնակցելու տոնական և սոցիալական միջոցառումներին։ Սա խորացնում է նրանց մեկուսացումը և նվազեցնում սոցիալականացման հնարավորությունները։

Երեխաները, ովքեր ունեն ֆիզիկական, մտավոր կամ զգայաշարժային խնդիրներ, հաճախ չեն ստանում այն անհրաժեշտ աջակցությունն ու ուշադրությունը, որը կօգնի նրանց զգալ, որ իրենք համայնքի լիարժեք անդամ են։

Նրանց առօրյան մեծամասամբ սահմանափակվում է առողջական խնդիրների կամ հոգեբանական բարդությունների պատճառով։ Արդյունքում նրանք հաճախ մնացածներից ավելի են կտրվում հասարակությունից, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց սոցիալական հմտությունների, ինքնագնահատականի և հոգեբանական վիճակի վրա։

Նման երեխաները հաճախ չեն օգտվում հասարակական միջոցառումներից, քանի որ այդ միջոցառումները չեն հարմարեցվում նրանց կարիքներին։ Նրանց համար հատուկ միջավայրի ստեղծումը կենսական նշանակություն ունի։Այդուհանդերձ մեր կողմից նախատեսվող Տոնական մթնոլորտը, հոգատարությունն ու ուշադրությունը կարող են դառնալ մեծ աջակցություն երեխաների համար՝ բարձրացնելով նրանց տրամադրությունը և ինքնավստահությունը։

Նոր տարվա նշանակությունը`

Նոր տարին հրաշքների և նոր սկզբի ժամանակ է, որը բոլոր երեխաները պետք է զգան։ Այս տոնական շրջանը լավագույն առիթն է նրանց կյանքում փոքրիկ, բայց նշանակալի փոփոխություն բերելու համար։

Այս խնդիրը պահանջում է անհապաղ լուծում, որպեսզի տոնական մթնոլորտը հասանելի լինի բոլոր երեխաներին՝ անկախ նրանց կարիքներից կամ հնարավորություններից։ Ժամանակն է գործելու և նրանց օրը լցնելու ուրախությամբ, սիրով և ուշադրությամբ։ 🌟

Տոնական միջոցառման կազմակերպումը հիմնված է ներառման, անհատական մոտեցման, և համայնքի ներգրավման վրա։ Ներառական մոտեցում՝ բոլոր երեխաների կարիքներն ու հնարավորությունները հաշվի առնելու համար։

Միջոցառման բյուջեին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով:

Թիմ

Նախագիծը իրականացնելու է "Լուսաստղ" ԲՀԿ-ն: «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության 25-ամյա գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավվմանը և հասարակությունում նրանց ներառմանը: Կազմակերպության գործունեության առանցքում մշտապես հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներն են, քանի որ այդպիսի երեխաների ընտանիքները հիմնականում ունեն աղքատության բարձր մակարդակ: Այս պահին կազմակերպությունը ունի 12 մասնագետներից բաղկացած աշխատակազմ և նույնքան էլ կամավորներ:


Կցում ենք նաև`

  • կազմակերպության սոցիալական էջի հղումը
  • «Ադա» հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցության կենտրոնի սոցիալական էջի հղո��մը՝
  • Նախորդ տարի կազմակերպված միջոցառման հղումը

246.36 USD

 | Նպատակ 1,158.81 USD
Ակտիվ
|
Սոցիալական ապահովություն

Հեքիաթային օր պարգևենք հատուկ կարիքներ ունեցող 100 երեխաների

Յուրաքանչյուր ժպիտ՝ մեր լավագույն նվերն է

"Լուսաստղ" ԲՀԿ

246.36

21.26 %

Մնացել է 7 օր

Նպատակ: 1,158.81 USD

1

Նպատակ:1,158.81 USD

Գնել անվանական նվերներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, որոնք կտրամադրեն միջոցառման ընթացքում ։ 1 երեխայի համար նախատեսված է 4․500 ՀՀ դրամ։

2

Նպատակ:1,416.32 USD

Ներառում է Ձմեռ պապի և հեքիաթային հերոսների ծառայության, հյուրասիրության վճարը։

3

Նպատակ:2,575.13 USD

Միջոցառումը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ գումարն է 1 000 000 ՀՀ դրամ, որի մեջ ներառվում է երեխաների անվանական նվերները, զվարճալի ժամանցը և հյուրասիրությունը։

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Steven Greenberg

13,979 AMD

⭐️ Mane Mirzoyan

10,000 AMD

⭐️ Lilit Hayrapetyan

5,000 AMD

⭐️ Meruzhan Unanyan

5,000 AMD

⭐️ Vahan Avetyan

5,000 AMD

Աջակիցներ

Merine Muradyan

5 օր առաջ
3,000 AMD

Անանուն աջակից

6 օր առաջ
10,000 AMD

Հեղինե Գյուլնազարյան

7 օր առաջ
2,000 AMD

Անանուն աջակից

9 օր առաջ
20 USD

Տաթևիկ Գագինյան

9 օր առաջ
1,000 AMD