Ծրագրավորենք Տավուշի զարգացումը
Մնացել է 72 օր
Նպատակ: 2,317.62 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Հայաստան Գրիգորյան
2,000 AMD
⭐️ Tina Vratsyan
1,941 AMD
Աջակիցներ
⭐️ Tina Vratsyan
17 ժամ առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ Հայաստան Գրիգորյան
ամիս առաջ«Կողբ» թվային ստուդիայի վեբ ծրագրավորման դասընթացը թվային հմտությունների կատարելագործման եզակի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում Տավուշի մարզի երիտասարդներին դառնալ մրցունակ մասնագետ՝ առանց հեռանալու իրենց համայնքից։
Ի՞նչ ազդեցություն կունենա նախագիծը
Եռամսյա դասընթացը հաջողությամբ ավարտած 10 ուսանողները ձեռք կբերեն վեբ ծրագրավորման հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ։
Ստուդիայի օգնությամբ դասընթացի մասնակիցները կմեկնարկեն իրենց առաջին քայլերը՝ ֆրիլանս հարթակներում կստեղծեն անձնական պորտֆոլիո-կայք և գործադրելով ձեռք բերված հմտությունները մուտք կգործեն աշխատաշուկա:
Դասընթացի ավարտին շրջանավարտների որոշ մասը կգտնի աշխատանք ՏՏ ոլորտում կամ կսկսի աշխատել սեփական նախագծերի վրա ինչի շնորհիվ կստեղծվեն նոր ստուդիաներ և նախաձեռնություններ:
Հայաստանում՝ հատկապես Տավուշի մարզում, որակյալ և մատչելի վեբ ծրագրավորման կրթության հասանելիության լուրջ խնդիրներ կան։ «Կողբ» հիմնադարամի թվային ստուդիան տևական ժամանակ է հաջողությամբ դասավանդում է UI/UX դիզայն, որի շուրջ ստեղծված մեծ հետաքրքրությունը նպաստել է ուսանողների շրջանում նաև վեբ ծրագրավորում սովորելու մեծ պահանջարկի առաջացմանը։
Որակյալ կրթության դժվարհասանելիությունը խոչընդոտում է նաև տեղական բիզնեսների թվայնացմանը և մրցունակությանը, իսկ երիտասարդները ստիպված են տեղափոխվել մայրաքաղաք՝ համապատասխան կրթություն ստանալու նպատակով, ինչը թուլացնում է համայնքները և խորացնում տարածաշրջանների անհամաչափ զարգացումը։ Ուստի, Տավուշի մարզում անվճար որակյալ վեբ ծրագրավորման կրթության հնարավորությունը կարող է դառնալ կարևոր գործոն տարածաշրջանի զարգացման համար։
Նախագիծն առաջարկում է բարձրորակ վեբ ծրագրավորման անվճար դասընթաց Տավուշի մարզում, որը ներառում է HTML, CSS, ինչպես նաև ժամանակակից վեբ տեխնոլոգիաների ուսուցում: Դասընթացը զինում է ուսանողներին գործնական հմտություններով և նախագծերի վրա աշխատելու կարողությամբ: Թվային ստուդիան ապահովում է մենթորություն և կարիերայի խորհրդատվություն՝ օգնելով ուսանողներին գտնել աշխատանք կամ սկսել սեփական նախագծերը, նպաստելով տեղական թվային էկոհամակարգի զարգացմանը և ստեղծելով նոր հնարավորություններ երիտասարդների համար:
Ի՞նչ արդյունքներ կունենանք
3 ամիս անց ակնկալվում է ունենալ՝
Ի՞նչ կստանան երիտասարդները
Ու՞մ համար է նախագիծը
Նախագծի հիմնական թիրախային խումբն ընդգրկում է Տավուշի մարզի 18-40 տարեկան երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ վեբ ծրագրավորման ոլորտում և ձգտում ստանալ որակյալ կրթություն՝ առանց հեռանալու իրենց համայնքից:
Նախագծի շահառուներն են, ինչպես առաջին անգամ մասնագիտություն ձեռք բերող երիտասարդները, այնպես էլ նրանք, որոնք ցանկանում են վերաորակավորվել՝ համապատասխանելու ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:
Այս նախագիծը նաև համայնքի զարգացման համալիր ռազմավարության կարևոր մասն է, որին աջակցելով կարող ենք ստեղծել մրցունակ համայնք և նպաստել համաչափ զարգացմանը։
Նախագծի բյուջեն կարող եք գտնել այստեղ։
Ծրագրավորենք Տավուշի զարգացումը
Մնացել է 72 օր
Նպատակ: 2,317.62 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Հայաստան Գրիգորյան
2,000 AMD
⭐️ Tina Vratsyan
1,941 AMD
Աջակիցներ
⭐️ Tina Vratsyan
17 ժամ առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ Հայաստան Գրիգորյան
ամիս առաջ