Առաջադիմությունն ու աշխատասիրությունը պիտի գնահատվե՛ն
Նպատակ: 463.52 USD
Այս պահին հավաքված է: 1,432.19 USD
1
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Sargis Meliksetyan
180,000 AMD
⭐️ Հրայր Պապոյան
160,000 AMD
⭐️ Heghine Gyulnazaryan
150,000 AMD
⭐️ Vahagn Ohanyan
77,292 AMD
⭐️ Sharmagh Sakounts
35,000 AMD
Աջակիցներ
⭐️ Heghine GyulnazaryanԱմսական
6 ամիս առաջ⭐️ Sharmagh SakountsԱմսական
7 ամիս առաջ⭐️ Heghine GyulnazaryanԱմսական
7 ամիս առաջ⭐️ Sargis MeliksetyanԱմսական
7 ամիս առաջ⭐️ Sharmagh SakountsԱմսական
9 ամիս առաջԵրկու տարի անընդմեջ “Վահե Մելիքսեթյան” կրթաբժշկական հիմնադրամի նախաձեռնությամբ անվանական կրթաթոշակներ են տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի բարձր դասարանների տաղանդավոր և լավագույն ակադեմիական առաջընթաց ունեցող աշակերտներին։ Խրախուսական կրթաթոշակի գումարը կազմում է ամսական 20.000-ական դրամ։ Երեխաները կրթաթոշակի գումարը օգտագործում են իրենց ընտրած կրթական ծրագրերի, խմբակների և այլ ինքնակրթության հետ կապված նախաձեռնությունների վրա։ Հիմնադրամի նպատակն է կրթաթոշակ տրամադրելով ստեղծել նոր մշակույթ և ցույց տալ, որ լավ սովորելը ու ակադեմիական ձեռքբերումները կարող են խրախուսվել։ Հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ աշակերտները.
Եկեք միասին ոգևորենք երեխաներին։ Միացեք մեր դրամահավաքին։
Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցում սովորում են 430 աշակերտներ։ Կրթաթոշակ ստացող երեխաները 2023-24 ուս. տարվա համար լինելու են 9-ը։ Այդ 9 աշակերտները ցուցաբերել են գերազանց առաջադիմություն ուսումնառության բոլոր տարիներին:
Հիմնադրամի նպատակն է աշակերտներին խրախուսելու այս ձևաչափը կիրառել նաև Հայաստանի այլ դպրոցներում (հատկապես սահմանամերձ համայնքների)։ Խրախուսելով աշակերտների ակադեմիական առաջընթացը՝ մենք մեր ներդրումն ենք ունենում իրենց ապագա կյանքում՝ վստահ լինելով, որ կրթաթոշակների շահառուները դառնալու են իրենց գործի լավ մասնագետները։
Դուք նույնպես կարող եք խրախուսել երեխաներին՝ միանալով մեր դրամահավաքին։
Նախահաշվի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հիմնադրամի ծրագրին աջակցել կարող եք նաև.
Սիրելի ընկերներ,
ներկայացնում ենք այս դրամահավաքի շրջանակներում վերջին հաշվետվությունը (հունիս)։
Շնորհակալություն նախագծին աջակցելու համար։ 🩵
Հիմնադրամի գործադիր տնօրենը հանդիպեց կրթաթոշակի շահառուների հետ` ամփոփելու հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ձեռքբերումները, ծանոթացավ նրանց առաջադիմությանը:
Շահառուները մեծամասամբ խնայում են կրթաթոշակի գումարները, ոմանք համակարգիչ գնելու համար, մյո��սներն էլ ԲՈՒՀ ընդունվելու համար մասնավոր պարապելու համար:
Շահառուները մոտիվացված են: Ընդհանուր առմամբ ակնկալվող ձեռքբերումների 95 տոկոսին հասել ենք:
Առաջադիմությունն ու աշխատասիրությունը պիտի գնահատվե՛ն
Նպատակ: 463.52 USD
Այս պահին հավաքված է: 1,432.19 USD
1
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Sargis Meliksetyan
180,000 AMD
⭐️ Հրայր Պապոյան
160,000 AMD
⭐️ Heghine Gyulnazaryan
150,000 AMD
⭐️ Vahagn Ohanyan
77,292 AMD
⭐️ Sharmagh Sakounts
35,000 AMD
Աջակիցներ
⭐️ Heghine GyulnazaryanԱմսական
6 ամիս առաջ⭐️ Sharmagh SakountsԱմսական
7 ամիս առաջ⭐️ Heghine GyulnazaryanԱմսական
7 ամիս առաջ⭐️ Sargis MeliksetyanԱմսական
7 ամիս առաջ⭐️ Sharmagh SakountsԱմսական
9 ամիս առաջ