Միասին օգնենք ժպտերես մեր պատանուն հաղթահարել կյանքի այս դժվարությունը
Նպատակ: 36,051.81 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Health Fund " for Children of Armenia"
6,260,000 AMD
⭐️ "Health Fund " for Children of Armenia
3,500,000 AMD
⭐️ "Health Fund for " Children of Armenia
2,200,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
1,000,000 AMD
⭐️ Samvel Sahakyan
100,000 AMD
Աջակիցներ
⭐️ "Health Fund " for Children of Armenia
2 տարի առաջMariam Tigranyan
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջՆկարում պատկերված գեղեցկադեմ պատանին 14-ամյա Ռաֆայել Խաչինյանն է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից։ Նրա մոտ 2 ամիս առաջ ախտորոշվել է լյարդի ֆիբրոզ, ցիռոզ: Ռաֆայելի կյանքը հնարավոր է փրկել լյարդի փոխպատվաստման միջոցով։
Այս վիրահատությունը Հայաստանում կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները` Մինսկի գործընկերների հետ միասին: Փոխպատվաստման ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որից 5 մլն դրամը տրամադրում է Հայաստանի կառավարությունը, մեզ անհրաժեշտ է հավաքել ևս 14 միլիոն դրամ, որպեսզի 2023 թվականի հունվար ամսին հնարավոր լինի իրականացնել Ռաֆայելի լյարդի փոխպատվաստումը և հնարավորություն տալ լուսավոր այս պատանուն ապրել:
Ռաֆայելի ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում և այս գումարը նրա համար խիստ անհասանելի է:
Սիրելի բարեկամներ, ստորև կարող եք ծանոթանալ Ռաֆայելի հիվանդության պատմությանն ու հնարավորության սահմաններում օգնել` վստահ լինելով, որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, անգամ փոքրիկ օգնությունը կարող է վճռորոշ լինել:
Եկեք միասնական ջանքերով Ռաֆայելին պարգևենք անհոգ պատանեկություն ունենալու երջանկությունը։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia հարթակի միջոցով, ինչպես նաև՝ հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (Visa card)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Ռաֆայել Խաչինյանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
RUB - 1570070033850158
Միջազգային փոխանցման համար՝ https://bit.ly/33Ocjun
Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3WrbbT6
Սիրելի բարեկամներ,
Ուրախ ենք ձեզ ներկայացնել Ռաֆայելի վիրահատության ֆինանսական հաշվետվությունը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռաֆայելի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը բարեհաջող իրականացվել էր։
Հաշատվետվության հետ կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում դրամահավաքի բոլոր աջակիցներին։
Հերթական հիանալի լուրը
Սիրելի ընկերներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ իրականացվել է ձեզ արդեն ծանոթ, ժպտերես այս տղայի՝ 14-ամյա Ռաֆայել Խաչիկյանի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը՝ «Արաբկիր» բժշկական համալիրի եւ պրոֆեսոր Ռումմոյի ղեկավարությամբ Մինսկից ժամանած բելառուս բժիշկների համատեղ թիմով:
Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, երեխան հետվիրահատական ապաքինման փուլում է եւ իրեն լավ է զգում:
Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 14-ը հավաքվել է մեր հիմնադրամի կազմակերպած հանրային դրամահավաքի շնորհիվ, իսկ 5 մլնը հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Շնորհակալ ենք վիրահատությունն իրականացրած ողջ բուժանձնակազմին մեծագույն աշխատանքի համար:
Շնորհակալ ենք դրամահավաքին միացած բոլոր մարդկանց, ձեր օգնությամբ եւս մեկ երեխա հնարավորություն ստացավ ապրելու:
Հերթական ֆանտաստիկ նորությունը!
Ռաֆայելի լյարդի փոխպատվաստման համար անհրաժեշտ 14.000.000 դրամի փոխարեն մի քանի խոշոր նվիրատվությունների շնորհիվ երեք օրվա ընթացքում հավաքեցինք 16,509,091 դրամ: Ձեր թույլտվությամբ ավելացած 2.500.000 դրամը կփոխանցենք լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող մեր մյուս երեխային, որի համար դրամահավաքը մեկնարկելու ենք մոտ օրերս:
Անչափ շնորհակալ ենք բոլորիդ մեծ աջակցության ու սրտացավության համար:
Միասին օգնենք ժպտերես մեր պատանուն հաղթահարել կյանքի այս դժվարությունը
Նպատակ: 36,051.81 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Health Fund " for Children of Armenia"
6,260,000 AMD
⭐️ "Health Fund " for Children of Armenia
3,500,000 AMD
⭐️ "Health Fund for " Children of Armenia
2,200,000 AMD
⭐️ Health Fund for Children of Armenia
1,000,000 AMD
⭐️ Samvel Sahakyan
100,000 AMD
Աջակիցներ
⭐️ "Health Fund " for Children of Armenia
2 տարի առաջMariam Tigranyan
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջԱնանուն աջակից
2 տարի առաջ