Ընդլայնենք տարեցների հնարավորությունները Հայաստանում
Մնացել է 6 օր
Նպատակ: 63,632.48 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Misha Poghossyan
10,000 AMD
⭐️ Naira Eloyan
5,824 AMD
⭐️ PARUYR AVETISYAN
5,000 AMD
⭐️ Narine Hakobjanyan
4,625 AMD
⭐️ Ղարիբ Հարությունյան
1,941 AMD
Աջակիցներ
⭐️ Naira Eloyan
5 ամիս առաջ⭐️ Narine Hakobjanyan
6 ամիս առաջ⭐️ Ղարիբ Հարությունյան
6 ամիս առաջ⭐️ Misha Poghossyan
6 ամիս առաջ⭐️ PARUYR AVETISYAN
6 ամիս առաջ«Ապրելու տարիք» ծրագիրը, որը գլխավորում է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան», նվիրված է Հայաստանի տարեցների կյանքի բարելավմանը՝ առողջապահության, կրթության և համայնքային ներգրավվածության ապահովման միջոցով:
Հայաստանում ժողովրդագրական տեղաշարժը և տարեց բնակչության աճը նոր մարտահրավերներ են ստեղծում: Ընտանիքները բախվում են տարեցների խնամքի, զբաղվածության, մենակության և այլ խնդիրների: Մեր առաջնահերթությունը նոր հնարավորությունների ստեղծումն է տարեցների համար և առողջ երկարակեցության խթանումը:
Ասոցիացիան Երևանում տարեցների համար ստեղծել է նորարարական մասնագիտացված ցերեկային կենտրոն, որտեղ տարեցներն իրենց հետաքրքրություններին համապատասխանող զբաղմունք են գտնում, օգտվում են առողջապահական ծրագրերից և ներգրավվում են համայնքային կյանքում։ Ալցհեյմերի հիվանդություն (դեմենցիա) ունեցող անձինք և նրանց խնամողներն օգտվում են ինտեգրման, գլխուղեղի առողջության և ուսուցման հատուկ ծրագրից։
Միացեք մեզ՝ աջակցելով «Ապրելու տարիք» ծրագրին և նրա նորարարական ցերեկային կենտրոնին: Ձեր ներդրումը մեզ կօգնի՝
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան» խթանում է տարեցների սոցիալական ներգրավվածությունն ու առողջությունը կրթական ծրագրերի, բժշկական ծառայությունների և սոցիալական խնամքի ոլորտի զարգացման միջոցով:
Առողջապահություն և կրթություն: Ասոցիացիան մշակում է կլինիկական ուղեցույցներ, ծառայություններ և շարունակական կրթության ծրագրեր ինչպես առողջապահության ոլորտի մասնագետների, այնպես էլ ընտանիքում տարեցներին խնամողների համար՝ ապահովելով, որ տարեց անձինք որակյալ խնամք ստանան:
Զբաղվածություն և հզորացում: Ասոցիացիան խթանում է տարեցների ճանաչողական առողջությունն ու սոցիալական ներառումը նորարարական ծրագրերի միջոցով, ինչպիսիք են տարեցների համար նորարարական ցերեկային կենտրոնը, տնային խնամքը, Տարեցների կրեատիվության լաբորատորիան, Տարեց կամավորների խումբը, Տարեցների խորհուրդը:
Համայնքի ինտեգրում և իրազեկում: Ասոցիացիան աջակցում է նաև տեղահանված տարեց անձանց, նրանց ընտանիքներին՝ իրազեկելով առողջ ծերացման, իրավունքների մասին, տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, օգնելով ինտեգրվել հյուրընկալող համայնքում։
Տիկին Հասմիկի ճամփորդությունը. մենակությունից հասարակական ակտիվություն
87-ամյա տիկին Հասմիկը, ով նախկինում ինժեներ էր Մերգելյան ինստիտուտում, նոր կյանք գտավ Ասոցիացիայի նորարարական ցերեկային կենտրոնում: Նա սովորեց մարաշի ասեղնագործություն, նոր ընկերներ ձեռք բերեց և դարձավ կենտրոնի ակտիվ անդամ՝ իր փորձով օգնելով այլոց: Նա նաև Ասոցիացիայի Տարեցների խորհրդի ակտիվ անդամ է։
Տիկին Գոհարի Վերափոխումը. Վախից՝ Լիարժեքություն
81-ամյա տիկին Գոհարը, ով տագնապում էր իր առողջական վիճակից, վերջերս մեծ փոփոխություն է ապրել Ասոցիացիայի ցերեկային կենտրոնի շնորհիվ: Այժմ նա ավելի հանգիստ է, ինքնավստահ և երջանիկ՝ զերծ նախկին տագնապներից, ինչը բարենպաստ ազդեցություն է թողել նաև նրա ընտանիքի վրա:
Արթուր Թորոսյան – Ասոցիացիայի հիմնադիր-նախագահ
Լիլիթ Մուրադյան - Ասոցիացիայի փոխնախագահ
Անահիտ Գևորգյան - Սոցիալական աշխատանքի ոլորտի փորձագետ
Մարիամ Պարոնյան և Հերմինե Մկոյան – Հոգեբաններ
Նախագծի նախահաշվի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
Ընդլայնենք տարեցների հնարավորությունները Հայաստանում
Մնացել է 6 օր
Նպատակ: 63,632.48 USD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Misha Poghossyan
10,000 AMD
⭐️ Naira Eloyan
5,824 AMD
⭐️ PARUYR AVETISYAN
5,000 AMD
⭐️ Narine Hakobjanyan
4,625 AMD
⭐️ Ղարիբ Հարությունյան
1,941 AMD
Աջակիցներ
⭐️ Naira Eloyan
5 ամիս առաջ⭐️ Narine Hakobjanyan
6 ամիս առաջ⭐️ Ղարիբ Հարությունյան
6 ամիս առաջ⭐️ Misha Poghossyan
6 ամիս առաջ⭐️ PARUYR AVETISYAN
6 ամիս առաջ