Project

1,001 AMD

 | Նպատակ 40,002,000 AMD
Ակտիվ
|
Արվեստ և մշակույթ

ԱՐՑԱԽԻ 3000-ամյա ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈՒՄ շրջիկ ցուցահանդես

Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայաստան

Բակուր Կարապետյան

1,001

0.00 %

Մնացել է 356 օր

Նպատակ: 40,002,000 AMD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Atom Mkhitaryan

1,001 AMD

Աջակիցներ

⭐️ Atom Mkhitaryan

2 ամիս առաջ
1,001 AMD

ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՍՐՏԱՄՈՏ ԽՆԴԻՐ

Նախատեսվում է պատրաստել Արցախի պատմության կարևոր դրվագներն արձանագրող վավերագրերը, պատմական-մշակութային արժեքների լուսանկարները տպագրել որպես պաստառներ (45 հատ) և շրջիկ ցուցահանդեսով հանդես գալ աշխարհի կարևոր մայրաքաղաքներում, ինչպես նաև հայաշատ վայրերում: Բոլոր 45 պաստառները ունենալու են հայերեն և օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն) բացատրություններ: Յուրաքանչյուր երկրում ցուցադրությունը կազմակերպվելու է տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ, ուղեկցվելու է տեղի մտավորականության հետ հանդիպում-քննարկումներով, երիտասարդության մասնակցությամբ ակցիաների կազմակերպմամբ:

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդեսը կուղեկցվի ելույթներով, ֆիլմերի ցուցադրությամբ, քննարկումներով: Արդյունքում կունենանք երկրների ղեկավարների, խորհրդարանների ու կառավարությունների, միջազգային կազմակերությունների հայանպաստ դիրքորոշում՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման և սեփական հայրենիք վերադարձի համար:

ԽՆԴԻՐ

Արցախահայության բռնագաղթը իր պատմական հայրենիքից, բնօրրանից, կարծես, մեծ հետևանքներ չունեցավ միջազգային հանրության տեսանկյունից: Մարդու իրավունքների, պատմական արդարության վերականգնման առումով շատ կարևոր է, որպեսզի տարբեր երկրների հասարակությունները, քաղաքական մակարդակում որոշում կայացնողները ծանոթ լինեն Արցախի պատմությանն ու այսօրվա խնդիրներին: Միաժամանակ, կարևոր է Արցախի խնդրի արդար լուծման համար հայության միաբանությունը, միասնական կարծիքով ու հաստատակամությամբ հանդես գալու կամքը: 

Մեր փրկությունը Հայրենիք-Սփյուռք միասնականության մեջ է։ Սա քարոզչության նոր ձև է՝ միջազգային հանրության կարծիքի վրա միահամուռ ուժերով էական ազդեցություն ունենալու համար։ 

Հիմնական խնդիրը ՛՛Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայաստան՛՛ կարգախոսի կյանքի կոչումն է:

ԼՈՒԾՈՒՄ

Քանի որ յուրաքանչյուր երկրում ցուցադրությունը կազմակերպվելու է տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ, ուղեկցվելու է մտավորականության հետ հանդիպում-քննարկումներով, երիտասարդության մասնակցությամբ ակցիաների կազմակերպմամբ, ապա այն ազդեցություն է ունենալու տվյալ երկրի հանրային կարծիքի վրա՝ ունենալու հայանպաստ դիրքորոշում:

Դրան նպաստելու է նաև այն հանգամանքը, որ տպագրվելու է նաև ցուցադրության պաստառները և համապատասխան բացատրությունները ընդգրկող ալբոմ /տվյալ երկրի պաշտոնական լեզվով/, որը ցուցահանդեսի ընթացքում բաժանվելու է տվյալ երկրում մտավորականության, քաղաքական որոշումներ կայացնողների շրջանում: Վերջին հաշվով կունենանք Արցախի խնդրի լուծման համար նպաստավոր պայմաններ:

Ծրագիրը կմեկնարկի ԱՄՆ այցելությամբ՝ առաջին ամսվա ընթացքում: Երկրորդ այցելությությունը՝ Ռուսաստան, երկրորդ ամսվա ընթացքում: Երրորդ ամսվա ընթացքում շրջիկ ցուցադրությունը կազմակերպվելու է Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում: Ապա նախատեսվում է այցելություններ Չինաստան, Մեծ Բրիտանիա և այլն: Ընդամենը տևողությունը 3 տարի է:

ԹԻՄ

 Բորիս /Բակուր/ Կարապետյան – «Շուշի բերդաքաղաք» ԲՀ հիմնադիր տնօրեն, արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ, Արցախի մասին պատմող գրքերի, վավերագրերի ու լուսանկարների հավաքածուների հեղինակ։

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան, մինչև 2014թ ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ, կրթության ոլորտի միջազգային փորձագետ:

 

ԲՅՈՒՋԵն կցված է

* Նախատեսված է այցելություն կազմակերպել հետևյալ մայրաքաղաքներ. Վաշինգտոն, Մոսկվա, Փարիզ, Լոնդոն, Պեկին, Բրյուսել

Լրացուցիչ միջոցների առկայության պարագայում այցելությունները կշարունակվեն ՄԱԿ անվտանգության խորհրդում ներկայացված այլ երկրների մայրաքաղաքներ 


Քաշաթաղի Վարազգոմի կիսաքանդ եկեղեցին, 9-րդ դար


Տեր Մանուելի Շուշիի Ավետարանը, 1428թ, որտեղ առաջին անգամ հիշատակվում է Շուշիի անունը

Արցախի Դաստակերտ գյուղի մոտ Եղիշե Առաքյալի 4-րդ դարի վանքը

Արցախի քարտեզը, Խամսայի մելիքություններ



1,001 AMD

 | Նպատակ 40,002,000 AMD
Ակտիվ
|
Արվեստ և մշակույթ

ԱՐՑԱԽԻ 3000-ամյա ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱԳՐԵՐՈՒՄ շրջիկ ցուցահանդես

Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայաստան

Բակուր Կարապետյան

1,001

0.00 %

Մնացել է 356 օր

Նպատակ: 40,002,000 AMD

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Atom Mkhitaryan

1,001 AMD

Աջակիցներ

⭐️ Atom Mkhitaryan

2 ամիս առաջ
1,001 AMD