Երազիր, նախագծիր, իրագործիր
Մնացել է 320 օր
Նպատակ: 438,500 AMD
1
2
3
4
5
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Անահիտ Ղազարյան
15,000 AMD
⭐️ Hrachuhi Mirzoyan
10,000 AMD
⭐️ Arman Atoyan
5,000 AMD
⭐️ Արևիկ Ջավադյան
4,000 AMD
⭐️ Narine Mesropyan
3,883 AMD
Աջակիցներ
⭐️ Արևիկ Ջավադյան
2 ամիս առաջ⭐️ Narine Mesropyan
2 ամիս առաջ⭐️ Arevik Javadyan
2 ամիս առաջ⭐️ Անահիտ Ղազարյան
2 ամիս առաջ⭐️ Hrachuhi Mirzoyan
2 ամիս առաջ2024 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Artsakh STEAM Fest 2024-ը։ Ֆեստի հիմնական նպատակն է խթանել STEAM (science, technology, engineering, art and mathematics) կրթությունը, նախագծային ուսուցումը, համագործակցությունը և ցանցային կապը մասնակիցների, մանկավարժների, ոլորտի մասնագետների և կազմակերպությունների միջև։
1. Հետաքրքրության աճ STEAM ոլորտների նկատմամբ,
2. Նախագծի վրա հիմնված ուսուցման խթանում,
3. Նորարարության և ստեղծագործականության խթանում,
4. Համագործակցային ցանցի ստեղծում,
5. Տեղական տաղանդի ցուցադրում,
6. Երկարաժամկետ կրթական ազդեցություն,
7. Համայնքի ներգրավվածություն և հզորացում,
8. Ծագող գաղափարների ճանաչում և աջակցություն,
Վերոնշյալ խնդիրների և կարիքների լուծման նպատակով` 2022 թվականին Մարտակերտ քաղաքում կազմակերպեցինք «Artsakh STEM Expo» ցուցահանդեսը, որին մասնակցեց շուրջ 400 մասնակից ՀՀ-ից և Արցախից, իսկ նախորդ տարի Ստեփանակերտում կազմակերպեցինք «Artsakh STEM Expo 2023» ցուցահանդեսը, որին մասնակցեցին շուրջ 150 մասնակիցներ միայն Արցախից, քանի որ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ։
2022 թվականի Artsakh STEM Expo`
2023 թվականի Artsakh STEM Expo 2023`
«STEAM Fest 2024»-ը հարթակ է՝ խթանելու STEAM կրթությունը, նորարարությունը և համագործակցությունը ուսանողների, մասնագետների և մանկավարժների միջև:
Նպատակն է հետաքրքրություն առաջացնել STEAM ոլորտների նկատմամբ և խրախուսել նախագծային ուսուցումը` կենտրոնանալով ստեղծագործ և տեխնիկապես հմուտ թիմերի և անհատների սերունդ ձևավորելու վրա, որոնք կնպաստեն Հայաստանի աճին և զարգացմանը:
1. STEM - TALK-եր գիտական, տեխնոլոգիական, ինժեներիային և բիզնեսին վերաբերող թեմատիկ խոսնակները կներկայացնեն իրենց փորձը և աշխատանքը, ինչպես նաև մասնակիցներին կպատմեն ոլորտում առկա հնարավորությունների, նոր տենդենցների, մասնագիտությունների մասին։
STEM-TALK-երը հնարավորություն են տալիս համագործակցության համար կապ ստեղծել սկսնակների և որոշակի հաջողությունների հասած մասնագետների միջև։
2. Պանելային քննարկում «նախագծային աշխատանքների կիրառելիության կարևորությունը» խորագրով։ Հրավիրված 3 պանելիստները կպատասխանեն հարցերին, կներկայացնեն ոլորտի աշխուժացմանն ուղղված իրենց տեսլականը։
3. Գաղափարների Fest, որի նպատակն է խթանել Հայաստանում գործող և նախաձեռնող խմբերի ակտիվ աշխատանքը, նրանց կապել գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և IT ընկերությունների հետ՝ ստեղծելով մենթորության հնարավորություն։
Մրցույթին կարող են մասնակցել այն խմբերը, որոնք ունեն նախագծային գաղափար։ Մրցույթի տարիքային նվազագույն շեմը 12 տարեկանն է։ Մրցույթում կհաղթեն ժյուրիի կողմից ընտրված 3 լավագույն գաղափարները ներկայացնող թիմերը, որոնց կառաջարկվեն ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր և կհանձնվեն դրամական պարգևներ։ Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 6-ին՝ Fest-ի փակման արարողության ժամանակ։
Արտավազդ Բոյաջյան - «Artsakh STEM Expo 2022»-ի և «Artsakh STEM Expo 2023»-ի կազմակերպիչ, մաթեմատիկայի ուսուցիչ, Teach for Armenia կրթական հիմնադրամի շրջանավարտ դեսպան։
Գայանե Աճեմյան - Erickson Coaching International շրջանավարտ, ICF քոուչ, ՄԵՄ մենթոր, Արցախ Stem Expo 2023 մենթոր/քոուչ
Նիկոլայ Գերասիմենկո - ICF Հայաստան մասնաճյուղի համահիմնադիր, ICF coach, մենեջեր և մենթոր
Հրաչուհի Միրզոյան - Ռազմավարական հաղորդակցությունների և անհատի բրենդինգի մասնագետ։ Ավելի քան 20 տարի նախագծեր է իրականացնում՝ օգնելով բիզնեսներին, անհատներին՝ իրենց պատմությունը ստեղծելու և այն լավագույնս պատմելու ճանապարհին։
Ընդամենը՝ 979900 դրամ
1. Ի՞նչ է STEAM Fest 2024-ը:
Պատասխան.
STEAM Fest 2024-ը նախատեսված է ոգեշնչելու և ներգրավելու մասնակիցներին գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի (STEAM) ոլորտներում: Այն ներ��ռում է STEAM զրույցներ և գաղափարների մրցույթ, որոնք ուղղված են նորարարության և համագործակցության խթանմանը:
2. Ովքե՞ր կարող է մասնակցել STEAM Fest 2024-ին:
Պատասխան.
Կարող են մասնակցել STEAM առարկաներով հետաքրքրվող 12 և բարձր տարիքի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և այլ հետաքրքրվողներ:
3. Ի՞նչ կտա ինձ ֆեստին մասնակցությունը։
Պատասխան.
1. Գիտելիք և ոգեշնչում,
2. Հմտությունների զարգացում,
3. Նոր ծանոթությունների և կապերի ստեղծման հնարավորություններ,
4. Նախագծահեն կրթության և աշխատանքների հետ ծանոթացում,
5. Մենթորություն,
6. Կարողությունների զարգացում և մոտիվացիա,
7. Մշակութային և համայնքային ներգրավվածություն.
8. Փափուկ հմտությունների կիրառման հնարավորություններ։
4.Ինչպե՞ս կարելի է գրանցվել միջոցառմանը:
Պատասխան.
Միջոցառման գրանցումը կբացվի սեպտեմբերին։ Դուք կարող եք հետևել մեզ STEM Artsakh ֆեյսբուքյան էջով:
5. Որո՞նք են գաղափարների մրցույթի չափանիշները:
Պատասխան.
Գաղափարների մրցույթը գնահատվելու է հետևյալ չափանիշների հիման վրա.
1. Ինտեգրում առարկաների միջև
2. Համապատասխանություն իրական աշխարհի խնդիրներին
3. Միջառարկայական մտածողության խթանում
4. Ռեսուրսների առկայությունը և օգտագործումը
5. Իրատեսական ժամանակացույց և նշաձողեր
6. Տեխնիկական և լոգիստիկ կենսունակություն
7. Կայունություն
8. Ազդեցություն
9. Ներկայացում և հաղորդակցություն
10. Թիմային համագործակցություն
6. Մասնակցության համար մուտքավճար կա՞։
Պատասխան.
Ոչ, STEAM Fest 2024-ին մասնակցելու համար մուտքի վճար չկա: Միջոցառումն անվճար է բոլոր մասնակիցների համար:
7. Միջոցառումը կանցկացվի online, թե offline:
Պատասխան.
STEAM Fest 2024-ը կանցկացվի offline։ Այնուամենայնիվ, միջոցառման որոշ հատվածներ, ինչպիսիք են զրույցները, կարող են նաև առցանց հեռարձակվել:
8. Ինչպե՞ս կհայտարարվեն գաղափարների մրցույթի հաղթողները։
Պատասխան.
Հաղթողները կհայտարարվեն միջոցառման օրը փակման արարողության ժամանակ։ Հաղթող թիմերը կստանան մրցանակներ և հնարավորություն կունենան ունենալ մենթորներ, որոնք կաջակցեն գաղափարի զարգացմանը և կնպաստեն իրագործմանը։
9. Կլինե՞ն արդյոք շփման հնարավորություններ:
Պատասխան.
Այո, STEAM Fest 2024-ի ժամանակ կլինեն բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող եք օգտագործել ծանոթանալու, շփվելու STEAM-ի ոլորտների մասնագետների, մանկավարժների և գործընկերների հետ:
10. Ինչպե՞ս կարող եմ կապվել կազմակերպիչների հետ լրացուցիչ տեղեկությունների համար:
Պատասխան.
Դուք կարող եք կապվել մեզ հետ ֆեյսբուքյան էջի (STEM Artsakh) կամ artsakhstemexpo@gmail.com էլեկտրոնային հասցեի միջոցով: Մենք ուրախ ենք պատասխանել ձեր հետագա ցանկացած հարցի:
11. Ինչպե՞ս կարող ենք աջակցել նախագծին՝ ֆինանսական մասից բացի։
Պատասխան․
Դուք կարող եք դառնալ մենթոր՝ գաղափարների մրցույթի մեր թիմերի համար, աջակցել գաղափարի զարգացման և իրագործման քայլերում։ Եթե որևէ STEAM ոլորտի ընկերության ներկայացուցիչ եք, կարող եք ձեր ընկերությունը կամ դուք անձամբ դառնալ գործընկեր և աջակցել հետագա մասնակից թիմերին։
Քանի որ ֆինանսի շատ փոքր մասն է հավաքվել, Artsakh STEAM Fest-ը տեղափոխվում է 2025 թվականի հոկտեմբեր, սակայն դարամահավաքը բաց է լինելու այս ընթացքում՝ նոր նվիրաբերությունների համար
Երազիր, նախագծիր, իրագործիր
Մնացել է 320 օր
Նպատակ: 438,500 AMD
1
2
3
4
5
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Անահիտ Ղազարյան
15,000 AMD
⭐️ Hrachuhi Mirzoyan
10,000 AMD
⭐️ Arman Atoyan
5,000 AMD
⭐️ Արևիկ Ջավադյան
4,000 AMD
⭐️ Narine Mesropyan
3,883 AMD
Աջակիցներ
⭐️ Արևիկ Ջավադյան
2 ամիս առաջ⭐️ Narine Mesropyan
2 ամիս առաջ⭐️ Arevik Javadyan
2 ամիս առաջ⭐️ Անահիտ Ղազարյան
2 ամիս առաջ⭐️ Hrachuhi Mirzoyan
2 ամիս առաջ