Մենք պատասխանատու ենք նրա համար, թե ինչպիսի աշխարհ ենք թողնում մեր երեխաներին:
15 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Ես դասընթավար եմ
Ես գիտեմ դասընթացավարի
Ես հովանավոր եմ
«Պատանի առաջնորդների դպրոց»-ը վեցամսյա կրթական նախագիծ է Էջմիածին խոշորացված համայնքի` 14 տարին լրացած և ավելի բարձր տարիքի պատանիների համար։
Մեր նպատակներն են․
• Նպաստել ՀՀ բարեկիրթ, մրցունակ, իրազեկ և հայրենասեր քաղաքացու ձևավորմանը,
• Ձևավորել սոցիալական կապիտալի և փոխօգնության հարթակ,
• Աշակերտներին փոխանցել արժեքների, հմտությունների և գիտելիքի ամուր պաշար, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման համար։
Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական 2 անգամ՝ սեմինարների, գործնական պարապմունքների և այցերի տեսքով:
Որպես բանախոսներ հրավիրվում են տարբեր ոլորտների կայացած մասնագետներ, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելուց բացի լավ կապեր են դառնում ուսանողների համար՝ պատրաստ իրենց ներդրումն ունենալ նրանց հետագա գործունեության մեջ ևս։
Դասընթացները ներառում են հետևյալ թեմաները ՝ առաջնորդություն, ինքնաճանաչում, հուզական բանականություն, արժեքներ և մշակույթ, արդյունավետ հաղորդակցում, տրամաբանություն, հռետորիկա, իրավագիտակցություն, էթիկա և էթիկետ, մարմնի լեզու, տեխնոլոգիա և նորարարություններ, պրեզենտացիոն հմտություններ, նախագծերի կառավարում, արհեստական բանականություն, ֆինանսական գրագիտության հիմունքներ, կառավարման հոգեբանություն, հանրային ելույթ, դիվանագիտություն և այլն։
Եթե պատրաստ եք Ձեր հմտություններով (կամ կապերով) օժանդակել նախագծին, ուրախությամբ և շնորհակալությամբ կհամագործակցենք։ Հանդիպումների տևողությունը 1.5 ժամ է (դասընթացները տեղի են ունենում Էջմիածնում):
Կարող եք նաև դառնալ պատանիներից մեկի վարձավճարի հովանավորը, որը կազմում է 144 000 դրամ (ողջ դասընթացի համար) դրանով իսկ նպաստելով մարզաբնակ աշակերտների կայուն ապագայի կերտմանը։
ՄԵՐ ԹԻՄԸ՝
Անի Հովհաննիսյան
Անին նախագծի հիմնադիրն է և գլխավոր պատասխանատուն։ Ստացել է Կառավարման մագիստրոսի որակավորում Գիտությունների ազգային ակադեմիայում, ինչպես նաև Երևանի Առաջնորդության դպրոցի շրջանավարտ է։ Ուժեղ և զարգացած Հայաստանը Անիի ամենամեծ երազանքն է։
Ցոլին Սարիան
Ցոլինը ԴիասպորԱրմ ՀԿ-ի գործադիր տնօրենն է։ Նա մագիստրոսի կոչում է ստացել Բոստոնի Northeastern համալսարանում՝ ոչ առևտրային կառավարման ոլորտում: Իրականացնելով իր վաղեմի երազանքը՝ Ցոլինը 2021 թվականից հաստատվել է Հայաստանում։
Հովել Շնորհոքյան
Ֆրանսահայ հասարակական գործիչ, գործարար։ Հանդիսանում է ֆրանսիական Moog Paris ժամացույցի բրենդի հեղինակ-դիզաներ և կազմակերպության տնօրեն, ինչպես նաև DiasporArm հասարակական կազմակերպության հիմնադիրն է։
ՄԵՐ ԱՋԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ՝
Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․ +374 33 565989
էլ. հասցե․ edu@diasporarm.org
ՌեԱրմենիա հարթակի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Դավիթ Հակոբյանը ուսանողների հետ զրուցեց ճգնաժամային կառավարման և խելացի թիմերի ձևավորման մասին՝ կիսվելով ՄԱԿ-ի ճգնաժամային դրության մեջ գտնվող երկրներում ունեցած իր բազմամյա կառավարչական փորձով։
Շնորհակալ ենք և ոգեշնչված 💛
Գևորգ Պողոսյանը («ՌեԱրմենիա» հարթակի գործադիր տնօրեն, «Իդրամ» վճարային համակարգի հիմադիր) ուսանողների հետ զրուցեց առաջնորդության և սոցիալական ձեռնարակատիրության մասին՝ շեշտադրելով համամարդկային արժեքներ ստեղծելու և մարդկությանը ծառայելու կարևորությունը։
Ընդհանուր արժեքները խթանելու և հասարակությանը ծառայելու շեշտադրումը հզորացնող է, և մենք իսկապես երախտապարտ ենք այս բացառիկ հնարավորության համար: 💛
ԱՀ պետական նախարարի խորհրդական, ReArmenia հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՄԱԿ-ի բազմամյա պաշտոնյա Դավիթ Հակոբյանը «ReGeneration»-ի և «Պատանի առաջնորդների դպրոցի»-ի սաների հետ զրուցեց ճգնաժամերի կառավարման իր փորձի մասին։ Պարոն Հակոբյանը կարևորեց այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ճգնաժամերը արդյունավետ կառավարելու կարողություն զարգացնելը։ Այս հմտությունը կարող է օգնել անհատներին և կազմակերպություններին նավարկելու դժվարին պայմաններում և իրավիճակից դուրս գալ ուժեղացած:
Արդյունավետ ճգնաժամային կառավարումը ներառում է հնարավոր ճգնաժամերը բացահայտելու, ռիսկերը գնահատելու և ճգնաժամային կառավարման հաջողված պլաններ մշակելու և իրականացնելու հնարավորությունները:
Իրինա Փահլևանյանը («4090 բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն և ԻնդիգԱՄԻ Զարգացման կենտրոնի համահիմնադիր և տնօրեն, ֆոնդհայթայթման փորձագետ և խորհրդատու ) ուսանողներին ներկայացրեց առաջնորդության կարևոր բաղադրիչները, անհրաժեշտ հմտությունները, կիսվեց իր անձնական փորձով և ներկայացրեց առաջնորդ-ղեկավար տարբերության նրբությունները։
reArmenia համագործակցության հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ, MerakiPal կազմակերպության բիզնես տրանսֆորմացիայի քոուչ Արմինե Մկրտչյանը Պատանի առաջնորդների դպրոցի սաներին ծանոթացրեց ճկուն (agile) կառավարման էությանը, արժեքներին և սկզբունքներին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև առաջընթացի տեմպն աշխարհում, ինչպես է տասնամյակների ընթացքում փոխվել կառավարումը և ուր է այն գնում։
Բանախոսը ներկայացրեց նաև Դանինգ-Կրյուգերի էֆեկտը, և խմբային խաղերի միջոցով ցուցադրեց թիմային աշխատանքի արդյունավետությունը։
Շնորհակալ և ոգևորված ենք արժեքավոր բանախոսությունների և համագործակցության համար ❤️։
ռեԱրմենիայի հետ համագործակցության արդյունքում Էջմիածնի Պատանի առաջնորդների դպրոցում տեղի ունեցավ արտահաստիքային (ֆրիլանսինգ) և հեռավար աշխատանքներ թեմայով սեմինար։ Այն վարեց բիզնես խորհրդատու, իսրայելական ActiveFence կազմակերպության նախագծերի ավագ կառավարիչ Լիլիթ Աբրահամյանը։
Բանախոսն ուսանողներին ծանոթացրեց ֆրիլասնինգի և հեռավար աշխատանքի էությանը, առանձնահատկություններին և առկա հնարավորություններին։
Մենք պատասխանատու ենք նրա համար, թե ինչպիսի աշխարհ ենք թողնում մեր երեխաներին:
15 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Ես դասընթավար եմ
Ես գիտեմ դասընթացավարի
Ես հովանավոր եմ