Project
Ակտիվ
|
Կրթություն

Մենթորներ մարզերի երեխաների համար

Դարձի՛ր մենթոր, ներդրում արա՛ ապագայում։

Մարզերի երեխաները մարզերում
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

28 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Թիմերին կցված մենթորներ

Կցվում են ՄԵՄ-ի թիմերին ռազմավարական և օպերատիվ ուղղություններով աջակցելու և առաջնորդելու համար:

Կրթական ծրագրի դասընթացավար

Այն փորձառու մասնագետներն են, ովքեր պատրաստ են և կարող են իրենց գիտելիքները փոխանցել ՄԵՄ-ցիներին։

Անհատական մենթորներ

Կցվում են մենթիներին և կենտրոնանում են ՀԿ-ի շրջանակներում անհատների անձնային աճի զարգացման վրա:

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի գլխավոր նպատակներն են օգնել մարզերի երեխաներին ձեռք բերել բազմաթիվ գիտելիքներ ու հմտություններ և նպաստել համայնքների համաչափ զարգացմանը՝ պատանիներին ու երիտասարդներին ներգրավելով մասնակցային կառավարման գործում։

ՄԵՄ ՀԿ-ն մշակել է կրթական ծրագիրը, որը 1 տարի ժամկետով և 4 փուլով իրականացվող կրթական նախագիծ է։ Կրթական ծրագրի շրջանակում մարզերից 14-18 տարեկան պատանիներ ձեռք են բերում մի շարք կոշտ և փափուկ հմտություններ, որոնք լրացնելու են ֆորմալ կրթության բացերը և օգնելու են՝ դառնալու մրցունակ մասնագետ, մասնակցելու ՏԻՄ կառավարման գործընթացներին, համայնքներում իրականացնելու զարգացման նախագծեր, նախաձեռնելու փոփոխություններ։

Ընդհանուր նպատակին հասնելու և կրթական ծրագիրը իրականացնելու համար հաճախ հարկավոր է լինում դիմել համապատասխան ոլորտների մասնագետների օգնությանը քանի որ երեխաների և երիտասարդների մասնագիտական աճի և ընդհանուր զարգացման համար հիմնական խնդիրներից մեկը ուղղորդող, ուղեկցող մենթորի բացակայությունն է։

Այսօր ևս բ��զմաթիվ մարզեցի երեխաներ ստանում են մասնագետների օգնությունը տարատեսակ հարցերում, միասին ձեռք են բերում գիտելիքներ և զարգացնում հմտություններ։ Դա արվում է ինչպես անհատական, այնպես էլ թիմային մենթորինգի, օնլայն հանդիպումների, համատեղ աշխատանքի ու օֆֆլայն մարզային այցերի միջոցով։ Դուք կարող եք աշխատել երեխաների հետ նախագծերի և գաղափարների վրա, անել վեբինարներ, միասին ստեղծել թիմեր, տալ առաջադրանքներ, վարել օտար լեզուների ակումբներ, դառնալ ՄԵՄ կրթական ծրագրի դասընթացավար և այլն։


Միանալով «ՄԵՄ»-ին, դուք նույնպես կարող եք ուղղորդել բազմաթիվ երիտասարդների տարատեսակ հարցերում՝ օգնելով կողմնորոշվել մասնագիտության հարցում, ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ և փորձ։

Մարզերի երեխաները ունեն հետևյալ մասնագիտություններն ու հմտություններն ունեցող մենթորների կարիք․

ՄԵՄ-ի կառավարման բաժինների, ծրագրերի և մարզային թիմերի համար մենթորություն․

  • Նախագծերի կառավարում

Անհատական մենթոր․

  • Հոգեբանություն

Կրթական ծրագրի դասընթացավար․

  • Կառավարում
  • Վաճառքի մասնագետ,
  • Առաջնորդություն,
  • Կամավորություն,
  • Էմոցիոնալ ինտելեկտ,
  • Արդյունավետ հետադարձ կապ,
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • Պաշտոնական էլեկտրոնային նամակագրություն,
  • Բանավիճելու հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուներ

Եթե դուք նույնպես ցանկանում եք դառնալ այս ամենի մի մասնիկը, ապա դարձեք մենթոր և ներդրում արեք ապագայում։ Այս պահին 75 մենթորներ արդեն անում են դա։

Ակտիվ
|
Կրթություն

Մենթորներ մարզերի երեխաների համար

Դարձի՛ր մենթոր, ներդրում արա՛ ապագայում։

Մարզերի երեխաները մարզերում
071E5EEA-A8F3-46FC-9DF6-A3413669FE3F@3x

28 համագործակցության առաջարկ

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Թիմերին կցված մենթորներ

Կցվում են ՄԵՄ-ի թիմերին ռազմավարական և օպերատիվ ուղղություններով աջակցելու և առաջնորդելու համար:

Կրթական ծրագրի դասընթացավար

Այն փորձառու մասնագետներն են, ովքեր պատրաստ են և կարող են իրենց գիտելիքները փոխանցել ՄԵՄ-ցիներին։

Անհատական մենթորներ

Կցվում են մենթիներին և կենտրոնանում են ՀԿ-ի շրջանակներում անհատների անձնային աճի զարգացման վրա: