Project
Ակտիվ
|
Տեխնոլոգիաներ

ՏՏ-ն Գյուղերում

Սովորիր և սովորեցրու

Կարինե Ավետիսյան

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Կամավոր

ՀԿ-ին պետք են անմիջական, փորձառու կամավորներ, ովքեր կսովորեցնեն երեխաներին ծրագրավորում և անգլերեն:

Համակարգիչ

Մարզաբնակ սովորող երեխաների դասընթացներն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են համակարգիչներ:

IT In Villages


IT In Villages ՀԿ-ն իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ Արագածոտնի մարզի գյուղերում։Դասընթացի տևողությունը` մեկ տարի : Նախագիծն իր մեջ ներառում է նաև անգլերենի դասեր՝ շաբաթական երկու օր առցանց ձևաչափով։ Ծրագիրը գործում է 2022 թվականի մայիս ամսից։

IT In Villages ՀԿ-ն համոզված է, որ երիտասարդները կարող են ունենալ անգնահատելի ներդրում համայնքների զարգացման հարցում, և միտում ունի նոր հնարավորություններ ընձեռել երիտասարդներին՝ նպաստելով նրանց զարգացմանը, խորացնելով ՏՏ ոլորտի նրանց գիտելիքները:


IT In Villages ՀԿ-ի 2022-2023 կրթամյակի շրջանավարտներն արդեն հասցրել են ընդունել վեբ կայքի պատվեր և կատարված աշխատանքի դիմաց ստացել են վարձատրություն։

Նոր ուսումնական տարում շրջանավարտները հնարավորություն ունեն օնլայն ձևաչափով մասնակցելու օլիմպիական ծրագրավորման դասերի խմբակին՝ ֆիզմաթ դպրոցի աշակերտների հետ:

IT In Villages ՀԿ-ն հավատում է, որ տալով ապագա սերունդներին հնարավորություն ունենալու լավ մասնագիտություն, կունենանք ավելի գիտակից հասարակություն և ավելի ապահով հայրենիք։


Խնդիր

Հայաստանում կան բազմաթիվ կրթական ծրագրեր, բայց դրանք հիմնականում կենտրոնացած են Երևանում և համայնքների երիտասարդները հաճախ հնարավորություն չեն ունենում ներգրավվելու։

Նպատակ

Տալ համայքների երիտասարդներին հնարավորություն սովորելու և զարգացնելու իրենց համայնքը:

Լուծում

Արագածոտնի մարզում իրականցնել անվճար ծրագրավորման դասընթացներ 13-17 տարեկան աշակերտների համար:

Շահառուներ

Ծրագրի շահառուներն են Արագածոտնի մարզի 13-17 տարեկան 25 պատանիներ (1 կրթամյակում):



Հնարավորություններ

--------------------------------------------------

  • Լինել մրցունակ աշխատաշուկայում
  • Ձեռք բերել հմտություններ
  • Աշխատել թիմի հետ
  • Գտնել խնդիրներ և լուծել դրանք
  • Զարգացնել համայնքը, երկիրը

Նախագիծն իրականացնող թիմը

----------------------------------------------------------------------

  • Գալստյան Էրիկ - ավագ ծրագրավորող Synopsys ընկերությունում:
  • Գրիգորյան Անահիտ - ավագ ծրագրավորող Picsart ընկերությունում:
  • Վլադիմիր Դիլանյան - ավագ ծրագրավորող Raisin GmbH ընկերությունում:
  • Զվարթ Բաղդասարյան - ավագ որակի ապահովման մասնագետ Synopsys ընկերությունում։
  • Սվետա Ամիրաղյան - ավագ ծրագրավորող Mamble ընկերությունում:
  • Կարինե Ավետիսյան - ավագ ծրագրավորող Synopsys ընկերությունում:
  • Հովհաննես Մարիկյան - ավագ ծրագրավորող Adobe ընկերությունում:
  • Դանիել Բաղդասարյան - ավագ մեքենայական ուսուցման մասնագետ Krisp ընկերությունում։
  • Տիգրան Պետրոսյան - ավագ ծրագրավորող ՚՚Ազատություն" ռադիոկայանում։
  • Արմենուհի Հակոբյան - անգլերեն լեզվի մասնագետ։
  • Սվետա Օհանյան - անգլերեն լեզվի մասնագետ։
  • Հրակ Հայթայան - անգլերեն լեզվի մասնագետ։

FAQ

-Անվճա՞ր է կրթությունը:

-ITV ՀԿ-ում կրթությունը լիովին անվճար է:

-Ինչպե՞ս դիմել:

-Դիմելու համար անհրաժեշտ է սահմանված ժամանակահատվածում ներկայացնել մասնակցության հայտ և մասնակցել ընդունելության քննությանը:

-Ո՞ր մարզերից կարող են դիմել:

-Դասընթացին մասնացկել կարող են Արագածոտնի մարզի 13-17 տարեկան պատանիները:

-Ի՞նչ քննություն է պետք հանձնել:

-Դիմորդը հանձնելու է տրամաբանության և տարրական մաթեմատիկայի իմացության քննություն:

-Որքա՞ն է դասընթացի տևողությունը և ի՞նչ ձևաչափով է այն իրականացվում:

-Դասընթացի տևողությունը մեկ տարի է՝ շաբաթական 2 անգամ՝ օnline և offline ձևաչափով:

-Ծրագրավորման ո՞ր ճյուղն է ուսուցանվում ITV-ում:

-Ուսանողները սովորում են վեբ ծրագրավորման հիմունքները, խորը գիտելիքներ ձեռք բերում Front-End ծրագրավորումից:




Կոնտակտային տվյալներ՝

-----------------------------------------

Հեռ․ +37498400933

էլ. հասցե․ itinvillages@gmail.com

Facebook profile-https://www.facebook.com/IT.In.Villages

Ակտիվ
|
Տեխնոլոգիաներ

ՏՏ-ն Գյուղերում

Սովորիր և սովորեցրու

Կարինե Ավետիսյան

Ի՞նչ է համագործակցության նախագիծը

Համագործակցության նախագծերի դեպքում որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ են լինում նյութական իրեր՝ սարքավորումներ, հագուստ, համակարգիչներ և այլն, և մարդկանց աջակցությունը գիտելիքի, փորձի և/կամ կապերի միջոցով։

Համագործակցության կարիքներ

Կամավոր

ՀԿ-ին պետք են անմիջական, փորձառու կամավորներ, ովքեր կսովորեցնեն երեխաներին ծրագրավորում և անգլերեն:

Համակարգիչ

Մարզաբնակ սովորող երեխաների դասընթացներն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են համակարգիչներ: