Նպաստենք հեռավոր համայքներում զբոսաշրջության զարգացմանը
15 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Hospitality expert
Marketing expert
Business expert
«Հյուրերի սենյակներ սահմանամերձ համայնքներում» նախաձեռնության նպատակն է՝ նպաստել Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի հեռավոր սահմանամերձ գյուղերում զբոսաշրջիկների ներհոսքին (ճանաչողական, աշխատանքային, հետազոտական, ներդրումային և այլ նպատակներով գյուղ այցելող զբոսաշրջիկների)` միևնույն համայնքի բնակիչների 1-2 տներում հյուրասենյակներ ստեղծելու միջոցով խթանելով տվյալ համայնքների կենսամակարդակի բարձրացումը:
Խնդիրը. 44-օրյա պատերազմն ուղղակի ազդեցություն ունեցավ Հայաստանի և Արցախի սահմանին գտնվող մի շարք համայնքների վրա: Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքները հատկապես տուժեցին` կորցնելով գյուղատնտեսական նշանակության բնական ռեսուրսների զգալի մասը (արոտավայրեր, այգիներ և այլն), ինչն ապահովում էր համայնքների տնտեսական կայունությունը և սոցիալական զարգացումը:
Ակնկալվող աջակցություն. նախագիծը իրականացնելու համար ակնկալում ենք բիզնես խորհրդատուների, տուրիզմի ոլորտի, մարքեթինգի մասնագետների աջակցություն, հմտությունների կատարելագործման դասընթացներ հյուրընկալող ընտանիքների համար, բիզնեսի լոգոյի և բրենդի ձևավորում, ինչպես նաև նյութական աջակցություն շինանյութի տեսքով։
Հեղինակ. Կարապետ Թոմիկյան, «Դեպի Համայնք» ՀԿ համահիմնադիր, նախագահ: «Դեպի Համայնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019թ.՝ համայնքային զարգացմամբ հետաքրքրված մի խումբ կամավորների կողմից:
44-օրյա արցախյան պատերազմից հետո Կազմակերպության անդամները որոշում կայացրեցին ընդլայնել գործունեության աշխարհագրությունը՝ ընդգրկելով բոլոր համայնքները:
Կազմակերպության նպատակն է՝ նպաստել համայնքների իրատեսական զարգացմանը՝ ստեղծելով պայմաններ համայնքների ներուժի բացահայտման և առավելագույն իրագործման համար:
Տավուշի Նորաշեն գյուղի «Զովակ» գաստրոբակը և Աստղիկ Նահապետյանը սկսեցին համագործակցել։ Աստղիկը սիրով կաջակցի համաշխարհային հարթակներում առցանց ամրագրման համակարգերով «Զովակ»-ի առաջխաղացման հարցում։
Նախաձեռնությանը որպես շահառու միանալու համար դիմում են ներկայացրել 73 հոգի։
Այժմ նախատեսվում է հարցազրույցներ անցկացնել երկրորդ փուլ անցած 45 հայտատուի հետ։
Նախաձեռնության շրջանակներում արդեն հանդիպում ենք անցկացրել համագործակցողների հետ։
Կազմվել է գործողությունների պլանը և ժամանակացույցը:
Նպաստենք հեռավոր համայքներում զբոսաշրջության զարգացմանը
15 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Hospitality expert
Marketing expert
Business expert