Պարգևիր ժպիտ
Համագործակցության կարիքներ
Գրենական պիտույքներ
Խաղալիքներ, զարգացնող խաղեր
«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի թիմն այս ուրբաթ՝ 29.09.-ին, մեկնելու է Գորիս՝ միջազգային և տեղի մարդասիրական կազմակերպությունների հետ հիմնելու և կահավորելու մանկական զարգացման մի քանի սենյակ:
Հիմնադրամի նպատակն է՝ փոքրիկ արցախահայերի համար հնարավորինս ապահովել հետաքրքիր ժամանց՝ մի փոքր մեղմելու նրանց ցավը, կարոտը և շեղելու այս օրերի տագնապային իրադարձություններից:
Նշենք, որ գործընկեր կազմակերպությունների խնդիրը լինելու է երեխաների զբաղվածությունն ապահովող մասնագետների ներգրավումը, իսկ Հիմնադրամինը՝ սենյակների կահավորումը, համապատասխան նյութերով ապահովումը:
Հիմնադրամն այժմ հավաքագրում է մանկական զարգացման սենյակների կահավորման և գործունեության համար անհրաժեշտ պարագաներ՝ փափուկ (նաև ոչ փափուկ) խաղալիքներ, գրենական պիտույքներ, զարգացնող խաղեր, մանկական գորգեր և համապատասխան այլ իրեր:
Հպարտ ենք, որ հատկապես այս օրերին համացանցը լի է բարեսիրտ, հոգատար մարդկանցով, որոնք ջանասիրաբար օգնության ձեռք են մեկնում մեր հայրենակիցներին, ուստի լիահույս ենք, որ շատերը պատրաստակամ կլինեն միանալու նաև այս նախաձեռնությանը:
Ցանկացողները մինչև հինգշաբթի երեկո Հիմնադրամի գրասենյակ (Համո Սահյան 86, Սլավոնական համալսարանի հարևանությամբ, ժամը` 10:00-17:00) կարող են մոտեցնել ցանկացած համապատասխան իր, որը վստահաբար իր ուրույն տեղը կզբաղեցնի մանկական ժամանցային սենյակում:
Մեզ հետ տանելու ենք նաև հագուստ, ուստի այս մասով ևս կարող եք միանալ:
Տեղադրում ենք նաև նվիրատվության հղումը՝ https://www.karohovagimian.org/AM/donate , փոխանցված գումարը ծառայելու է վերոնշյալ ապրանքների գնմանը:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Ելենա Գրիգորյանի հետ՝ 099414747:
Պարգևիր ժպիտ
Համագործակցության կարիքներ
Գրենական պիտույքներ
Խաղալիքներ, զարգացնող խաղեր