Եկեք միասին դարձնենք աշխարհը ավելի մաքուր և կանաչ
Համագործակցության կարիքներ
Մասնագետների կարիք ունենք
էկոճամբարի քոթեջների նախագծման, նախահաշվի կազմման ու դրամահավաքի կազմակերպման օգնության կարիք։
«Վերափոխենք մեր աշխարհը․ Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրով, 2015թ․ ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի կողմից ընդունված բանաձևի համաձայն՝ հատուկ նշանակություն են ստացել էկոլոգիական կրթությունն ու էկոլոգիական դաստիարակությունը։
Հայաստանը, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, վավերացրել է մի շարք միջազգային բնապահպանական կոնվենցիաներ, որոնցով ստանձնել է պարտավորություններ՝ էկոկրթությունն ու էկոդաստիարակությունը դարձնել պարտադիր՝ կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ բոլոր մակարդակներում։
պայմանավորված է մեր երկրում ստեղծված անբարենպաստ էկոլոգիական իրավիճակով և հասարակության մեջ էկոլոգիական գիտակցության և էկոմշակույթի խիստ ցածր մակարդակով՝ հատկապես Տավուշի մարզի անտառածածկ տարածքների հարևանությամբ գտնվող համայնքների բնակչության շրջանում, ովքեր անտառը դարձրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը։ Այդ են վկայում «Դիլիջան» ազգային պարկի պահպանման ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքերը և ոստիկանության կողմից հարուցված բազմաթիվ քրեական գործերը, բայց, ցավոք, սովորույթի ուժը, որը դարձել է անհաղթահարելի ավանդույթ, չի անհետանում։
Իսկ ամենացավալին այն է, որ բնակիչները, բնության նկատմամբ իրենց սպառողական վերաբերմունքով, օրինակ են ծառայում իրենց երեխաներին ու այդպես շարունակ՝ սերնդեսերունդ ոչնչացնում են բնությունը՝ չգիտակցելով, որ ի վերջո դա հանգեցնելու է էկոլոգիական աղետի։
Էկոլոգիական աղետի կանխարգելմանը և էկոլոգիական մշակույթի ձևավորմանը նպաստելու նպատակով «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ-ն, որի անդամները հիմնականում մանկավարժներ ու բժիշկներ են, որոշել են ստեղծել արտադպրոցական ուսումնադաստիարակչական հարթակ՝ «Դիլիջանյան էկոճամբար», որը հնարավորություն կտա Տավուշի մարզի բոլոր համայնքների դպրոցականներին, համատեղելով հաճելին օգտակարի հետ, իրենց ամառային արձակուրդներն անցկացնել բնության գրկում և միաժամանկ, ոչ ֆորմալ կրթության միջոցով, ստանալ էկոկրթություն և էկոդաստիարակություն՝ հիմնված տեսական ու գործնական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների վրա, որի արդյունքում նրանց մոտ բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքը կփոխակերպվի սիրո ու հոգատար վերաբերմունքի։ Այնուհետև նրանք, իրենց ստացած բնապահպանական գիտելիքներն ու սերը, կփոխանցեն իրենց ծնողներին և կնպաստեն էկոմշակույթի ձևավորմանը նրանց մոտ ևս:
«Դիլիջանյան ճամբար» ուսումնադաստիարակչական հարթակ ստեղծելու գաղափարը մեր թիմի մոտ առաջացել է շատ վաղուց, երբ ամեն տարի, մեր աչքի առաջ նոսրանում էր անտառը։ Այս խնդրի շուրջ մեր ՀԿ նախագահը նույնիսկ ելույթ է ունեցել TEDxYerevanWomen-ում։
Մեր կազմակերպությունը ստեղծել է նաև «Էկոպատրուլ» խումբը, որը կազմված է 10 երեխաներից՝ անտառում մաքրման աշխատանքներ կատարելու և կտրված ծառերը հայտնաբերելու ու ազդարարելու/ահազանգելու համար։
26․07․2024թ․-ին մեր կազմակերպության նախագահը մասնակցեց «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» խորագրով մրցանակաբաշխությանը և պարգևատրվեց որպես գաղափարների մրցույթի առաջատար՝ իր «Էկոպատրուլ» թիմի համար:
Այժմ, երեխաների ընդգրկվածությունը բազմապատկելու և մեր բնապահպանական գործունեության շրջանակներն ընդլայյնելու համար, ուզում ենք ստեղծել արտադպրոցական կրթադաստիարակչական էկոճամբար:
Էկոճամբարի ստեղծման համար ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը «Դիլիջան ազգային պարկից» մեզ հատկացրել է 5․000 քառ․մ տարածք՝ 60 տարով, որտեղ ուզում ենք կառուցել էկոճամբարի համար քոթեջներ։ Արդեն ունենք առաջին քոթեջի նկարը, նախագիծը, բայց չունենք կառուցման նախահաշիվն ու գումարը, որի համար հայցում ենք բնությունը սիրող բոլոր մարդկանց աջակցությունը։
Ստեղծել ուսումնադաստիարակչական հարթակ «Դիլիջանյան էկոճամբար» և ոչ ֆորմալ էկոկրթության ու էկոդաստիարակության միջոցով Տավուշի մարզի դպրոցականների մոտ ձևավորել էկոլոգիական մշակույթ։
Խնդիրները՝
1․ Կառուցել 10 քոթեջներ էկոճամբարի համար։
2․ Կազմակերպել դրամահավաք քոթեջների կառուցման համար։
Էկոճամբարի գործունեությունը՝
Կարող եք մեզ հետ կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 99766775,
+374 98733718 կամ գրել՝ manushhovnanyan@gmail.com
Շնորհակալություն ReArmenia-ին և բոլոր-բոլորին մեզ աջակցելու համար։ էկոճամբարի քոթեջների նախագծման և նախահաշվի կազմման խնդիրը ��րդեն բարեհաջող լուծվել է։
Այժմ նախապատրաստվում ենք հաջորդ փուլին՝ դրամահավաքի կազմակերպման փուլին և ակնկալում ReArmenia-ի անչափ կարևոր օգնությունը։
Եկեք միասին դարձնենք աշխարհը ավելի մաքուր և կանաչ
Համագործակցության կարիքներ
Մասնագետների կարիք ունենք
էկոճամբարի քոթեջների նախագծման, նախահաշվի կազմման ու դրամահավաքի կազմակերպման օգնության կարիք։