Համակարգիչներ մարզերի տաղանդներին
3 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Խնդիրը
Ո՞վ է հաշվել, թե քանի Picsart կամ այլ հայկական Unicorn (1 մլրդ դոլար և ավելի արժեքով տեխնոլոգիական ընկերություններ) ստարտափեր մենք այսօր չունենք զուտ այն պատճառով, որ 10 տարի առաջ համակարգչային տեխնիկայով «չզինեցինք» նման մարզաբնակ տաղանդավոր երեխաներին և թողեցինք նրանց բախտի քմահաճույքին․․․
Երեխաների մասնագիտական աճի հիմնական խնդիրներից մեկը համակարգչային տեխնիկայով ապահովվածության ցածր մակարդակն է։ Տաղանդները, չունենալով տեխնիկա, զրկվում են որակյալ առցանց կրթության, հաղորդակցման, օգտակար կապերի ընդլայնման, առաջադրանքների միջոցով փորձի կուտակման, մասնագիտական աճի և աշխատանքի անցնելու հնարավորություններից։ Փորձը ցույց է տալիս, որ լավ սովորող աշակերտների միայն 15-20 տոկոսն է, որ ունի համակարգիչ, իսկ մյուսների մեծ մասը կամ ոչինչ չունի կամ ունի միայն հեռախոս։
2021 թ-ին «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ն կարողացել է անհատներից և կազմակերպություններից ներգրավել և մարզեցի տաղանդներին ապահովել որոշ տեխնիկայով, սակայն դա շատ քիչ է իրենց հերթին սպասող տաղանդների թվի համեմատ։ 2021 թ-ի վիճակագրությունը հետևյալն է․ ինչպես տեսնում եք, բաժին է հասել բոլոր մարզերին, իսկ տեխնիկա ստացող երեխաների մոտ 63 տոկոսը անցնում է հեռավար կամ տեղում աշխատանքի՝ այդպիսով օժանդակելով նաև մարզերում և գյուղերում մնալու ժողովրդագրական խնդրի լուծմանը։
Ինչ համագործակցություն ենք ակնկալում
Բարվոք վիճակում կամ նոր համակարգիչներ մարզերի 10 տաղանդավոր երեխաներին, որոնց մենք կներկայացնենք ցուցակով։ Ցուցակի հիմքում ընկած են երեխաների սոցիալական դրությունը, հետաքրքրությունները, աշխատասիրությունը, ակտիվությունը համայնքային զարգացման և կամավորական աշխատանքներում։
Նոթբուքի նվազագույն պահանջ՝ Intel Core i5, 8gb ram + videocard
Գարիկ Հայրապետյան, Սյունիքի մարզ, գ․ Շինուհայր, 17 տ․։ Արմաթցի է, ինքնուսուցվող, հետաքրքրասեր, աշխատասեր մեկը, ով արդեն հեռավար աշխատանքներ է անում հետազոտությունների, գրաֆիկ դիզայնի, իլյուստրացիաների ուղղություններով։ Ցանկանում է դառնալ բժիշկ-ինժեներ։ Չունենալով համապատասխան նոթբուք՝ հաճախ առաջադրանքները անում է դպրոցից կամ ընկերների տանից։
Նոթբուքի նվազագույն պահանջ՝ Intel Core i3, 4gb ram + ssd
Նարեկ Սողոմոնյան, Արարատի մարզ, գ․ Աբովյան, 15 տ․։ Արցախում կորցնելով տունը՝ տեղավորվել է Արարատի մարզում, ակտիվ ներգրավվել է կամավորական աշխատանքներում, օնլայն եղանակով սովորել է SEO, հեռավար փորձաշրջանի մեջ է։ Լինելով ակտիվ շարժերի մեջ և չունենալով նոթբուք՝ չի կարողանում մասնակցել ինքնազարգացման այլ դասերի։
Ջանիկ Պետրոսյան, Գեղարքունիքի մարզ, ք․ Ճամբարակ, 14 տ․։ Ճամբարակի ամենաակտիվ երիտասարդներից է, տեղի «Միջանցք» երիտասարդական կենտրոնի կազմակերպիչ-կամավորներից է։ Հետաքրքրվում է մի շարք թվային մասնագիտություններով, շատ է ուզում ամեն ինչ փորձել, տարբեր առաջադրանքներում ներգրավվել, սովորել ինչ հնարավոր է, բայց չունի համակարգիչ․․․
Լենա Թաթևոսյան, Ջավախք, գ․ Ախալցիխե, 16 տ․։ «Արմաթ» ԻԼ-ի սան է, շա՜տ ակտիվ է բազմապիսի առաջադրանքներում՝ թարգմանություն, ծրագրավորում, դիզայն, հետազոտություններ, վերլուծություններ, մենեջմենթ․․․ Չի վախենում սխալվել, շատ արագ է, բայց արագացմանը խանգարում է տեխնիկայի բացակայությունը․․․
Կառմեն Դանիելյան, Լոռու մարզ, ք․ Սպիտակ, 15 տ․։ Շա՜տ ակտիվ է, փորձում է ամեն բան, անկեղծությամբ հավատում է կամավորության գաղափարին, համայնքային զարգացման ծրագրերում միշտ կա, գիտի ինչպես սովորել, այսինքն՝ սովորել ինչպես սովորել, իսկ դրա համար միայն հեռախոսը քիչ է․․․
Եվա Թովմասյան, Արմավիրի մարզ, գ․ Քարակերտ, 17 տ․։ Հետաքրքրված է HR-մենեջմենթով, արդեն իսկ կամավորություն է անում այդ մասով «ՄԵՄ» ՀԿ-ում, չի վախենում փորձել, սխալվել, ունի քննադատական մտածողություն։ Այս ամենը զարգացնելու համար միայն հեռախոսը քիչ է․․․
Էմմա Մելքոնյան, Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ, 13 տ․։ «Արմաթ» ԻԼ-ի սան է, շա՜տ ակտիվ է բազմապիսի առաջադրանքներում։ Ապագա ծրագրավորող է։ Չնայած փոքր տարիքին՝ շատ պատասխանատու է։ Միայն հեռախոսով ակտիվությունների մասնակցելը արգելակում է նրա աճի բնական ներուժը։
Զինա Պողոսյան, Տավուշի մարզ, գ․ Այգեհովիտ, 16 տ․։ Խիզախ, ինքնուսուցվող, ակտիվ երեխա է, սիրում է կամավորություն, փորձել ամեն ինչ։ Ապագա իրավաբան է, ունի քննադատական մտածողություն։ Միայն հեռախոսով ակտիվությունների մասնակցելը արգելակում է նրա աճի բնական ներուժը։
Սաթենիկ Ալեքսանյան, Վայոց Ձորի մարզ, գ․ Խնձորուտ, 14 տ․։ Ակտիվ է համայնքային զարգացման, երիտասարդների աշխուժացման ծրագրերում իր գյուղի։ Շատ է սիրում սովորել, չի վախենում փորձել, սխալվել։ Սիրում է կիսվել իր ձեռք բերածով։ Միայն հեռախոսով ակտիվությունների մասնակցելը արգելակում է նրա աճի բնական ներուժը։
Աստղ Սահակյան, Գեղարքունիքի մարզ, 15 տ․։ Շատ է ցանկանում զարգանալ, փորձել, հարցնել։ Նախաձեռնողական է, սիրում է կամավորություն։ Սկզբում հեռախոս էլ չուներ, բայց մի կերպ գտնում էր հնարքներ հեռավար առաջադրանքներ անելու, հեռավար դասերի, հանդիպումների, վեբինարների մասնակցելու։ Հեռախոս ունենալով՝ այդ ցանկությունը ավելի է աճել, բայց արգելակվում է նոթբուք չունենալու հանգամանքով։
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ մասին
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ - կրթական ՀԿ է, որի միջոցով մարզերի երեխաները այցերով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ։ ՀԿ-ի շրջանակներում մարզեցիների համար ստեղծում են նաև բազմոլորտ գիտելիքների, հմտությունների, կապերի ստացման և այլ հնարավարություններ։
Նպատակները․
Առկա կամ պոտենցիալ գործընկերներ և համագործակցողներ
«ԱՐՄԱԹ» ԻԼ ցանց, «Ուսանողի տուն» ՀԿ, «ՈՄԱ» ՌՀՀԿ, «Իրական դպրոց Վանաձոր», «Զարթնիր» ՀԿ, «Դասավանդիր Հայաստան» նախագիծ
Կոնտակտային անձ
🤗 Սիրելի՜ գործընկերներ,
ՄԵՄ-ը ակտիվ շարունակում է իր գործունեությունը գլխավոր նպատակի շուրջ՝ ստեղծել հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնք։
🚀Այժմ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում հանդես ենք գալիս ամսական դրամահավաքով, որտեղ կարող ես գտնել՝
🔸️ինչ է տալիս ՄԵՄ-ը մարզեցի երեխաներին և ինչպես է ապահովում նրանց զարգացումը,
🔸️ինչ արդյունքներ ունենք այսօր,
🔸️ովքեր են միացել մեզ,
🔸️ընթացիկ աշխատանքների թարմացումներ և ֆինանսական հաշվետվություններ,
🔸և վերջապես` ️ինչպես կարող եք օգնել այս կարևորագույն գործում։
Դե ի՜նչ, անցեք հղումով և դարձեք ապագան կառուցող 400 հովանավորից 1-ը։ 💚
Այս փուլը բարեհաջող ավարտելուց հետո բացել ենք հաջորդ 10 տաղանդների համակարգիչների հայթայթման փուլը, հղումը՝ https://rearmenia.com/hy/collaborations/computer-version-2 ։
Նարեկ Սողոմոնյան, Արարատի մարզ, գ․ Աբովյան, 15 տ․։
Երեխայի համակարգիչը հանձնվեց «Բարձունք» ՀԿ կողմից։
Աստղ Սահակյան, Գեղարքունիքի մարզ, 15 տ․։
Երեխայի համակարգիչը հանձնվեց «Բարձունք» ՀԿ կողմից։
«Մանթաշով» գործարարների միության կողմից ՄԵՄ ՀԿ-ին նվիրվեցին 4 նոթբուքեր՝ նաև հետագայում ցուցակագրվող տաղանդավոր երեխաներին աջակցելու համար։
Ջանիկ Պետրոսյան, Գեղարքունիքի մարզ, ք․ Ճամբարակ, 14 տ․։
Համակարգիչը նվիրեց ՄԵՄ-ի երեխաներից մեկը, ով նախկինում ՄԵՄ-ից ստացել էր նոր՝ ավելի հզոր համակարգիչ։
Զինա Պողոսյան, Տավուշի մարզ, գ․ Այգեհովիտ, 16 տ․։
Համակարգիչը նվիրեց ՄԵՄ-ի երեխաներից մեկը, ով նախկինում ՄԵՄ-ից ստացել էր նոր՝ ավելի հզոր համակարգիչ։
Եվա Թովմասյան, Արմավիրի մարզ, գ․ Քարակերտ, 17 տ․։
Երեխայի համակարգիչը հանձնվեց։
Էմմա Մելքոնյան, Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ, 13 տ․։
Երեխայի համակարգիչը գնվեց Ազատ Անտանյանի կողմից և հանձնվեց։
Լենա Թաթևոսյան, Ջավախք, գ․ Ախալցիխե, 16 տ․։
Երեխայի համակարգիչը գնվեց և հանձնվեց։
Կառմեն Դանիելյան, Լոռու մարզ, ք․ Սպիտակ, 15 տ․։
Երեխայի համակարգիչը գնվեց և հանձնվեց։
Սաթենիկ Ալեքսանյան, Վայոց Ձորի մարզ, գ․ Խնձորուտ, 14 տ։
Երեխայի համակարգիչը գնվեց և հանձնվեց։
Գարիկ Հայրապետյան, Սյունիքի մարզ, գ․ Շինուհայր, 17 տ։
Երեխայի համակարգիչը գնվեց և հանձնվեց։
Առաջին համագործակցությունը
Մի խումբ ընկերներ 3 նոր կամ 4-5 օգտագործած համակարգիչների գնման համար տրամադրեցին 672 000 ՀՀ դրամ։
Համակարգիչներ մարզերի տաղանդներին
3 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ