Երեխաները մեր ներկա՛ն են, զինե՛նք նրանց տեխնիկայով
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Գործընկեր կազմակերպություններ
Մարզաբնակ շատ ու շատ երեխաներ այսօր զրկված են 21-րդ դարին համապատասխան կրթություն ստանալուց՝ համակարգիչ չունենալու պատճառով:
Եկեք համագործակցե՜նք և զինե՜նք երեխաներին անհրաժեշտ տեխնիկայով։
Չէ՞ որ արդյունավետ համագործակցելով՝ մենք կարող ենք միավորել մեր ուժերն ու բազմապատիկ արդյունքներ գրանցել։
📣 Դրանց արդյունավետ բաշխումը կազմակերպելու համար hայտարարում ենք վերոնշված չափանիշներին համապատասխանող կազմակերպությունների կանչ (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ և այլն)։
Եկեք համագործակցե՜նք՝ նպաստելով համայնքային զարգացմանն ու մարզաբնակ երեխաների կրթությանը։
✨ Նվիրաբերված համակարգիչներն արդեն 5 ամիս օգտագործվում են Կողբ թվային ստուդիայի «Գրաֆիկ դիզայն» դասընթացի շրջանակում:
14 ուսանողներ զարգացնում են իրենց հմտությունները այս նորարարական միջավայրում:
Մարտից Թվային ստուդիայում մեկնարկել է նաև «Լուսանկարչություն սկսնակների համար» դասընթացը, որի շրջանակներում ևս օգտագործվում են այդ համակարգիչները։
Համակարգիչների շահագործումը հնարավոր դարձնելու համար՝ «Կողբ» հիմնադրամն իր հերթին Թվային ստուդիային տրամադրել է օժանդակ սարքեր ու պարագաներ (Mac Mini համակարգիչների համար՝ SSD կրիչներ, HDMI-HDMI լարեր, անլար ստեղնաշարեր և մկնիկներ, MacBook Pro համակարգիչների համար՝ լիցքավորման կոճ, TypeC-TypeC լարեր, TypeC-USB, LAN, CARD READER HUB և այլն)։
✨ Տրամադրված գույքի միջոցով «Հզոր միտք» ՀԿ-ի շահառուները բացահայտում են նոր հնարավորություններ:
Գտնվելով իրենց բնակավայրերում՝ նրանք ինքնակրթվում են, իրականացնում են հեռավար աշխատանքներ և մասնակցում «Հզոր միտք»-ի ու գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող առաջադեմ առցանց դասընթացներին:
Լավ նորություններով ենք եկել…
Ջավախքին աջակցություն հիմնադրամը, որն արդեն մի քանի ԱրՄաթ լաբորատորիաներ է հիմնադրել, ունի 8 դյուրակիր համակարգիչ, որոնցով կաշխատեն ոչ միայն տեղի պատանիները, այլև՝ հարակից գյուղի երեխաները։
Սիսիանի պետական քոլեջ
😍 Սիսիանի պետական քոլեջն արդեն 4 դյուրակիր համակարգիչ ունի, որոնք օգտագործվում են սիսիանցի ուսանողների դասապրոցեսն ու աշխատակիցների աշխատանքային միջավայրը բարելավելու համար։
Մյուս հաջողակ կազմակերպությունը Կողբ հիմնադրամն է։ ✅️
😍 Լուսանկարչություն և 3D մոդելավորում դասընթացները նոր գույքով ու նոր շնչով կդասավանդվեն Կողբ թվային դպրոցում։
100+ հոդված մեկ ամսու՞մ 🤯
Վիքիմեդիայի կամավորներին նոր համակարգիչներ էին անհրաժեշտ՝ վիքիհավաքներ ու նոր հոդվածներ ստեղծելու համար։
10 դյուրակիր համակարգիչ տրամադրվել է Վիքիմեդիային, որ 100-ավոր, մեկը մյուսին գերազանցող հոդվածներ ստեղծվեն: ✅️
🥳 Վահագնիում և Հարթագյուղում 30 երեխա կկարողանա համակարգիչների կիրառմամբ ավելի արդյունավետորեն սովորել անգլերեն ու մաթեմատիկա։
7 դյուրակիր համակարգիչ՝ Mathemagic դպրոցին։ ✅️
🖥 Նոր հեռուստացույցի և աթոռների շնորհիվ դրանք կդառնան էէէէէ՜լ ավելի արդյունավետ ու հարմարավետ։
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ին ևս 10 համակարգի՜չ ենք տրամադրել, քանի որ արդյունքներն առավել քան ԱԶԴԵՑԻԿ են 😍
👨💻 Երիտասարդները ոչ միայն գիտելիք են ձեռք բերում, այլև նրանց արդեն 75,5%-ն արդեն ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ հենց իրենց մարզերից։
🖨 Իսկ ընդհանուր առմամբ, ՄԵՄ֊ն արդեն 159 երիտասարդի ապահովել է համակարգչային տեխնիկայով։
🥳 Մեր մյուս հաջողակը Ոսկեհատն է՝ «Տեր եմ» հայրենատեր նախագծերի աջակցման հիմնադրամից, որ, չնայած իր երիտասարդ լինելուն, մե՜ծ գործեր է անում՝ ի շահ Հայաստանի։
💻 «Տեր եմ»-ի թիմն արդեն ևս 1 դյուրակիր համակարգիչ ունի։
✨️ Հաջորդ շահառուն Երիտասարդությունը հանուն փոփոխության ՀԿ-ն է, որը՝
✅️ Արդեն 4 տարի Վարդենիսում կազմակերպում է վրանային ճամբարներ խոցելի խմբերի երեխաների համար։
Իսկ օգոստոսի 6֊8 կայանալիք հերթական ճամբարին հենց տեխնիկա էր անհրաժեշտ։ 🏕
Այսպիսով, տրամադրել ենք 2 դյուրակիր համակարգիչ և բազմաֆունկցիոնալ տպիչ։
👥 Մինչ օրս «Հզոր Միտք»-ն աշխատել է 500+ երիտասարդի հետ՝ իրականացնելով շուրջ 100 վեբինարներ և սեմինարներ։ Իսկ տեխնիկայի ընդլայնումը կխթանի նոր ծրագրերի իրականացմանն ու կբարձրացնի դրանց արդյունավետությունը։
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ 500 աշակերտ արդեն ապահովված է ժամանակի պահանջներին համապատասխան ինֆորմատիկայի դասասենյակո՜վ։
Նախագծի շրջանակներում երեխաներին ենք տրամադրել՝
Հաջորդ երջանիկ շահառուները Ստեփանավան քաղաքի ակտիվ երիտասարդներն են, որոնք արդեն կարող են՝
✅ իրենց կրթական ու ժամանցային առօրյան ավելի լավը դարձնել,
✅ բարձրացնել միջոցառումների կազմակերպման արդյունավետությունը համակարգչի կիրառմամբ։
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ - կրթական ՀԿ-ին ենք տրամադրել՝
🧑💻 Համակարգչային այս պարագաներն արդե՜ն իսկ նպաստում են, որ մարզաբնակ մեր շատ երեխաներ, մնալով իրենց գյուղերում/քաղաքներում, ձեռք բերեն տարաբնույթ գիտելիքներ։
36 ԱՐՄԱԹ աշխատանոցներին 111 միավոր գույք:
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն կարողացավ սա իրականություն դարձնել: Հաշվետվությունը՝ ԱՅՍՏԵՂ։
«Մունք» տեխնոդպրոցին տրամադրված գույքն ամբողջությամբ ուղղվել է դասերը ՀՀ-ում վերսկսելուն։
Այն համապատասխանաբար բաշխվել է Վանաձորում, Տաշիրում, ինչպես նաև Տաշիրին հարակից 5 գյուղերում՝ Լեռնահովիտ, Մեծավան, Միխայլովկա, Սարչապետ և Նորաշեն։ Հաշվետվությունը՝ ԱՅՍՏԵՂ։
Եվս 1 համակարգիչ «Տերեմ» հիմնադրամին՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Հաշվետվությունը՝ ԱՅՍՏԵՂ։
Նախագծի շրջանակներում համակարգչային գույք է տրամադրվել մարզերում գործող տարբեր կրթական կազմակերպությունների։
✔ Առաջին փուլով տրամադրված գույքի բոլոր հաշվետվությունները կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։
Երեխաները մեր ներկա՛ն են, զինե՛նք նրանց տեխնիկայով
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Գործընկեր կազմակերպություններ