Մենք փնտրում ենք պոտենցիալ գործընկերներ, որոնք կաջակցեն՝ պարգևել ուրախություն Արաբկիր բժշկական կենտրոնում երեխաներին
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
Տարիներ շարունակ խանդավառությամբ լցված մի խումբ մարդիկ միավորվել են, որպեսզի՝ Ամանորին երջանկացնեն Հայաստանի մարզերի ու Արցախի երեխաներին։ Շատ մարզերում երեխաները հնարավորություն չունեն Ամանորը տոնելու ու զգալու տոների ուրախությունը։ Պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական դժվարություններ, առողջական, ընտանեկան և այլ խնդիրներ։
Այս տարի 150 երեխա Ամանորը կդիմավորի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, այլ ոչ թե տանը՝ ընտանիքի հետ։ Հիվանդանոցը սպասարկում է մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից շատերը երկար ճանապարհ են կտրում-անցնում, որպեսզի բուժում ստանան։
Յուրաքանչյուր երեխայի համար մենք նախատեսել ենք նվերներ 10 դոլար արժեքով։ Նվերները փաթեթավորվելու են և բժշկական կենտրոնում 150 երեխաներին բաժանվելու են անձամբ Ձմեռ պապի կողմից, ինչը նրանց մեծ ուրախություն կպարգևի։
Միջոցառումը պլանավորում ու կազմակերպում են «Արմէքթիվ-երիտասարդական կենտրոն»-ը և մի խումբ խանդավառ մարդիկ, որ համախմբվել են Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ՝ աջակցելու կարիքավորներին:
Տարիներ շարունակ զբաղվելով այս գործով՝ մի խումբ անհատներ որոշեցին այն հանրայնացնել և հնարավորություն ընձեռել մյուսներին ևս՝ ներգրավվելու նման նվիրական նախաձեռնության մեջ։
Մենք փնտրում ենք պոտենցիալ համագործակցողներ, որոնք կօգնեն նվերներ տրամադրել և ուրախացնել «Արաբկիր» բժշկական կենտրոնում գտնվող 150 երեխաներին:
«Արմէքթիվ-երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել ու ղեկավարում են երիտասարդներ, որոնց հիմնական նպատակը կամավոր աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության միջոցով զարգացնելն է երիտասարդների կարողությունները ամբողջ Հայաստանում:
Նո՜ր համագործակցություն. մենք միացել ենք «Սպիտակ հովազ» ալպինիստական կազմակերպությանը ու նրանց լեռնագնաց ընկերներին, որոնք ամեն տարի հանդես են եկել նման նախաձեռնությամբ։ Այս համագործակցության շնորհիվ մինչև 15 տարեկան 108 երեխաներ ստացան մանկությունն այդքան քաղցրացնող իրենց նվերները։
Լավ լուրո՜վ ենք եկել. մեզ է միացել Հայ օգնության ֆոնդի «ԱՅՈ» հարթակը, որը ապահովել է երեխաների նվերները։
Մենք փնտրում ենք պոտենցիալ գործընկերներ, որոնք կաջակցեն՝ պարգևել ուրախություն Արաբկիր բժշկական կենտրոնում երեխաներին
1 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ