Միասին կերտենք հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնք
Նպատակ: 8,240.41 USD
Այս պահին հավաքված է: 20,154.21 USD
1
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ David Sahakyan
564,544 AMD
⭐️ Mayis Margaryan
508,760 AMD
⭐️ Anonymous Anonymous
486,684 AMD
⭐️ «ԿՈՂԲ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
310,000 AMD
⭐️ Tigran Khanpapyan
265,488 AMD
Աջակիցներ
Անանուն աջակիցԱմսական
օր առաջHovsep ArakelyanԱմսական
օր առաջArpi Melik-AdamyanԱմսական
2 օր առաջ⭐️ Mayis Margaryan
3 օր առաջHasmik YenokyanԱմսական
5 օր առաջՆախագծի բյուջեին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Կրկին ամսվա վերջին օրը հասանելի է հանձնառության հաշվետվությունները, այս անգամ էլ հուլիսին և կրկին մայիսին միացած հանձնառուների հերթն է։
📈 Ինչպես խոստացել էինք, 2 ամիս անց (և այսուհետ 2 ամիսը մեկ) հասանելի են հանձնառված երեխաների առաջընթացի չափելի հաշվետվությունները: 🤩
Շնորհակալ ենք վստահության և շարունակական աջակցության համար։ 💚
Հ․Գ․ Նամակը ուղարկվել է communications@mem.team էլ. հասցեից։
Չստանալու դեպքում ազատ կապվեք մեզ հետ՝ +37494891312 (Աիդա)։
📣 Այս անգամը հերթը հունիսին և նորից ապրիլին միացած հանձնառուներինն է։
📈 Ինչպես խոստացել էինք, 2 ամիս անց (և այսուհետ 2 ամիսը մեկ) հասանելի են հանձնառված երեխաների առաջընթացի չափելի հաշվետվությունները։ Շուտով կկայանա նաև ձեր անցանց/առցանց հանդիպումները։ 🤩
Ձեր շարունակական աջակցությունը օգնում է մեզ հաստատուն քայլերով շարունակել հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնքի ստեղծման գործընթացը։
Հ․Գ․ Նամակը ուղարկվել է communications@mem.team էլ. հասցեից։
Չստանալու դեպքում ազատ կապվեք մեզ հետ՝ +37494891312 (Աիդա)։
🤝 Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդվում են #ՄԵՄ_հանձնառության միջոցով
ՄԵՄ մենթոր և #հանձնառու Դավիթ Սահակյանի դուստրը ԱՄՆ-ից ժամանել էր Հայաստան և նրան դիմավորել էր Լոռու մարզից Շարմաղիկը, ում անձնային աճի ու զարգացման համար հանձնառություն էր վերցրել հենց Դավիթը։
-Անմոռանալի օր ենք անցկացրել Դիանայի հետ, շատ ընդհանորություններ գտանք և արագ ընկերացանք։ Անհամբեր սպասում եմ հանձնառուիս` Դավիթի հետ հանդիպմանը, - կիսվեց Շարմաղիկը։ 😊
Դուք էլ կարող եք մասնակցել այս կարևոր նախաձեռնությանը․
👉 ՄԵՄ-ին ամսական ընդամենը 8.000 ֏ բաժանորդագրվելով,
🌟 Ընտրելով մարզեցի 1 երեխայի և աջակցելով նրա զարգացմանը՝
📊 Կստանաք երեխայի առաջընթացի մասին պարբերական հաշվետվություններ,
🤗 Հայաստան այցելելիս կհանդիպեք նրա հետ։
Միացե՛ք մեզ՝ կերտելու ավելի պայծառ ապագա մեր երեխաների համար:
16-ամյա վարդենիսցու բջջային հավելվածը 😲
💁♂️ Ծանոթացեք Գեղարքունիքի մարզից Աշոտ Զաքոյանի հետ։ Ընդամենը 1 տարի է, ինչ ՄԵՄ-ում է, բայց հասցրել է ակտիվ կամավոր լինել տարբեր թիմերում, իսկ հիմա ՄԵՄ-ի ՏՏ բաժնի համակարգողն է։
Աշոտը իրագործում է ՄԵՄ թիմի բոլոր «երազանքները»` ավտոմատացնելով բազում մեխանիկական աշխատանքներ և բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։ ✨️
Վերջերս սկսել է աշխատել սեփական բջջային հավելվածի` «On The Road»-ի նախագծման ուղղությամբ, որը դարձել
Awesome Foundation Yerevan դրամաշնորհի հաղթող նախագիծ։🏆
Հավելվածի նպատակն է բացահայտել Գեղարքունիքի և Հայաստանի այլ մարզերի չբացահայտված գողտրիկ անկյունները։ Այն, օգտագործելով արհեստական բանականություն, առաջարկում է տեղավայրեր՝ ըստ օգտատիրոջ նախասիրությունների։
Մարզերում Աշոտի նման էնտուզիաստներ շատ կան, նրանց պարզապես պետք է աճելու և զարգանալու հնարավորություն տալ։ 💚
✅️ Դու էլ կարող ես նրանց զարգացման գործում ներդրում ունենալ` միանալով ամսական բաժանորդագրությամբ և դառնալով մարզեցի 1 երեխայի հանձնառու։
📣 Մայիս ամսին միացած հանձնառունե՜ր, ստուգե՜ք էլ․ նամակները։
📈 Ինչպես խոստացել էինք, 2 ամիս անց (և այսուհետ 2 ամիսը մեկ) հասանելի են մայիս ամսվա հանձնառուների հաշվետվությունները երեխաների առաջընթացի, տարբեր ակտիվություններում ներգրավվածության մասով։
Սպասեք հաջորդիվ առցանց ծանոթությանն ու դեմառդեմ հանդիպմանը։ 🤩
Շնորհակալ ենք վստահության և շարունակական համագործակցության համար։💚
Հ․Գ․ Նամակը ուղարկվել է communications@mem.team էլ. հասցեից։
Չստանալու դեպքում ազատ կապվեք մեզ հետ՝ +37494891312 (Աիդա)։
🚀 Ունենալ ազդեցություն ծննդավայրում
Սկսում ենք կիսվել հանձնառության հաջող օրինակներով` ցույց տալով դրական առաջընթացը։
Հրաչյա Ստեփանյանը մեր առաջին հանձնառուներից է։ Աշխատելով ԱՄԷ-ում` նախընտրեց հայրենի Քաջարանի շրջակայքից երեխա ընտրել և վերցնել նրա զարգացման հանձնառությունը։
Հրաչյան նաև ակտիվ մենթորություն է անում սյունեցի Էմմիին` օգնելով համակարգել «ՄԵՄ-Սյունիք» մարզային թիմի աշխատանքները։
«Հրաչյայի մենթորությունը ինձ մեծ ուժ է տալիս առաջ շարժվելու։ Նա ոչ միայն աշխատանքային գործընթացներում է օգնում ինձ, այլև կարևոր և անգնահատելի դեր ունի իմ անձնային աճում». հավելում է Էմմին։ 🫂
✅️ Նախընտրելի բնակավայրին մոտ երեխայի զարգացման հանձնառություն վերցնելով, նրան իսկ ուժեղացնելով` կարող եք նրա կազմակերպչական ռեսուրսով ազդեցություն թողնել Ձեր ծննդավայրում։
Մարզեցի երեխաները, ՄԵՄ-ի օրինակով, ստեղծում են նոր համայնքներ:
👋 Ծանոթացեք Գեղարքունիքից Արամ Աղեկյանի հետ, ով արդեն 3 տարի է, ինչ ՄԵՄ-ի անդամ է։ Նա ՄԵՄ-ի Թվային սերունդ ծրագրի համահինադիրն է։
🎯 Արամը, ՄԵՄ համայնքի արդյունավետ կապերից ու համագործակցություններից ոգևորված, որոշեց հիմնել Ներքին Գետաշենի Ցանցային Միասնությունը, որի նպատակն է համախմբել տեղի բնակչությանը՝ համայնքային խնդիրները համատեղ լուծելու շուրջ:
Այս միասնության ամենամեծ նախագիծը համագյուղացու առողջությանն ուղղված դրամահավաքն է, որի շրջանակներում հավաքվել է ավելի քան 13մլն ֏։ 😮 Այստեղ Արամին ևս օգնության են հասել ՄԵՄ-ի համայնքն ու կապերը։
Արամի նման շատ երիտասարդների ու նրանց միջոցով շատ այլոց կյանքը կարող ես փոխել հենց Դու։ Վերցրու՜ հանձնառություն և օգնի՜ր կերտել առաջնորդներ` հանուն երկրի համաչափ զարգացման։ 💚
Դու կարող ես դառնալ որևէ երեխայի հանձնառու՝ ամսական նվիրաբերելով 8.000 դրամ ու, կարևորը, պարբերաբար ստանալ չափելի ու թափանցիկ հաշվետվություններ նրա առաջընթացի մասին, ինչպես նաև մեր միջոցով դեմառդեմ հանդիպել նրան։
📣Ապրիլին միացած հանձնառունե՜ր, ստուգե՜ք էլ․ նամակները։
📈 Ինչպես խոստացել էինք, 2 ամիս անց (և այսուհետ 2 ամիսը մեկ) հասանելի են առաջին հանձնառուների հաշվետվությունները երեխաների առաջընթացի, տարբեր ակտիվություններում ներգրավվածության մասով։
Շուտով նաև կկազմակերպենք դեմառդեմ հանդիպումներ անցանց ծանոթանալու և մտերմանալու նպատակով։ 🤩
Շնորհակալ ենք վստահության և շարունակական համագործակցության համար։💚
Հ․Գ․ Նամակը ուղարկվել է communications@mem.team էլ. հասցեից։
Չստանալու դեպքում ազատ կապվեք մեզ հետ՝ +37494891312 (Աիդա)։
🥳Մարզեցի 25 երեխա ունի հանձնառու
Ավելի քան 20 գաղափարակից անհատներ, որ ցանկանում են դրական փոփոխություն բերել երեխաների կյանքում, դարձել են իրենց կցված երեխաների հանձնառուներ՝ թույլ տալով գտնվել և մասնակցել փոփոխություններ բերողների զարգացնող միջավայրում։
Հանձնառուները իրենք են ընտրել՝ ում են ցանկանում հովանավորել, օրինակ՝ իր ծննդավայրից կամ սիրելի մարզից, դպրոցական կամ ուսանող, ապագա վերլուծաբան և այլն․․․ 🤩
📈 Շուտով առաջին հանձնառուները կստանան չափելի, ապացուցողական, թափանցիկ հաշվետվություններ իրենց կցված երեխաների առաջընթացի ու զարգացման վերաբերյալ։ Նախատեսվում է նաև կազմակերպել դեմառդեմ հանդիպումներ նրանց միջև։
Դու ևս կարող ես դառնալ որևէ երեխայի հանձնառու՝ ամսական նվիրաբերելով 8.000 դրամ reArmenia հարթակում և օգնելով միասին կերտել հայրենատեր առաջնորդներ։
👉 Դասընթացի մասնակցից` նախագիծ իրականացնող
ՄԵՄ-ցի Անուշ Սարգսյանը «Նախագծերի կառավարում» 2-ամսյա դասընթացի մասնակից է, համակարգում է SkillUnity ֆրիլանս ծրագիրն ու Meknark.am հարթակը։
- Մինչև դասընթացին մասնակցելը խորը գիտելիքներ չունեի ոլորտից, թեև դրա անհրաժեշտությունը շատ էի զգում գործում, - նշեց 17-ամյա երիտասարդը։
Դասընթացի շրջանակներում եղել են գործնական առաջադրանքներ և մրցույթ, որտեղ Անուշը ճանաչվել է հաղթող։ Դասախոս Լինդա Հադդադը հավելեց, որ աղջկա հաջողության գրավականը կարգապահությունն ու հետևողականությունն էր։ 🤩
📚Անուշը ձեռք բերածը պատրաստվում է կիրառել Meknark.am հարթակի բարելավման և առաջխաղացման աշխատանքներում։ Վերջինս հեղափոխություն է բերում բարեգործական մշակույթում։
Անուշի ու շատ երիտասարդների որակյալ կրթությունը կարող ես ապահովել հենց Դու։ Վերցրու՜ հանձնառություն և օգնի՜ր կերտել առաջնորդներ` հանուն երկրի համաչափ զարգացման։ 💚
Դու կարող ես դառնալ որևէ երեխայի հանձնառու՝ ամսական նվիրաբերելով 8.000 դրամ reArmenia հարթակում ու, կարևորը, ստանալ չափելի ու թափանցիկ հաշվետվություն նրա առաջընթացի մասին։
📍 Վերջին ու անփոփոխ կանգառը` հայրենի գյուղ
Լիանա Հակոբյանը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է։ ՄԵՄ-ում կամավորելու 3 տարիների ընթացքում ղեկավարել է Մարդկային ռեսուրսների կառավարման ու Ժամանցի բաժինները։
Թեև ուսանող լինելու փաստը նրան ֆիզիկապես բաժանում է գյուղից, բայց ՄԵՄ-ցու նպատակները կապված են Քարակերտի զարգացման հետ։
Գյուղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ունենալը երկար ժամանակ երազանք էր, հետո դարձավ նպատակ։ Օգտագործելով նաև ՄԵՄ-ի շնորհիվ ձեռք բերած կապերն ու հմտությունները` Լիանան միացավ տեղի դպրոցի թիմին և հանձնառեց 6 միլիոն արժողությամբ դրամահավաքի հաջող ավարտը։ Այժմ ինչպես Քարակերտի, այնպես էլ հարակից գյուղերի 10-18 տարեկան երեխաները հնարավորություն ունեն անվճար ստանալ տեխնոլոգիական կրթություն։
«Խոսքերի փոխարեն գործով ու սեփական օրինակով եմ ուզում ցույց տալ, որ մեր համայնքում ու հայրենիքում դրական փոփոխություններ կարող ենք բերել հենց մենք»,- հավելում է հայրենատեր առաջնորդը։
Լիանայի ու շատ երիտասարդների կյանքը կարող ես փոխել հենց Դու։ Վերցրու՜ հանձնառություն և օգնի՜ր կերտել առաջնորդներ` հանուն երկրի համաչափ զարգացման։ 💚
Դու կարող ես դառնալ որևէ երեխայի հանձնառու՝ ամսական նվիրաբերելով 8.000 դրամ reArmenia հարթակում ու, կարևորը, ստանալ չափելի ու թափանցիկ հաշվետվություն նրա առաջընթացի մասին։
📢 Հեռավոր գյուղի դպրոցականից մինչև ԱՄՆ հայերին դասավանդող
16-ամյա Լեյլի Խաչատրյանը Լոռու Մեղվահովիտ գյուղից է։ 3 տարի կամավորելով ՄԵՄ-ում` նա ներգրավված է եղել մի շարք նախագծերում, այժմ էլ ՄԵՄ Կրթական բաժնի համակարգողն է։
Թեև հայրենի գյուղում չկա դպրոց ու կրթության համար անհրաժեշտ է հարևան գյուղի դպրոց հաճախել, համառ ու չհանձնվող աղջիկը դժվարություններից չի կոտրվում։ «Երբեմն ստիպված ենք եղել ոտքով 7 կիլոմետր անցնել, բայց խոչընդոտները հաղթահարելի են. կարևորը նպատակի հետևից գնալն ու մեծ երազելուց չվախենալն է»,- պատմում է նա։
📚 Ինքնակրթվելու, փորձ, գիտելիքներ ձեռք բերելու, հմտություններ զարգացնելու շնորհիվ Լեյլին դեռ 14 տարեկանում ԱՄՆ հայերին դասավանդում էր թվային գրագիտություն։
Լեյլիի նման շատ երիտասարդներ ունեն Քո կարիքը։ Հանձնառությու՛ն վերցրու, փոխի՛ր կյանքեր, օգնի՛ր կերտել առաջնորդներ` հանուն երկրի համաչափ զարգացման։
Դու կարող ես դառնալ որևէ երեխայի հանձնառու՝ ամսական նվիրաբերելով 8.000 դրամ reArmenia հարթակում, ստանալ հաշվետվություններ նրա առաջընթացի մասին և, իհարկե, հանդիպել նրան։ 💚
Մեր արդյունքները մեր երեխաները չեն, այլ՝ նրանց արդյունքները։
👋 Ջավախքի Դամալա գյուղից Մարիամ Սահակյանը արդեն 4 տարի է ՄԵՄ-ում կամավորում է։ Երկար տարիներ համայնքային տարբեր ակտիվությունների մեջ ներգրավվածություն ունենալուց հետո նա հայրենի գյուղում հիմնել է «Արի» հակասրճարանը։
Երիտասարդ առաջնորդը #ԴեմԱռԴեմ մարզային ֆորումին ներկայացավ որպես խոսնակ և ցնցեց իր ելույթով ողջ դահլիճը։ 💛
Մարիամի և գյուղում իր գործունեության մասին հոլովակը դիտեք այստեղ։
🤗 Դուք ևս հրավիրված եք
Սիրելի՛ աջակիցներ,
ուրախությամբ հայտնում ենք, որ ՄԵՄ-ը և Skill Event Marketing Company-ն համատեղ կազմակերպում են իր ձևաչափով նմանը չունեցող ֆորում՝ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն»։
🔖 Մեր նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երիտասարդներին, ովքեր յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն, ովքեր իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։
Դահլիճից երիտասարդներին լսելու ու հարցեր են տալու Հայաստանի ամենահաջողակ մասնագետները, գործարարները, մտավորականները եւ այլք։
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ
🔸Ելույթներ երիտասարդ առաջնորդներից,
🔸Հարցուպատասխան սեսիաներ,
🔸Ցուցադրություններ,
🔸Համագործակցային կապերի ստեղծում,
🔸Եզրափակիչ համերգ:
Ֆորումը ��եղի կունենա՝
🗓մարտի 30-ին
📌Վարդենիսի Մշակույթի պալատում։
Հնարավորության դեպքում ուրախ կլինենք Ձեզ ևս տեսնել միջոցառման հատուկ հյուրերի կազմում։ 💚
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել ԱՅՍՏԵՂ։
Ջերմորեն` ՄԵՄ թիմ
>
ՄԵՄ-ը «ՈԳԵԶԷՆ» համայնքի անդամ
ՈԳԵԶԷՆ հարթակի տարվա ամփոփիչ համաժողովի ընթացքում ՄԵՄ-ը ևս ելույթ ունեցավ և ներկայացրեց համայնքային և անվտանգության շրջանակներում տեղի ունեցող աշխատանքները։
✅️Ծրագրի շրջանակներում մեծ թվով ՄԵՄ-ցիներ մասնակցել են ՊՈԳԱ ռազմարշավներին և ՈՄԱ տասնօրյա հավաքներին, 2023 թ-ին հաղթել Դավիթբեկյան խաղերում։
✅️Մեմ-ցիները իրենց մասնակցությունն են ունեցել նաև ԳՄԲԵԹ նախագծի իրականցմանը։
ՄԵՄ-ի անդամները, կատարելով տարբեր առաջադրանքներ, կուտակելով միավորներ, կարողանում են դրանք նվիրաբերել տարբեր նախագծերին, 1 MEMcoin 250 դրամ է։ Այսպիսով, ՄԵՄ-ը միավորների դիմաց կատարում է դրամային փոխանցումներ: ՄԵՄ-ցիները իրենց կուտակած MEMcoin-ները կարողացել են հավաքել և մոտ 100 000 դրամ նվիրաբերել ռազմամարզական կառույցների:
✅️Համայնքային համախմբության արդյունքում շուրջ 2 000 անվադող է հասցվել սահման։
✅️ Մի շարք այլ ակտիվություններ:
✅Համապարփակ անվտանգության հայեցակարգի տարածման համար կազմակերպվում են տարբեր սեմինարներ, դասընթացներ և փոդքաստներ։
ՄԵՄ կառավարման անձնակազմի երկրորդ օֆֆլայն աշխատաժողովը ևս իրականություն է։
Նոյեմբերի 17-19-ը Focus Point Drakhtik քովորքինգում տեղի ունեցած եռօրյա աշխատաժողովի կարևոր մասն էին կազմում.
🔸ՄԵՄ-ի բաժինների գործառույթների ներկայացումը միմյանց,
🔸կրթական թեմաներին ծանոթացումը,
🔸խնդիրների վերհանումն ու քննարկումը։
Հանդիպման արդյունքում բաժինները մշակեցին խնդիրների լուծման մեխանիզմներ, ինչը կբարելավի կառավարման որակը։
Աշխատաժողովները կունենան պարբերական բնույթ։
Աշխատաժողովի վերջին օրը ՄԵՄ կառավարման անձնակազմն այցելեց Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղ, տեղի ունեցավ փորձի փոխանակում, որի ընթացքում ՄԵՄ տեղակալները պատմեցին իրենց անցած ճանապարհի, իսկ գյուղի ակտիվ երիտասարդները՝ իրենց համայնքային գործունեության մասին։
📢 Ազդեցիկ պատմություն, որը ներկայացնում է Ցանցի ու համագործակցության ուժը…
Արցախյան «Մունք» տեխնոդպրոցը, ՄԵՄ-ի ու առաջնորդների համատեղ ջանքերով, վերաբացվեց Լոռիում։
🔰 Արցախի Հաղորտի գյուղում գործող «Մունք» տեխնոդպրոցը, որը մատուցում էր ՏՏ ոլորտի կրթություն 12 տ. լրացած երեխաներին, կանգնած էր գործունեությունը դադարեցնելու վտանգի առջև, քանզի վերջինիս անձնակազմը տեղահանումից հետո կարող էր ցրվել ՀՀ տարբեր վայրերում։
ՄԵՄ-ը, տեղեկանալով այն մասին, որ Տաշիր քաղաքում և հարակից բնակավայրերում արցախցիներին տրամադրվում են կացարաններ, մենթորների միջոցով կապ է հաստատել «Տաշիր Գրուպ»-ի հետ, ներկայացրել իրավիճակը և հասել արդյունքի՝ միաժամանակ լուծելով մի քանի խնդիրներ։
«Տաշիր Գրուպ»-ը դպրոցի դասախոսական ողջ կազմին տրամադրել է հարմարավետ բնակարաններ, գրասենյակային տարածք։
🔹️ Արցախից տեղահանված ընտանիքները ստացան կացարաններ,
🔹️ Դպրոցի անձնակազմը կենտրոնացած մնաց նույն շրջանում, որի շնորհիվ «Մունք» տեխնոդպրոցը չկազմաքանդվեց․․․
«Մունք»-ը տեղափոխվել է Լոռի՝ Տաշիր, և շուտով մասնաճյուղ կունենա նաև Վանաձորում։
Որպես այս պատմության գեղեցիկ շարունակություն՝ ՄԵՄ-ն ու Մունք-ը, համատեղ կստեղծեն coworking-ների ցանցը՝ տարածվելով երկրով մեկ։
Իսկ ՄԵՄ-ը կշարունակի արդյունքով խոսելու ու գործելու իր գործելաոճը․․․
Առաջադրանքներ մարզեցի երիտասարդների համար…
Meknark.am-ի և ՄԵՄ համագործակցության արդյունքում բազմաթիվ երիտասարդներ կարողանում են տարատեսակ առաջադրանքներ կատարելու միջոցով զարգացնել իրենց փափուկ և կոշտ հմտությունները, ինչպես նաև սիմվոլիկ գումար աշխատել։
Գործատուները, ովքեր տեղադրում են առաջադրանքը, արդյունքում հնարավորություն են ստանում կենտրոնանալ ավելի ծավալուն աշխատանքների վրա։
Մեկ տարվա համագործակցության արդյունքում ՄԵՄ կամավորներին տրվել են 100-ից ավելի առաջադրանքներ։
Եղել են նաև դեպքեր, երբ առաջադրանքը կատարելուց հետո կամավորը աշխատանքի առաջարկ է ստացել։
Meknark.am-ում դոնոր՝ գործատու դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում որպես գործատու, տեղադրել առաջադրանք, իսկ ՄԵՄ կամավորները կկատարեն դրանք հնարավորինս լավ որակ ապահովելով։
Կայքի հղումը՝ https://meknark.am/
ՄԵՄ ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեսազանգ ՄԵՄ-ի և Արմաթ Գլենդելի միջև:
Նոր և ամուր կապեր ստեղծելու նպատակով տեսազանգին մասնակցում էին ՄԵՄ 10 անդամներ և Գլենդելի 20-ից ավելի արմաթցիներ։
Տեսազանգի ընթացքում քննարկվեցին նախագծերի և երեխաների միջև ընդհանուր ուղղությունները։
Հանդիպման արդյունքում արդեն իսկ մեկ մենթոր միացել է ՄԵՄ-ին և ամեն առավոտ մասնակցում է ՄԵՄ ժամը 6:00-ի ակումբին։
Վստահ ենք, որ այս տեսազանգը դեռ շատ նոր համագործակցությունների սկիզբ է դառնալու մեր և Սփյուռքի միջև:
7-օրյա ճամբար Դրախտիկում. կրթական ծրագրի պիլոտային 1-ին փուլի ամփոփում։
Սևանա լճի ֆոնին 7-օրյա ճամբարը նշանավորեց ՄԵՄ կրթական ծրագրի 1-ին փուլի ամփոփումը:
Ճամբարականների առօրյան հագեցած է եղել տարբեր ելույթներով և ակտիվություններով.
📌 Օնլայն հանդիպում համշենահայ առաջնորդի հետ,
📌 Ձիավարում,
📌 Հանդիպում «Գոյա» ՏՏ ընկերության ներկայացուցչի հետ՝ «Կորպորատիվ մշակույթը առաջնորդության տեսանկյունից» թեմայով,
📌 SMART և SWOT վերլուծություն,
📌 Առաջին օգնության դասեր, որտեղ լավագույնս ներկայացած ուսանողներին ՄԵՄ գործընկեր ՎԻՎԱ հիմնադրամը նվիրեց զարկերակային արյունահոսության կանգնեցման լարաններ, պայուսակներ,
📌«ՄշակութաMET» նախագծի կամավորների հետ զրույցներ նախագծի մասին, ինչպես նաև ասեղնագործության, լուսանկարչության դասընթացներ,
📌 Գաղափարական զրույց հայագետ Նոյեմի Անդրեասյանի հետ հայի ինքնության կարևորության գիտակցման մասին,
📌 Ռուսերեն լեզվի խոսակցական ակումբ Ուկրաինայից հայրենադարձված հայուհու հետ,
📌 Քննարկում ՌեԱրմենիա համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ,
📌 Հանդիպում սթորիթելլինգի մասին՝ Աշոտ Խուդգարյանի հետ։
Ճամբարի ամբողջ ընթացքում մասնակիցները խնդիրներ են վեր հանել՝ կապված իրենց մարզի, համայնքի հետ և փորձել են լուծումներ գտնել դրանց համար։
Աշխատանքները ներկայացվել են հատուկ ընտրված ժյուրիին, որոնց որոշմամբ ջավախքցիների «Քաջազնունի» թիմը, որը մանրակրկիտ վերլուծել էր Ջավախքում հայապահպանության սպառնալիքները և լուծումներ առաջարկել այդ խնդրին, ճանաչվեց հաղթող և ստացավ դրամական պարգև։
Նշենք, որ մասնակիցները չեն պատրաստվում սահմանափակվել վերոնշյալ արդյունքներով։ Արդեն իսկ բաժանված թիմերը շարունակելու են լուծել իրենց իսկ վերհանած խնդիրները, որոնց արդյունքների մասին կխոսենք շատ շուտով։
Ուժն ու կամքը՝ հաղթանակի գրավական
🏁 Հուլիսի 24-ից 30-ը Կապանում Դավիթբեկյան խաղեր 2023 երիտասարդական-հայրենասիրական ամենամյա մրցույթ-փառատոնը համախմբեց Հայաստանի տարբեր բնակավայրերի երիտասարդների, ովքեր եկել էին փորձելու իրենց ռազմավարական և տակտիկական ուժերը, ինչպես նաև մշակութային, պատմական, հոգևոր գիտելիքները։ Խաղերին մասնակից դարձավ նաև ՄԵՄ թիմը։
Ողջ 7 օրերի ընթացքում մասնակիցները միմյանց դեմ մրցել են տարբեր ոլորտներում, ինչպիսիք են` կրակային մրցույթ, արգելագոտու հաղթահարում, տեղանքի կողմնորոշում, արշավների հաղթահարում, առաջին բուժօգնության ցուցաբերում և այլն։
🥇Մրցելով 9 թիմերի հետ՝ ՄԵՄ թիմը դարձավ հաղթող և զբաղեցրեց պատվավոր 1-ին հորիզոնականը։
Շնորհակալ ենք Դավիթբեկյան խաղերին այսպիսի միջոցառում նախաձեռնելու և երիտասարդներին ներգրավելու համար։
Ստեփանավանում տեղի ունեցավ ՄԵՄ-ի կառավարման անձնակազմի՝ տնօրենի ու տեղակալների օֆֆլայն աշխատաժողովը։
ՄԵՄ տեղակալները 16-ից 18 տարեկան երիտասարդներ են, ովքեր ՄԵՄ-ում կամավորությամբ զբաղվելու շնորհիվ զինվել են գիտելիքներով, կարևոր փափուկ և կոշտ հմտություններով և այժմ անցել են վճարովի աշխատանքի։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները․
🔹 Թիմերում կոմունիկացիայի բարելավում,
🔹 Թիմերում աշխատանքի ճիշտ բաժանում,
🔹 Թիմերում ներանձնային հարաբերությունների կարգավորում և այլն:
Նաև տեղի է ունեցել այց Ստեփանավանի գրադարան, ներկայացվել է ՄԵՄ-ը, աշխատաժողովի մասնակիցները շփվել են տեղի երիտասարդների հետ։
ՄԵՄ-ի հաջողված ծրագրերից է «Համակարգիչ +»-ը։
Ծրագրի նպատակն է ՄԵՄ ՀԿ-ի ակտիվ, նվիրված և գաղափարակից կամավորներին զինել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։
2021 թվականից սկսած՝ տեխնիկա ստացած 159 կամավորներից 120-ը արդեն անցել են աշխատանքի։ Նրանց ճնշող մեծամասնությունը մարզերում է ու աշխատում է հեռավար․․.
Ամփոփենք #քայլիրորքայլեն մրցույթը, որին մասնակցեցին նաև ՄԵՄ-ցիներ՝ գրանցելով լավագույն արդյունքները։
Հունիսի 10-ից 15-ը մրցելու էին տասնյակ թիմեր՝ կազմված 2 մասնակցից. քայլորդը և հովանավորը։ Հովանավորը՝ քայլորդի կատարած քայլերի թվին համարժեք պետք է հանգանակություն կատարեր reArmenia հարթակում՝ MetaGait սարքի նախագծին, որը վերականգնողական սարք է զինհաշմանդամություն ունեցող մեր տղաների համար։
26 թիմերում քայլորդները եղել են ՄԵՄցիներ, 3 հաղթողները ևս ՄԵՄցիներ են եղել։
Մրցույթի ամբողջ հասույթը կազմել է 3.510.779 դրամ։
Շնորհակալություն բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս մրցույթի մեծ հաջողության հասնելու գործում:
Մրցույթի շնորհիվ համոզվեցինք, որ մեր հավաքական ջանքերը կարող են դրական փոփոխություններ բերել Հայաստանում և աշխարհում:
Հունիսի 1-ին, Renderforest-ի ամենամյա միջոցառմանը ներկա էին ՄԵՄ ՀԿ-ի ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում նրանք ներկայացրել են ՄԵՄ-ը, իր ծավալած գործունեությունը, ինչպես նաև ՄԵՄ-ի կայացած ծրագրերից
🔹 «Թվային Սերունդ»,
🔹 «Armenian Youtubers»,
🔹 «Նվիրիր օր»,
🔹 «Համակարգիչ +»-ը։
Նման արդյունավետ համագործակցության և գաղափարակից երիտասարդներին նշանակալի իրադարձություններում ներգրավվելու շնորհիվ ՄԵՄցիները կարողացան ձեռք բերել փորձ լսարանի առջև անկաշկանդ խոսելու, լավագույնս ներկայացնելու իրենց ծրագրերն ու դրանց գրանցած արդյունքերը, ձեռք բերելու նոր կապեր ու ծանոթություններ։
Իսկ վերջում Renderforest-ից ստացանք նվեր բաժանորդագրություն:
Մեր արդյունքենրը երիտասարդներն են, ովքեր այսօր կարողանում են շփվել նմանատիպ կազմակերպությունների հետ։
Միասին ոգեշնչվենք, սովորենք և զարգանանք:
Այսօր՝ հունիսի 1-ին, լրանում է ՄԵՄ-ի 4-ամյակը։
Այս 4 տարիների ընթացքում ՄԵՄ-ը բազմաթիվ հաջողություններ է գրանցել և շարունակում է գրանցել։
ՄԵՄ-ը մայիսի 22-ից մեկնարկել է կրթական ծրագրի առաջին փուլը, որի շրջանակում ունենք կրթական ծրագրի 46 շահառու և 12 դասընթացավար։
Առաջին փուլի շրջանակում ձևավորվել են հետևյալ խմբերը.
Մասնակիցները մեծ մոտիվացիայով մասնակցում դասերին և կիսում այն գաղափարները, որ մատուցում է կրթական ծրագիրը։
Կրթական ծրագիրը ցանկանում է ստեղծել հայի կերպար, որը կլինի՝ հայրենատեր, թվային, փափուկ և կոշտ հմտությունների տիրապետող, իրավագետ, բիզնես ոլորտում հասուն մարդ, ով կկարողանա օգտագործել այդ բոլոր ռեսուրսները համայնքի, մարզի և Հայաստանի զարգացման համար։
Հարգելի՛ գործընկերներ,
կից ներկայացնում ենք մարտ ամսվա ծախսերի հաշվետվությունները։
✔ Հե՜յ, շրջադարձային պահն եկավ․․․
ՄԵՄ-ը դառնում է կրթական ծրագիր և երեխաներին կանչում․
1️⃣ ձեռք բերելու համընդհանուր գիտելիքներ` թվային գրագիտությունից մինչև կառավարում, գոյատևումից՝ իրավունք և այլն, որոնք ժամանակակից աշխարհում անհրաժեշտ են բոլոր-բոլորին՝ հոգեբանից մինչև ֆիզիկոս, մշակութաբանից՝ ծրագրավորող,
2️⃣ սովորելու օտար լեզուներ,
3️⃣ զարգացնելու փափուկ հմտություններ,
4️⃣ ձեռք բերելու մասնագիտական կողմնորոշում,
5️⃣ բարձր առաջադիմության դեպքում հնարավորություն ունենալու «զինվելու» տարբեր գործիքներով՝ համակարգչային տեխնիկայից մինչև նեղ դասընթացներ, առաջադրանքներից մինչև մենթորություն, ուսնակությունից մինչև սեփական նախագծեր և այլն․․․
6️⃣ դառնալու փոփոխության առաջամարտիկ համայնքում՝ մասնակցելով տեղական ինքնակառավարմանը կամ ստեղծելով մեծ ազդեցությանբ նախագծեր,
հնարավորություն ունենալու ստանալու դրամաշնորհ,
7️⃣ ճամփորդելու և Հայրենիքը ճանաչելու՝ մասնակցելով այցերի, արշավների և ամեն փուլից հետո կազմակերպվող բացօթյա և ոչ բացօթյա ճամբարների։
Ծրագրի տևողությունը 12 ամսից ավել է և իրականացվելու է 4 փուլերով, դրանք են․
1․ (1-3 ամիս) – Դեպի ՄԵՄ․ թվային և մեդիա գրագիտություն, օտար լեզուների խոսակցական լեզվի խմբակներ, գաղափարական աշխատանքներ, ամփոփիչ օֆֆլայն ճամբար։
2․ (4-6 ամիս) – Դեպի գիտելիք․ փափուկ հմտություններ, մասնագիտական կողմնորոշում, տոկունություն (առաջին բուժ և հոգեբանական օգնության, քաղպաշտպանության և գոյատևման հմտություններ), ամփոփիչ օֆֆլայն ճամբար։
3. (7-12 ամիս) – Դեպի համայնք. իրավական, ֆինանսական, ձեռնարկատիրական բազային գրագիտություն, տվյալների վերլուծություն, կառավարում և համայնքի հետ կապված (բայց ոչ միայն) իրական առաջադրանքներ և փորձառություն, ամփոփիչ օֆֆլայն ճամբար։
4․ (13 + ամիսներ) – Դեպի փոփոխություններ․ խորացված մունիցիպալ կառավարում, աջակցություն, մենթորինգ և խորհրդատվություն, դրամաշնորհներ համայնքային զարգացման և համայնքներում բիզնես ծրագրերի համար։
Ֆոնդահայթայթման մեր արշավի նպատակների ու ծախսային հատվածի ուղղությունների և գումարային ծավալների փոփոխություն է տեղի ունեցել։
Հարգելի՛ գործընկերներ,
կից ներկայացնում ենք հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին գնված համակարգիչնի ծախսային հաշվետվությունները։
Ներկայացնում ենք ֆինանսական հաշվետվություն մայիսի 24 – օգոստոսի 12 համար։
Օգոստոսի 22-24-ը Արցախի Հաղորտի գյուղում ճամբարային տրամադրություն էր տիրում։
ՀՀ-ի և Արցախի երիտասարդությունը հավաքվել էր մեկ վայրում` մասնակցելու «Հայ երիտասարդ առաջնորդների ֆորում» առաջնորդության վրանային ճամբարին, որի նպատակն էր ճամբարի ընթացքում ձևավորված թիմերի շնորհիվ գյուղում համայնքային ծրագրեր իրականացնելը։
Ճամբարը կազմակերպվել է ՄԵՄ-ի, «ԱրմԳյուղ» նախագծի և reArmenia հարթակի համագործակցության շնորհիվ։
3 օրերի ընթացքում ճամբարականներն ունեցել են ակտիվ ժամանց և հագեցած առօրյա։ Օրակարգում եղել են.
Մեծ էր երիտասարդների ոգևորությունը։ Նրանք վերադարձել են անմոռանալի հիշողություններով և բարձր տրամադրությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր կողքին լինելու, կազմակերպչական հարցերում օժանդակելու համար։
ՄԵՆՔ ԱՐԵՑԻՆՔ ԴԱ։
🤝 Շուրջ 50 մասնակից, ավելի քան 6 խոսնակ, 7 անմոռանալի օր ՄԵՄ ճամբարում։
Հուլիսի 11-17 Տավուշի Կողբ գյուղում անցկացվեց ՄԵՄ-ի վրանային ամենամյա ճամբարը։
7 օրերի ընթացքում ճամբարականներն ունեցել են հագեցած առօրյա և ակտիվ ժամանց։
Օրակարգում եղել են.
✅պատանիների, երիտասարդների դերը համայնքներում թեմաներով հանդիպումներ Նոյեմբերյանի համայնքապետի և Կողբի վարչական ղեկավարի հետ,
✅քննարկումներ՝ հմտությունների, անձնային աճի, մասնագիտական կողմնորոշման և այլ թեմաներով ՄԵՄ ցանցի մենթորների և ավագների հետ,
✅արշավներ և քվեսթ խաղեր Կողբ գյուղում և ճամբարի հարակից տարածքներում։
Շնորհակալություն ենք հայտնում Նոյեմբերյանի Համայնքապետարան / Noyemberyan Municipalityին, Կողբի գեղարվեստի դպրոց / Koghb Art Schoolին ճամբարային տարածքի տրամադրման և տեղում տարբեր հարցերում օգնելու, ՊՈԳԱ-ին և ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ-ի մասնաճյուղերին ճամբարին գույք տրամադրելու, Հզոր Միտք / Strong Mind ՀԿ-ին ձայնարկիչ նվիրելու համար և բոլոր անհատներին և կազմակերպություններին մեզ վստահելու և ֆինանսական աջակցության համար։
Բաժանորդագրությ��մբ նվիրատուները մեզ թույլ են տալիս պլանավորել հետագա քայլերը և կայացնել հավակնոտ ու համարձակ որոշումներ։
05/07/2022 թ․ դրությամբ կայքում ունենք․
Շնորհակալություն վստահության համար, միասին ԿԱՐՈՂ ԵՆՔ։
Բաժանորդագրությամբ նվիրատուները մեզ թույլ են տալիս պլանավորել հետագա քայլերը և կայացնել հավակնոտ ու համարձակ որոշումներ։
06/06/2022 թ․ դրությամբ կայքում ունենք․
Շնորհակալություն վստահության համար, միասին ԿԱՐՈՂ ԵՆՔ։
Դրամահավաքից 1 ամիս անց հավաքվել է ամսեկան անհրաժեշտ 550 000 ՀՀ դրամ գումարի 28,93 տոկոսը՝ 159 100 ՀՀ դրամ։
Նվիրատվություն է կատարել 34 հոգի, որոնց 52,94 տոկոսը՝ 18 հոգի դա արել են ամսական բաժանորդագրությամբ, ինչը կազմում է հավաքված 159 100 ՀՀ դրամ գումարի 75,61 տոկոսը՝ 120 300 ՀՀ դրամ։
☀️Ամառվա գերհագեցա՜ծ վերջին ամիսը
Սիրելի՜ աջակիցներ,
արդեն հասանելի է ՄԵՄ-ի գործունության օգոստոս ամսվա ֆինանսական հաշվետվությունը։
Ձեր շարոունակական աջակցությունը մեզ օգնում է հաստատուն քայլերով շարժվել առաջ։
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։ 💛
🤗 Սիրելի՜ աջակիցներ,
ներկայացնում ենք հուլիս ամսվա ֆինանսական հաշվետվությունը։
Ձեր վստահությունը պարտավորեցնում է մեզ ավելի մեծ ջանքեր գործադրել հայրենատեր առաջնորդների կերտման գործում 💚
🤗 Սիրելի՜ աջակիցներ,
ուրախությամբ հայտնում ենք, որ հունիս ամսվա ֆինանսական հաշվետվությունն արդեն հասանելի է։ 🤩
Շնորհակալ ենք մեզ վստահելու և հայրենատեր առաջնորդների կերտման գործում կարևորագույն ներդրում կատարելու համար։ 💚
🤗 Սիրելի՜ աջակիցներ,
արդեն հասանելի է մեր մայիս ամսվա ֆինանսական հաշվետվությունը։ 😊
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու և մեզ վստահելու համար։
Միասին կերտում ենք հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնք։ 💚
🤗 Սիրելի՜ աջակիցներ,
ներկայացնում ենք ապրիլ ամսվա ֆինանսական հաշվետվությունը։
Շնորհակալ ենք մեզ վստահելու և հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնքի զարգացման գործում ներդրում կատարելու համար։ 💚
Հիշեցնենք, որ Ձեզնից յուրաքանչյուրը ունի առնվազն 1 մարզեցի երեխայի կյանքը փոխելու, նրան հնարավորություններով և զարգացնող միջավայրով ապահովելու հնարավորություն։
🤝 Առաջարկում ենք վերցնել հանձնառություն և մեզ հետ միասին կերտել հայրենատեր առաջնորդներ՝ հանուն երկրի համաչափ զարգացման։ Դուք կարող եք դառնալ մարզեցի երեխայի հանձնառու՝ ամսական նվիրաբերելով ընդամենը 8.000 դրամ, իսկ մենք 2 ամիսը մեկ կուղարկենք Ձեզ այդ երեխայի զարգացման տեմպերի և առաջընթացի հաշվետվություն։
📉 Այո՛, չափելի, թափանցիկ և հաշվետվողական մոտեցում…
🤗 Սիրելի՜ աջակիցներ,
ներկայացնում ենք մարտ ամսվա ֆինանսական հաշվետվությունը։
Շնորհակալ ենք մեր գաղափարները կիսելու ու այս կարևոր գործում մասնիկ լինելու համար։ 💚
Հիշեցնենք, որ Ձեզնից յուրաքանչյուրը ունի առնվազն 1 մարզեցի երեխայի կյանքը փոխելու, նրան հնարավորություններով և զարգացնող միջավայրով ապահովելու հնարավորություն։
🤝 Առաջարկում ենք վերցնել հանձնառություն և մեզ հետ միասին կերտել հայրենատեր առաջնորդներ՝ հանուն երկրի համաչափ զարգացման։ Դուք կարող եք դառնալ մարզեցի երեխայի հանձնառու՝ ամսական նվիրաբերելով ընդամենը 8.000 դրամ, իսկ մենք 2 ամիսը մեկ կուղարկենք Ձեզ այդ երեխայի զարգացման տեմպերի և առաջընթացի հաշվետվություն։
📈 Այո՛, չափելի, թափանցիկ և հաշվետվողական մոտեցում…
🤗 Սիրելի՜ աջակիցներ,
ներկայացնում ենք փետրվար ամսվա ֆինանսական հաշվետվությունը։
Շնորհակալ ենք մեզ վստահելու և հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնքի զարգացման գործում ներդրում կատարելու համար։ 💚
Հարգելի՛ գործընկերներ,
կից ներկայացնում ենք օգոստոս ամսվա ծախսերի հաշվետվությունները:
Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին գնվել են 3 համակարգիչներ ու տրվել․
Ծախսային հաշվետվությունները կկցվեն մինչև 01/12/2022։
Միասին կերտենք հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնք
Նպատակ: 8,240.41 USD
Այս պահին հավաքված է: 20,154.21 USD
1
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ David Sahakyan
564,544 AMD
⭐️ Mayis Margaryan
508,760 AMD
⭐️ Anonymous Anonymous
486,684 AMD
⭐️ «ԿՈՂԲ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
310,000 AMD
⭐️ Tigran Khanpapyan
265,488 AMD
Աջակիցներ
Անանուն աջակիցԱմսական
օր առաջHovsep ArakelyanԱմսական
օր առաջArpi Melik-AdamyanԱմսական
2 օր առաջ⭐️ Mayis Margaryan
3 օր առաջHasmik YenokyanԱմսական
5 օր առաջ