Երեխաները կփոխեն աշխարհը
15 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
ՄԵՄ համայնքի անդամ
ՄԵՄ մենթոր
Համակարգչային տեխնիկա և այլ գույք
Ֆինանսական աջակցություն
ՄԵՄ ՀԿ-ի հետ համագործակցություն
«Մարզերի երեխաները մարզերում»-ը, հանդիսանալով սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն, ստեղծում է մարզեցի համագործակցող առաջնորդների ապակենտրոնացված Ցանց, որի նպատակը Հայաստանի համաչափ զարգացումն է։
Համագործակցության ի՞նչ տեսակների շուրջ ենք հավաքվել։
ԽՆԴԻՐ։ Մարզերի երեխաները մասնակիորեն կտրված են իրադարձությունների կենտրոնացման շրջաններից և ռեսուրսներից, որոնք հանգեցնում են հետևյալ խնդիրներին․
ԼՈՒԾՈՒՄ։ ՄԵՄ-ում մարզերի երեխաները․
ՄԵՄ-ում կազմակերպվում են՝ դասընթացներ, առաջադրանքներ, վեբինարներ, օտար լեզուների ակումբներ, գաղափարական քննարկումներ, օֆլայն միջոցառումներ (ճամբարներ, սեմինարներ, մարզայցեր, անտիֆորումներ), կամավորության բազում հնարավորություններ (օնլայն ու օֆֆլայն), բիզնես և սոցիալական նախագծերի թիմերի ստեղծում և զարգացում
Այսպիսով, ՄԵՄ-ում կերտվում են հայրենատեր և այս ժամանակներում անհրաժեշտ հմտություններով օժտված առաջնորդներ, ովքեր միտված են աշխարհը փոխելու՝ սկսելով իրենցից ու համայնքներից։
Ինչպե՞ս դառնալ ՄԵՄ համայնքի անդամ
ՄԵՄ համայնքի անդամ դառնալու համար պետք է՝
Բացառություն։ Արցախի, Ջավախքի և Սփյուռքի դեպքում նոր կամավորների հավաքագրումը իրականացվում է տեղում վստահված երաշխավորների միջոցով։
Ինչպե՞ս դառնալ ՄԵՄ մենթոր․
Ինչպե՞ս ֆինանսապես աջակցել ՄԵՄ-ին․
ՄԵՄ-ին ֆինանսապես կարող եք աջակցել անցնելով հետևյալ հղմամբ` reArmenia։ Դա թույլ կտա մեր լավագույն երեխաներին հեռավար աշխատանքի առաջարկ անել հենց ՄԵՄ-ում՝ դրանով իսկ նպաստելով ինչպես ՄԵՄ-ի կայուն զարգացման, այնպես էլ մարզերում աշխատատեղեր ստեղծելու հարցին։
Դա նաև չափազանց կարևոր է, քանզի ամենամսյա, թեկուզ փոքր չափի, սակայն կայուն բաժանորդագրությունները թույլ են տալիս մեզ ճիշտ ֆինանսական պլանավորում իրականացնել։
Նվիրիր համակարգչային տեխնիկա և այլ գույք —> օգնիր երեխաներին աճել․
Խնդիր: Մի շարք տաղանդավոր երիտասարդներ զրկված են սրընթաց աճից, և հետևաբար, օգուտներ չի քաղում նաև մեր տնտեսությունը։ Երիտասարդների մասնագիտական աճի հիմնական խնդիրներից մեկը համակարգչային տեխնիկայով ապահովվածության ցածր մակարդակն է։
Լուծում: ՄԵՄ-ի «Համակարգիչ +» նախագծի հիմնական նպատակը այս խնդրի լուծումը գտնելն է՝ զինելով ՄԵՄ ՀԿ-ի ակտիվ և լավագույն մարզաբնակ երիտասարադ կամավորներին տեխնիկական միջոցներով։
Արդյունք: Ըստ 2021, 2022 և 2023 թ.-ի հունիսի դրությամբ վիճակագրության՝ տեխնիկա ստացող պատանիների և երիտասարդների մոտ 75.5%-ն անցել է հեռավար կամ տեղում աշխատանքի՝ այդպիսով օժանդակելով նաև մարզերում և գյուղերում մնալու ժողովրդագրական խնդրի լուծմանը։
ՄԵՄ ՀԿ-ի հետ համագործակցության համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
🤗 Սիրելի՜ գործընկերներ,
ՄԵՄ-ը ակտիվ շարունակում է իր գործունեությունը գլխավոր նպատակի շուրջ՝ ստեղծել հայրենատեր առաջնորդների ապակենտրոն համայնք։
🚀Այժմ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում հանդես ենք գալիս ամսական դրամահավաքով, որտեղ կարող ես գտնել՝
🔸️ինչ է տալիս ՄԵՄ-ը մարզեցի երեխաներին և ինչպես է ապահովում նրանց զարգացումը,
🔸️ինչ արդյունքներ ունենք այսօր,
🔸️ովքեր են միացել մեզ,
🔸️ընթացիկ աշխատանքների թարմացումներ և ֆինանսական հաշվետվություններ,
🔸և վերջապես` ️ինչպես կարող եք օգնել այս կարևորագույն գործում։
Դե ի՜նչ, անցեք հղումով և դարձեք ապագան կառուցող 400 հովանավորից 1-ը։ 💚
https://rearmenia.com/hy/fundraisers/children-of-regions/
Երեխաները կփոխեն աշխարհը
15 համագործակցության առաջարկ
Համագործակցության կարիքներ
ՄԵՄ համայնքի անդամ
ՄԵՄ մենթոր
Համակարգչային տեխնիկա և այլ գույք
Ֆինանսական աջակցություն
ՄԵՄ ՀԿ-ի հետ համագործակցություն